Հավկիթի ներկման համար անհրաժեշտ է՝
Հավկիթ
Քացախ
Ջուր(տաք ջուր)
Սննդի մեջ օգտագործվող ներկեր
Տարաներ
Պատրաստում ենք առանձին տարաներ ամեն գույնի համար:Ամեն տարայի մեջ լցնում ենք 150գ. ջուր, դրանից հետո ամեն տարայի մեջ լցնում ենք մեկ գդալճաշի գդալ քացախ:
*Քացախը՝ քացախային թթու պարունակող նյութ է, որը ստանում են միկրոբիլգիական սինթեզի արդյունքում քացախաթթու բակտերիաների միջոցով:Նյութը հայտնի է դեռ շատ վաղ ժամանակներից: Այն իրենից ներկայացնում է անգույն կամ թույլ գունավորված հեղուկ, շատ թթու համ և սուր հոտ ունեցող: Լայն կիրառություն ունի խոհանոցում:
Ինչու է քացախը օգտագործովում հավկիթը ներկելիս.
Հավկիթը ներկելիս ջրի մեջ ավելացնում են մի փոքր քացախ, որը քայքայում է հավկիթի կեղևը, այսինքն կալցիումը, որից բաղկացած է կեղևը: Այդպիսով հավկիթի կեղևը անհարթ է դառնում և ավելի լավ է ընդհունում ներկը:
Քացախից հետո ավելացնում ենք ներկերը:Իսկ ինչպե՞ս է ներկը տարածվում հեղուկի մեջ:Դա կատարվում է դիֆուզիա կոչվող երևույթի հետևանքով:Diffusio`լատիներեն նշանակում է տարածում, ընդհարձակում:Դիվուզիան իրենից ներկայացնում է շփվող նյութերի մասնիկների(այսինքն մոլեկուլների) փոխադարձ ներթավափանցումը:Հեղուկների դեպքում որքան բարձր է հեղուկի ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում մասնիկների փոխադարձ ներթափանցումը: Այդպես ներկը լուծվում է ջրի մեջ:
Հավկիթը ընկղմում ենք ներկված քացախաջրի մեջ, պահում ենք մի քանի րոպե, ապա հանում ենք ջրից և դնում ենք անձեռոցիկի վրա որպեսզի չորանա: