1.Որտեղից է գոանում հողը և ինչպես:

1.Որտեղից է գոանում հողը և ինչպես:
Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ). դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջրեր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և մարդը` իր տնտեսական գործունեությամբ: Երկրի ցամաքային տարածքները ծածկված են փխրուն շերտով,որը անվանում են հող: Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլոնավոր տարիների ընթացքում: Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. Ապարների խոշոր կտորները վերածվում են մանր մանր կտորների, իսկ մանրները` կավի և ավազի: Սակայն դա դեռ հող չէ:
Որպեսզի այն դառնա հող անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսը առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնացորդներից: Հենց այդ քայքայված ապարի ու հումուսի միախառնումից առաջանում է հողը: Հող, բնական գոյացություն՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի վերափոխման հետևանքով՝ ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողն անընդհատ զարգանում և փոփոխվում է։ Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը:

2. .Հողի գույները, ինչու է այդպես։ Հումուս։
Հողի բաղադրությունը կախված է նաև նրա գույնից: Լինում են տարբեր գույնի հողեր:նՈրքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը:

4. Հողի կարևոր հատկությունները։
Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսեր:

5. Հողի պահպանում, խնայում։
Մարդիկ պետք է հոգ տանեն և մշակեն հողը, վարեն ճիշտ ժամանակին, պարարտացնեն, աճեցնեն բույսեր և ծառեր: