Ռեֆլեքս կենսաբանություն

Ռեֆլեքսը պատասխան օրգանիզմի ռեակցիան է, ներքին և արտաքին միջավայրից ստացվող գրգիռներին, որը իրականացվում է նյարդային համակարգի մասնակցությամբ: Ռեֆլեքսային աղեղն ինչ բաղադրիչներից է կազմված:1. Նյարդային վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են միջավայրի ազդակները և փոխանցում նյարդային գրգիռը,2. Զգայական կամ կենտրոնաձիգ նյարդ, որն ընկալիչներում առաջացած գրգիռը հաղորդում է կենտրոնական նյարդային համակարգ,3. Նյարդային կենտրոն, որը կազմված է նյարդային բջիջների /ներդիր շարժողական/ մարմիններից, որոնք ընկալում և հաղորդում են գրգիռը ռեֆլեքսային աղեղի հաջորդ բաժին,4. Շարժողական կամ կենտրոնախույս նյարդ, որով գրգիռը հաղորդվում է ռեֆլեքսային ուղու վերջին օղակին՝ գործող օրգանին: Ռեֆլեքսների ինչ տեսակներ կան:Ռեֆլեքսային գործընթացի մեջ տարբերվում է կապի երկու տեակ՝ ուղիղ կապ և կետադարձ կապ:Որոնք են կոչվում պարզ և բարդ ռեֆլեքսներ:Պարզ ռեֆլեքսների աղեղ բաղկացած է երկու նեյրոնից /զգայական, շարժողական/:Բարդ ռեֆլեքսի աղեղ բաղմանեյրոն է /դհայական, ներդիր, շարժողական/: Որտեղ է գտնվում ողնուղեղը:Ողնուղեղը գտնվում է ողնաշարային խողովակում՝ պարանոցային առաջին ողից մինչև գոտկային երկրորդ ողը: Ինչ գործառույթներ է կատարում ողնուղեղը:Ողնուղեղը իրականացնում է երկու գործառույթ՝ ռեֆլեքսային և հաղորդող: Ինչ ռեֆլեքսային գործառույթներ է կատարում ողնուղեղը:Ողնուղեղը՝ որպես ռեֆլեքսային աղեղի կենտրոնական մաս, մասնակցում է շարժողական և վեգետատիվ ռեֆլեքսներին: Որն է ողնուղեղի հաղորդող գործառույթի էությունը:Ողնուղեղի հաղորդող գործառույթն իրականացվում է սպիտակ նյութի հաղորդող ուղիներով:

Оставьте комментарий