Էկոլոգիական գործոններ

Կենդանի օրգանիզմի կյանքի կենսածին և ոչ կենսածին պայմանների ամբողջությունը կազմում է նրա կյանքի միջավայրը։ Կենսոլորտի սահմաններում տարբերում են կյանքի չորս հիմնական միջավայրեր՝ ջրային, ցամաքաօդային, հողային միջավայրեր և կենդանի օրգանիզմները որպես կյանքի միջավայր։

Արտաքին միջավայրի այն բաղադրիչները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կենդանի օրգանիզմների կենսագործունեության, թվաքանակի, աշխարհագրական տեղաբաշխման և տարածվածության վրա, կոչվում են էկոլոգիական գործոններ։ Էկոլոգիական գործոններն ըստ իրենց բնույթի և օրգանիզմների վրա ունեցած ազդեցության՝ շատ բազմազան են: Պայմանականորեն՝ ըստ ծագման, միջավայրի գործոնները դասակարգվում են 3 խմբի՝ ոչ կենսածին, կենսածին և մարդածին:

Ոչ կենսածին գործոնների դասին է դասվում անկենդան մարմինների գործոնները: Առաջին հերթին կլիմայական, հողի հատկությունները, տվյալ տարածքի ռելիեֆը, քամիները և այլն: Այս գործոնները ինչպես ուղղակի,այնպես էլ անուղակի կարող են ազդել կենդանի օրգանիզմների վրա:

Մարդածին գործոնները փոխում են կենդանի օրգանիզմների գոյության միջավայրի պայմանները կամ անմիջականորեն ազդում են բույսերի, կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա: Կյանքի բոլոր միջավայրերում կենդանի օրգանիզմների գոյությունը պայմանավորող առավել կարևոր ոչ կենսածին գործոններն են ջերմաստիճանը, խոնավությունը և լույսը։

Оставьте комментарий