ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:Էջ 149-152:

Բնության հաշվեկշիռը մարդու կողմից խախտվել է դեռևս այն ժամանակից, երբ նա սկսել է ընտելացնել կենդանիներ և զբաղվել գյուղատնտեսությամբ:Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զուբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում,օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ,մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեն
նյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ։

Գաղափար կենսոլորտիմասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ

Կենդանի օրգանիզմների կարելի է հանդիպել ամենուր՝և հողում , և ջրում , և օդում։ Դրանք ապրում են այնտեղ, որտեղ իրենց գոյության համար կան անհրաժեշտ պայմաններ: Կենդանի օրգանիզմների գոյության անհրաժեշտ պայմաններն են ջուրը, թթվածինը, ածխաթթու գազը, նպաստավոր ջերմաստիճանը։Կենդանի օրգանիզմներն առավել խիտ են բնակեցված ցամաքի մակերևույթին: Ջրային բույսեր և կենդանիներ ավելի մեծ քանակությամբ կան գետերի, ծովերի , լճերի, օվկիանոսների մերձափնա մասերում: Այդ վայրերում պայմաններն առավել բարենպաստ են նրանց գոյատևան համար: Կենդանի օրգանիզմներով բնակեցված երկրի թաղանթը կոչվում է կենսոլորտ: Կենսոլորտի մեջ են մտնում նաև հողը և երկրի այն շերտերը, որոնք առաջացել են մահացած կենդանի օրգանիզմների կուտակումներից կամ նրանց կենսագործունեության արդյունք են: Դրանցից են քարածխի, նավթի, կավճի շերտերը: Կենսոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Կենսոլորտի վերին սահմանը որոշվում է օզոնային շերտով: Օզոնային շերտից վեր չեն կարող ապրել օրգանիզմներ, քանի որ անդրամանուշակագույն ճառագայթները նրանց կոչնչացնեն: Կենսոլորտի ներքին սահմանը հասնում է մինչև Համաշխարհային օվկիանոսի հատակը և երկրակեղևի՝ մինչև երեքուկես կիլոմետր խորությունները: Ավելի մեծ խորություններում Երկրի ընդերքի ջերմաստիճանը շատ բարձր է: Կենսոլորտում ապրող կենդանի օրգանիզմների ամբողջությունը կազմում է կենսոլորտի կենդանի նյութը: Այն իր զանգվածով կենսոլորտի չնչին մասն է: Սակայն կենդանի օրգանիզմները հազարամյակների ընթացքում էսպես փոխել են մոլորակի տեսքը, վերափոխել Երկրի կեղևը, ջրոլորտն ու մթնոլորտը: Կենդանի օրգանիզմները մասնակցում են լեռնային ապարների քայքայմանը, հողի և օգտակար հանածոների առաջացմանը, կարգավորում են մթնոլորտում թթվածնի և ածխաթթու գազի քանակները

Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:Էջ 149-152:

Բնության հաշվեկշիռը մարդու կողմից խախտվել է դեռևս այն ժամանակից, երբ նա սկսել է ընտելացնել կենդանիներ և զբաղվել գյուղատնտեսությամբ:Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զուբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում,օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ,մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեն
նյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ։

Գաղափար կենսոլորտիմասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ

Կենդանի օրգանիզմների կարելի է հանդիպել ամենուր՝և հողում , և ջրում , և օդում։ Դրանք ապրում են այնտեղ, որտեղ իրենց գոյության համար կան անհրաժեշտ պայմաններ: Կենդանի օրգանիզմների գոյության անհրաժեշտ պայմաններն են ջուրը, թթվածինը, ածխաթթու գազը, նպաստավոր ջերմաստիճանը։Կենդանի օրգանիզմներն առավել խիտ են բնակեցված ցամաքի մակերևույթին: Ջրային բույսեր և կենդանիներ ավելի մեծ քանակությամբ կան գետերի, ծովերի , լճերի, օվկիանոսների մերձափնա մասերում: Այդ վայրերում պայմաններն առավել բարենպաստ են նրանց գոյատևան համար: Կենդանի օրգանիզմներով բնակեցված երկրի թաղանթը կոչվում է կենսոլորտ: Կենսոլորտի մեջ են մտնում նաև հողը և երկրի այն շերտերը, որոնք առաջացել են մահացած կենդանի օրգանիզմների կուտակումներից կամ նրանց կենսագործունեության արդյունք են: Դրանցից են քարածխի, նավթի, կավճի շերտերը: Կենսոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Կենսոլորտի վերին սահմանը որոշվում է օզոնային շերտով: Օզոնային շերտից վեր չեն կարող ապրել օրգանիզմներ, քանի որ անդրամանուշակագույն ճառագայթները նրանց կոչնչացնեն: Կենսոլորտի ներքին սահմանը հասնում է մինչև Համաշխարհային օվկիանոսի հատակը և երկրակեղևի՝ մինչև երեքուկես կիլոմետր խորությունները: Ավելի մեծ խորություններում Երկրի ընդերքի ջերմաստիճանը շատ բարձր է: Կենսոլորտում ապրող կենդանի օրգանիզմների ամբողջությունը կազմում է կենսոլորտի կենդանի նյութը: Այն իր զանգվածով կենսոլորտի չնչին մասն է: Սակայն կենդանի օրգանիզմները հազարամյակների ընթացքում էսպես փոխել են մոլորակի տեսքը, վերափոխել Երկրի կեղևը, ջրոլորտն ու մթնոլորտը: Կենդանի օրգանիզմները մասնակցում են լեռնային ապարների քայքայմանը, հողի և օգտակար հանածոների առաջացմանը, կարգավորում են մթնոլորտում թթվածնի և ածխաթթու գազի քանակները

Էկոլոգիական գործոններ

Կենդանի օրգանիզմի կյանքի կենսածին և ոչ կենսածին պայմանների ամբողջությունը կազմում է նրա կյանքի միջավայրը։ Կենսոլորտի սահմաններում տարբերում են կյանքի չորս հիմնական միջավայրեր՝ ջրային, ցամաքաօդային, հողային միջավայրեր և կենդանի օրգանիզմները որպես կյանքի միջավայր։

Արտաքին միջավայրի այն բաղադրիչները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կենդանի օրգանիզմների կենսագործունեության, թվաքանակի, աշխարհագրական տեղաբաշխման և տարածվածության վրա, կոչվում են էկոլոգիական գործոններ։ Էկոլոգիական գործոններն ըստ իրենց բնույթի և օրգանիզմների վրա ունեցած ազդեցության՝ շատ բազմազան են: Պայմանականորեն՝ ըստ ծագման, միջավայրի գործոնները դասակարգվում են 3 խմբի՝ ոչ կենսածին, կենսածին և մարդածին:

Ոչ կենսածին գործոնների դասին է դասվում անկենդան մարմինների գործոնները: Առաջին հերթին կլիմայական, հողի հատկությունները, տվյալ տարածքի ռելիեֆը, քամիները և այլն: Այս գործոնները ինչպես ուղղակի,այնպես էլ անուղակի կարող են ազդել կենդանի օրգանիզմների վրա:

Մարդածին գործոնները փոխում են կենդանի օրգանիզմների գոյության միջավայրի պայմանները կամ անմիջականորեն ազդում են բույսերի, կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա: Կյանքի բոլոր միջավայրերում կենդանի օրգանիզմների գոյությունը պայմանավորող առավել կարևոր ոչ կենսածին գործոններն են ջերմաստիճանը, խոնավությունը և լույսը։

Էկոկոգիական աղետներ

 Նախագծի մասնակիցներն են կրթահամալիրի տարատարիք սովորողները

Նախագծի նպատակը՝

  • ուսումնասիրել կենսաբանական աղետները , որոնք են դասվում վերջիններիս շարքին
  • ինչպես հասկանալ , որ գտնվում ենք կենսաբանական աղետի եզրին
  • առաջարկել միջոցներ աղետները կանխարգելելու համար
  • աղմուկը որպես էկոլոգիական աղետ, փորձել չափել , առաջարկել լուծումներ

Նախագծի ընթացաքը

  • համացանցից գտնել տեղեկություն՝ ինչ է ինվազիան

Ինվազիան մարդկանց, կենդանիների և բույսերի կենդանական մակաբույծներով վարակումն է: Այդպիսի մակաբույծներ են՝ որդեր, տզեր, միջատներ և այլն: «Ինվազիա» բառը առաջացել է լատիներեն «invasio»-ից, որը նշանակում է հարձակում կամ ներխուժում: Ինվազիան լինում է ակտիվ և պասսիվ: Ակտիվ ինվազիայի դեպքում մակաբույծներն օրգանիզմ են անցնում մաշկի միջով, իսկ պասսիվի դեպքում՝ ջրի, սննդի միջով կամ այլ ճանապարհներով:

  • փորձել գտնել այլ կենսաբանական աղետներ

Կենսաբանական աղետը վերաբերում է համաճարակներին կամ համաճարակներին, որոնք վարակիչ գործոնի տարածման պատճառով անվերահսկելիորեն տարածվում են: Որպես օրինակ, մենք կարող ենք նշել Սև մահը միջնադարյան Եվրոպայում:

  • գտնել առաջարկվող լուծումներ
  • բերել առօրյայում հանդիպող աղետներ 

Բնական աղետների պատճառներ

  • Բախում տիեզերական մարմնի հետ
  • Արևի ակտիվության բարձրացում
  • Հրաբխային ակտիվություն
  • Երկրակեղևի սալերի շարժ
  • նշել այն երևույթերը , որոնց դու համարում ես կենսաբանական աղետ, բացատրել ինչով է պայմանավորված ընտրությունդ

Նախագծի արդյունք

Սովորողները պատրաստում են ուսումնական նյութներ, տեղադրում իրենց բլոգներում և ենթակայքերում։

Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:

յլօնյվֆի.jpg
բեվեռաբայլ.jpg

Տեսակ է համարվում այն առանձնյակների ամբողջությունը, որոնք ունեն ձևաբանական, ֆիզիոլոգիական և այլ կենսաբանական առանձնահատկությունների ժառանգական նմանություն, ազատ խաչասերվում ու բեղուն սերունդ են տալիս, հարմարված են կյանքի որոշակի պայմաններին և բնության մեջ գրավում են որոշակի տարածք՝ արեալ:

Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, դա նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է։ Պոպուլյացիայի տեսակները միմյանցից տարբերվում են ըստ վիտալիտետի: Տարբեր տեսակների պոպուլյացիայի թվաքանակը տարբեր է, բայց այն չի կարող լինել որոշ կրիտիկական թվաքանակից ցածր։ Կրիտիկական է կոչվում թվաքանակի այն մակարդակը, որից ներքև սերտ ազգակցական խաչասերման հավաքականությունը խիստ աճում է, ինչը բերում է տեսակի գենետիկական բազմության նվազմանը, որը հաջորդ սերունդների մոտ առաջացնում է հարմարվողականության և պտղաբերության նվազում, բնածին խաթարումների և մահացության ավելացումների։ Արդյունքում տեսակը քանակապես նվազում է և մի քանի սերունդ հետո այն կորչում է։ Պոպուլյացիայի օրինակներն են՝ մարդկանց մոտ՝ ազգությունները, ռասաները, կենդանիների մոտ՝ ցեղատեսակները։

Արոմորֆոզներ այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործունեության ուժգնությունը։ Արոմորֆոզը գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին, հնարավորություն ընձեռում նրան հարմարվելու նոր միջավայրին, օժանդակում է պոպուլյացիաներում գոյատևման բարձրացմանը և մահացության իջեցմանը։ Բարձր ծնելիության և ցածր մահացության դեպքում թվաքանակը պոպուլյացիաներումմեծանում է, արեալն՝ ընդարձակվում, գոյանում են նոր պոպուլյացիաներ, արագանում է նոր տեսակների ձևավորումն, այսինքն՝ տեղի է ունենում կենսաբանական առաջադիմություն։

Իդեոադապտացիաներն օրգանիզմի այնպիսի փոփոխություններն են, որոնք նպաստում են բնակության միջավայրի որոշակի պայմաններին հարմարվելուն: Ի հակադրություն արոմորֆոզների իդեոադապտացիաները չեն ուղեկցվում օրգանիզմների կազմավորվածության ու կենսագործունեության մակարդակի ընդանուր բարձրացմամբ:

Ընդհանուր դեգեներացիա, այն, որպես կենսաբանական առաջադիմության ճանապարհ, շատ ձևերում դիտվում է և կապված է հիմնականում մակաբույծների պարզեցումների հետ։ Ազատ ապրող ձևերից շատ տարբերվում է մակաբույծի կենսակերպը։ Մակաբույծների մոտ տեղի է ունեցել կազմավորվածության պարզեցում, ինչի հետևանքը զանազան հարմարանքների առաջացմամբ։ Մակաբույծ կյանք վարողների մոտ կան որոշ օրգաններ, որոնք կորցնում են իրենց իմաստը, հետ են զարգանում և անհետանում։

ժառանգական փոփոխություններ

1.Ոչ ժառանգական փոփոխություններ, բերել հանդիպող օրինակներ , բացատրել դրանց առաջացման պատճառները։

Ժառանգական փոփոխականությունը օրգանիզմի` իր անհատական զարգացման ընթացքում նոր հատկանիշներ ձեռք բերելու հատկությունն է։ Կան ժառանգական (գենոտիպային) և ոչ ժառանգական (ֆենոտիպային կամ մոդիֆիկացիոն) փոփոխականություններ։

2.ժառանգական ոփոխություններ Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ,մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները,ուռուցքներ և ուռուցքածիններ:Պատրաստել այս թեմաներով նյութեր՝հոդվածներ, դնել բլոգներում, հղումները ուղարկիել ինձ։

Մուտացիաների դասակարգումը

Մուտացիայի տեսությունը գենետիկայի հիմք է և այն բացահայտվել է Մենդելի աշխատանքներից հետո, Հյուգո դե Ֆրիզի կողմից (1901-1903 թթ.) : Ռուս բուսաբան Ս. Ի. Կորիժինսկին (1899 թ.) իր «Հետերոգենեզիս և էվոլյուցիա» գրքում նկարագրել է բույսերի մոտ տեղի ունեցող թռիչքաձև ձոձոխությունները։ Ըստ դե Ֆրիզի մուտացիան իրենից ներկայացնում է ժառանգական հատկանիշների թռիչքային ընդհատվող փոփոխականությունը։ Դե Ֆրիզը մուտացիոն տեսության դրույթներն արտահայտում էր հետևյալ ձևով`

  • մուտացիաներն առաջանում են հանկարծակի,
  • մուտացիայի արդյունքում ստացված նոր ձևերը կայուն են,
  • ի տարբերություն ոչ ժառանգական փոփոխականության մուտացիաներն չեն առաջացնում չընդհատվող շարքեր, հնարավոր չէ նրանց դասակարգել միջին ձևի շուրջ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի որակական տարբերություն,
  • մուտացիաներն տարբեր բնույթի են և կարող են լինել ինչպես օգտակար այնպես ել վնասակար,
  • մուտացիաների հայտնաբերման հավանականությունը պայմանավորված է հետազոտվող անհատների թվով,
  • միանման մուտացիաներ կարող են առաջանալ հաճախակի։

Ինչպես դե Ֆրիզը այնպես ել նրա ժամանակակիցները և նրանցից առաջ հետազոտողներ, սխալմամբ գտնում էին, որ մուտացիայի արդյունքում անմիջապես կարելի է ստանալ նոր տեսակ, ինչպես այն լինում է բնական ընտրության ժամանակ։

Մուտացիաների փաստացի ստացման պատիվը պատկանում է Յոհանսենին, որը ուսումնասիրել է ժառանգումը մաքուր գծերում գարու և լոբու մոտ, տվել ժառանգման առանձնահատկությունները քանակական հատկությունների առումով (սերմի զանգվածը 1908-1913 թթ.)։ Իր ուսումնասիրություններով Յոհանսենը ժխտեց դե ֆրիզի որոշ դրույթներ և տվեց ժառանգումը մաքուր գծերում։

Մուտացիաների դասակարգման ձևերը

Մուտացիոն փոփոխականությունը դասակարգվում է ըստ հետևյալ ձևերի`

  1. Ըստ մուտացիա կրած բջիջների տիպի.
    1. Գեներատիվ,
    2. Սոմատիկ։
  2. Ըստֆենոտիպի փոփոխության
    1. Ձևաբանական,
    2. Կենսաքիմիական,
    3. Ֆիզիոլոգիական։
  3. Ըստ հարմարվողականության.
    1. Լետալ,
    2. Կիսալետալ,
    3. Չեզոք,
    4. Օգտակար։
  4. Տնտեսական և կենսաբանական մուտացիաներ, օրինակ իմունիտետ, բերքի որակն և քանակը։
  5. Ըստ գենոտիպի փոփոխության.
    1. Գենային,
    2. Քրոմոսոմային,
    3. Գենոմային,
    4. Ցիտոպլազմատիկ։

Մուտացիանեն կարող են առաջանալ բազմաբջիջ օրգանիզմների ցանկացած հյուսվածքի բջիջներում և նրա զարգացման տարբեր փուլերում։ Մուտացիաներն կարող են զարգանալ չհասունացած և հասունացած սեռական բջիջներում` գեներատիվ մուտացիա, իսկ մյուս հյուսվածքներում` սոմատիկ։

Սոմատիկ և գեներատիվ մուտացիաները իրենց բնույթով չեն տարբերվում միմյանցից։

Սոմատիկ մուտացիաները դրսևորվում են խայտաբղետությամբ։ Անհատները, որոնք կրում են մուտացիայի ենթարկված հյուսվածքներ, կոչվում են խիմերներ։

Պրոկարիոտ բջջի կառուցվածքը

Պրոկարիոտ բջջիջը բնորոշ է բակտերիաներին և կապտականաչ ջրիմուռներին։

Բակտերիալ բջիջը պատված է ցիտոպլազմային մեմբրանայով, ինչպես նաև այլ օրգանիզմների մոտ մեմբրանան կարող է առաջացնել ինվագինացիաներ միզոսոմների օգնությամբ մեմբրանայի վրա կգտնվում է բջջային թաղանթը, որը հիմնականում բաղկացած է մուրեին անունով նյութից կառոցվածքի առանձնահատկություններից ելնելով բակտերիաների թաղանթը բաժանում են՝ գրամդ-րականների, որոնք գունավորվում են և գրամ-բացասականների, որոնք չեն գունավորվում։

շատ բակտերիաներ պարունակում են լորձաթաղանթային պարկուճ՝ բջջի պատի վերևում, բակտերիաների բջջի ներքին պարունակությունը ներկայացված է ցիտոպլազմով, գենետիկական նյութը՝ շրջանաձև ԴՆԹ մոլեկուլով։

ԴՆԹ-ն, որը գտնվում է բջջի մեջտեղում կոչվում է նուկլիոիդ , նաև բակտերիալ բջջի ԴՆԹ-ում գտնվում է պլազմիդ՝ փոքր շրջանային մոլեկուլներ, որոնք արացված է չեն մեմբրանային, ցիտոպլազմայում գտնվում է ռիբոսոմը, որի միակ ֆունկցիան սպիտակուցի սինթեզն է,կան նաև ընդգրկումներ, ինչպիսիք են օսլայի գլիկոգենի լիպիդները, որոնք գործում են որպես սննդանյութերի պահեստ։

որոշակի բակտերիաներ ունեն հատուկ օրգանելլաներ, որոնք օգնում են նրանց տեղաշարժվել, որոնցից են՝ժգուտերը, թարթիչները։

Բակտերիաները ունակ են սպոր ձևավորելու՝ անբարենպաստ պայմաններում գոյատևելու համար, բակտերիաները բազմանում են մայր բջիջը կիսով չափ կամ երկուական տրոհմամբ, բակտերիաները կարող են ներկայացվել հիմնական տեսքով կոկերով, ինչպիսիք են ստաֆիլոկոկը, սպիրիլները, բացիլները կամ փայտիկները: , վիբրիոներ, սպերաֆետներ և սպիրիլներ, և այսպես, կենդանական բույսերի և սնկերի բջիջից պրոկարիոտ կամ բակտերիալ բջջի հիմնական տարբերությունը ձևավորված միջուկի և թաղանթային օրգանելների, ինչպես նաև բարդ բաժանման բացակայության դեպքում:

Бактериальная клетка ограничена цитоплазматической мембраной такое же самое как и у всех других организмов мембрана может образовывать в впячивания которые называются мизосомами над мембраной находится клеточная стенка которая состоит в основном из вещества муреина в зависимости от особенностей строения клеточной стенки бактерии подразделяют на грамположительных которые окрашиваются и грамотрицательных которые не окрашываются многие бактерии над клеточной стенкой содержат слизистую капсулу внутреннее содержимое бактериальной клетки представлена цитоплазмой генетический материал представлен кольцевой молекулой ДНК 

ДНК расположенная по центру клетки и неограничено оболочкой называется нуклеоидом также в бактериальной клетке ДНК находится в виде плазмид это небольшие кольцевые молекулы не прикреплённые к мембране в цитоплазме находятся рибосомы единственная функция которой это синтез белка также имеются включения такие как крахмал гликоген липиды которые выполняют функцию запаса питательных веществ многие бактерии имеют специальные органеллы движения такие как жгутики и ресницы бактерии способны к спорообразованию формирование спор для переживания неблагоприятных условий размножаются бактерии делением материнской клетки пополам или бинарным делением бактерии могут быть представлены основными формами коками такие как стафилококки стрептококки бациллами или палочками вибрионами сперафетами и сперилами и так основное отличие прокариотической или бактериальной клетки от клетки животных растений и грибов в отсутствие оформленного ядра и мембранных органелл а также в отсутствии сложно деления в виде метода

Օրգանիզմի անհատական զարգացում՝սաղմնային և հետսաղմնային, լրիվ և թերի կերպարանափոխություն, որն է դրնաց կենսաբանական նշանակութ

Դասը  7()
Օրգանիզմի անհատական զարգացում՝սաղմնային և հետսաղմնային, լրիվ և թերի կերպարանափոխություն, որն է դրնաց կենսաբանական նշանակությունը։

Օրգանիզմների անհատական զարգացման սաղմնային շրջանն ավարտվում է ձևավորված սաղմի ծնվելով, հետագա շրջանը հետսաղմնայինն է։ Սաղմնային շրջանն անցկացրած նորածին կենդանին, մայրական օրգանիզմից անջատվելով կամ ձվից դուրս գալով, հանդես Է գալիս զարգացման նոր պայմաններում, որտեղ նրա գոյությունը և հետագա զարգացումը պայմանավորված են միջավայրի գործողներով։ Օրգանիզմների հետսաղմնային զարգացումը բաժանվում Է երեք շրջանների։ Առաջինը՝ աճի և ձևավորման շրջանն է, որը բնութագրվում է դեռ սաղմնային շրջանում սկսված օրգանոգենեզի շարունակությամբ և մարմնի չափերի մեծացմամբ։ Այդ շրջանի հենց սկզբում բոլոր օրգանները հասնում են տարբերակման այն աստիճանի, որում երիտասարդ կենդանին կարող է գոյություն ունենալ և զարգանալ մոր օրգանիզմից անկախ կամ ձվի թաղանթներից դուրս։ Այդ ժամանակաշրջանում արդեն գործում են ստամոքս-աղիքային ուղին, շնչառական, զգայական օրգանները։ Նյարդային, արյունատար, արտաթորության համակարգերն իրենց գործունեությունը սկսում են դեռ սաղմում։ Աճի և ձևավորման շրջանում վերջնականապես հիմք Է դրվում օրգանիզմի տեսակային և անհատական առանձնահատկություններին, և անհատը հասնում Է տեսակին բնորոշ չափերի։ Բոլոր օրգան համակարգերից ուշ ձևավորվում է սեռական համակարգը, երբ ավարտվում է նրա ձևավորումը, սկսվում է հետսաղմնային կյանքի երկրորդ՝ հասունացման շրջանը, որի ընթացքում տեղի է ունենում բազմացումը։ Այդ փուլի տևողությունը տարբեր տեսակների մոտ տարբեր է։ Որոշ տեսակների մոտ այն տևում Է մի քանի օր, շատերի մոտ՝ երկար տարիներ։ Հասունացման շրջանին հաջորդում է երրորդ՝ ծերացման շրջանը, որը բնութագրվում է նյութափոխանակության լարվածության իջեցմամբ, օրգանների ինվոլյուցիայով (պարզեցում). ծերացումը հանգեցնում է անհատի բնական մահվան։ Տարբերվում են հետսաղմնային զարգացման երկու տեսակ՝ ուղղակի զարգացում անուղղակի զարգացում Ուղղակի զարգացման ժամանակ կենդանու աճն ու զարգացումը չեն ազդում մարմնի մասերի դիրքավորման, փոխադարձ հարաբերությունների վրա։ Ձվից դուրս եկած կենդանին նման Է հասուն անհատին (թռչուններ, կաթնասուններ, մարդ), միայն այլ համամասնություններով, նյարդային համակարգի պարզունակ ձևերով, ֆիզիկական փոքր ուժով, որոշ օրգանների (սեռական) թերգարգացմամբ։ Անուղղակի զարգացումը ընթանում է մարմնի աչքի ընկնող կերպարանափոխություններով (միջատներ, որդերից շատերը, աղեխորշավորներ, որոշ ողնաշարավորներ (երկկենցաղներից)։ Անուղղակի զարգացման ժամանակ սաղմում ձևավորված օրգանները ծառայում են միայն հետսաղմնային կյանքի վաղ փուլերում թրթուրների մոտ, որից հետո փոխարինվամ են նորերով՝ հետսաղմնային շրջանում առաջացածներով։ Դա տեղի է ունենում կերպարանափոխությամբ մետամորֆոզով, որը նույնպես ուղեկցվում է աճով և անցնում է մի շարք փուլերով։ Անողնաշարավորների մետամորֆոզը հաճախ հանդիպող երևույթ է. շատ միջատներ, թիթեռներ, բզեզներ, ճանճեր, մեղուներ զարգանում են այդ ճանապարհով։ Այս դեպքում ձվից հետո առաջին փուլը թրթուրայինն է (larva)։ Դրանք շատակեր են. ուտում են իրենց մարմնի քաշից 200 անգամ ավելի սնունդ և մեծանում են մարմնի չափերով։ Թրթուրին հաջորդող փուլը հարսնյակն է (puppa)։ Նա չի սնվում, չի աճում, նրա բոլոր օրգանները ամուր խիտինային ծածկի տակ լրիվ վերակառուցվում են։ Սկզբում լուծվում են. մնում են միայն նյարդային համակարգը, հատուկ սկավառակներ, որոնցից սկիզբ են առնում հասուն օրգանիզմին հատուկ օրգանները։ Հարսնյակը թրթուրի համեմատությամբ կորցնում է քաշի կեսը։ Երբեմն մինչև հարսնյակի առաջանալը թրթուրը գործում է մետաքսյա բոժոժ, որը կազմված է մեկ երկար (600-800 մետր) թելից. դա հատուկ մետաքս արտադրող գեղձի արտադրանքն է։ Այդ թելից մարդը ստանում է բնական մետաքս։ Միջատի հասուն շրջանը կոչվում է իմագո (imago), որի տևողությունը երբեմն շատ կարճ է։ Այդ փուլում կենդանին սնվում է այլ ձևով, երբեմն էլ չի սնվում, բեղմնավորված ձվեր է դնում և մահանում։ Շատ միջատների հատուկ է ոչ լրիվ կերպարանափոխություն, որի ժամանակ բացակայում է հարսնյակի փուլը. սրա կենսաձևը, սնման եղանակը նման են իմագոյին։ Այս ձևով է զարգանում ճանճը։ Նրա դրած ձվից դուրս է գալիս որդանման թրթուրը։ Վերջինս սնվում է, աճում է և 5-7 օր հետո հասնում է հասուն ճանճի չափի՝ պահպանելով իր մարմնի որդանման ձևը, որից հետո չի սնվում և չի շարժվում։ Նրա մարմինը ձեռք է բերում տակառիկի ձև։ Թրթուրը վեր է ածվում բոժոժի, որում տեղի է ունենամ կերպարանափոխությունը։ Բոժոժի մարմնում առաջանում են ֆերմենտներ, որոնք քայքայում են թրթուրային օրգանները, հյուսվածքները և դրանց մնացորդները վերածվում են ֆագոցիտների։ Հիստոլիզի չեն ենթարկվում միայն նյարդային համակարգը, սեռական օրգանների սկզբնակները և իմագինալ սկավառակները՝ սաղմնային բջիջների հատուկ կուտակումները։ Այդ բջիջներից նորից սկսում են զարգանալ հասուն անհատի օրգանները (իմագո)։ Շուտով բարենպաստ պայմաններում 5 օրվա ընթացքում ավարտվում է մետամորֆոզը, և բոժոժից դուրս է գալիս հասուն միջատը։ Դրանից հետո ճանճը չի աճում և մեկ օր հետո արդեն ընդունակ է բազմանալու։ Գորտը թրթուրային փուլում (շերեփուկ) հարմարված է ջրային պայմանների կյանքին։ Նա ունի ջրային միջավայրի շնչառական օրգաններ՝ խռիկներ, շարժման օրգան ծառայում է լողակով ապահովված պոչը։ Արյունատար համակարգը, ձկների նման ունի արյան մեկ շրջանառաթյուն։ Սիրտը միախորշ է։ Բույսերով սնվելու հետ կապված՝ շերեփուկի մոտ զարգանում է երկար ծավալուն աղիքը։ Կերպարանափոխությունը սկսվում է անմիջապես ձվից դուրս գալուց հետո։ Ամենից շուտ սկսում են զարգանալ թոքերը, խռիկները լուծվում են (հիստոլիզի են ենթարկվում). ձևափոխվում է արյունատար համակարգը, հանդես է գալիս արյան երկու շրջանառությունը, և սիրտը դառնում է երկխորշ։ Ավելի ուշ սկսում են զարգանալ շարժման օրգանները՝ առջևի և հետին վերջույթները։ Նրանց ձևավորումից հետո պոչը փոքրանում է և անհետանում։ Կենդանական սննդին անցնելու հետ կապված՝ զարգանում և կարճանում է աղիքը։ Զարգացման ուղղակի և անուղղակի բաժանումների միջև սահմանը պայմանական է։ Կերպարանափոխության ժամանակ թրթուրային օրգանների ոչ բոլոր համակարգերն են վերակառուցվամ։ Ինչպես արդեն նշել ենք, օրինակ՝ ճանճի նյարդային համակարգը, սեռական օրգաններն անընդհատ զարգանում են։ Ուղղակի զարգացումը նույնպես կարող է ընթանալ կերպարանափոխություններով։ Նրանց մոտ նույնպես տարբերությունը ձագի, երեխայի և հասունացած օրգանիզմի միջև միայն քանակական չէ։ Տեղի են ունենում որակական խոր փոփոխություններ ամբողջ օրգանիզմում, նրանց որոշ օրգան համակարգեր նույնպես ենթարկվում են արմատական վերակառուցման։ Հատկապես կաթնասունների և մարդու մոտ առանցքային կմախքը ձևավորվում է քորդայի ձևով, իսկ հետո փոխարինվում է սկզբում կռճիկային, այնուհետև ոսկրային կմախքով։ Զարգացման երկու ձևերն էլ հանդիպում են կենդանական աշխարհի բոլոր տիպերում։ Տափակ որդերի մոտ գերիշխում է անուղղակի զարգացումը, քաղցրահամ ջրերում ապրող թարթիչավոր որդերի զարգացումը ուղղակի է, իսկ ծովային որոշ ձևերինը՝ անուղղակի։ Հոդվածոտանիների և սարդերի մոտ գերիշխում է ուղղակի զարգացումը, իսկ միջատների մոտ անուղղակի։ Ողնաշարավորների, ձկների և բոլոր երկկենցաղների զարգացումն ուղեկցվում է կերպարանափոխություններով։ Կենդանիների հետսաղմնային զարգացման վրա մեծ ազդեցություն են գործում ներզական գեղձերի արտադրանքը (հորմոնները), ինչպես և արտաքին միջավայրի շատ գործոններ։

Դյուրամարս Ամանոր

Դյուրամարս ԱմանորՆախագծի մասնակիցներ 8, 9-11րդ դասարանի սովորողներ։

Հայկական ամանորյա ավանդական ուտեստներ

Ուտեստներ

Տոները սովորաբար ուղեկցվում էին առատ ու ճոխ ուտեստների պատրաստմամբ։ Ճոխ հյուրասիրությունը ունենում էր նաև ծիսական խորհուրդ, որտեղ առանցքային դեր էր հատկացվում որոշակի ուտեստներին։

Հայոց ավանդական կենցաղում Ամանորը համընկնում էր Սուրբ Ծննդյան պասի հետ, և այդ իսկ պատճառով ամանորյա ուտեստների շարքում գերակշռում էին պասին հատուկ ուտելիքները։ Պատրաստում էին լոբի, ոսպով քյուֆտա, բլղուրով և բրնձով տոլմա, բլղուրի և սիսեռի խառնուրդից գնդիկներ, ավելուկով աղցան, տարբեր տեսակի հատիկեղեններից պատրաստած առանց մսի տոլմա։ Հատիկեղենի առատ օգտագործումը կյանքի հարատևության խորհրդանիշ էր։

Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին և ընդեղենին։ Դեռ աշնանից սկսում էին կուտակել չորամրգերը, աղանդերն ու պաստեղները (թթու լավաշ): Որոշ շրջաններում ամանորյա սեղանի ուտեստների քանակը հասցնում էին յոթի: Պատրաստում էին բրնձով, ծեծած ցորենով, սիսեռով, լոբով, ոսպով ուտեստներ, չորամրգերով քաղցր ապուրներ, որոնց անվանում էին «Մարիամապուրներ», թխում էին չամիչով և ընկուզեղենով գաթաներ, բանջարեղենային խյուսեր և այլն: Որոշ շրջաններում քաղցրավենիքի սեղանը դրվում էր առանձին․ այդ պղնձե կլոր սեղանն անվանում էին «պրկիշ»: Մրգերի տեսականու հարցում ևս թիվը փորձում էին հասցնել յոթի: Երբեմն պրկիշը դնում էին թոնրի վրա: Երիտասարդները հավաքվում էին դրա շուրջն ու անհամբեր սպասում Տարեհացի կտրելուն:

Այս ծիսական հացը հայտնի էր նաև Կրկենի, Կյոճ, Փուռիկ, Տարի Հաց և այլ անուններով: Տարեհացը պատրաստում էին տարբեր միջուկներով՝ չամիչ ընկույզ, մեղր, կանեփ կամ՝ առանց միջուկի: Տարեհացի երեսին կենդանիների կամ տաճարների պատկերներ էին ձևավորվում, հացը լինում էր կլոր, խաչաձև, ձվաձև, եռանկյունի կամ քառակուսի: Տարեհացի մեջ մի նշան էր դրվում՝ կոպեկ, կոճակ, կորիզ կամ լոբի: Հետո այն կտրում էին տան անդամների քանակով, հաճախ հաշվում էին նաև ընտանի կենդանիներին, և ում որ բաժին ընկավ նշանը, նրան երջանկությունը կուղեկցեր ողջ տարի: Նշանի տերը ծիսական նշանը պիտի իր մոտ պահեր ողջ տարի: Եթե կտրելիս դանակը դեմ էր առնում նշանին, նշանակում էր` տարվա առատությունը գութանից, այսինքն՝ երկրագործությունից կգար:

Ոմանք կտրում էին տասներկու մասի և գուշակում, թե տարվա առատությունը կամ բարեբախտությունը որ ամսից կգա: Տարվա հաջողակին գուշակելու համար թխվում էին մի շարք հացատեսակներ: Հարսներ ունեցող ընտանիքներում կնոջ մարմնի կրկնօրինակով խմորեղեններ էին թխում, և եթե փորի հատվածն ուռչում էր, ուրեմն այդ տարի ընտանիքում երեխաներ կծնվեին: Թխվածքները լինում էին ամենատարբեր ձևերի: Օրինակ՝ քսակի տեսքով խմորեղենի ուռչելը կնշանակեր դրամական առատ տարի: Ընդհանրապես, հացի շուրջ ծիսակարգերը շատ-շատ էին: Որոշ շրջաններում թխում էին 2 տեսակ խմորեղեն՝ «Էգ» և «Չիք»: «Էգը» ողջ տարի պահում էին ալյուրի պարկերի մեջ, որ տարին առատ լինի, իսկ «Չիքը»՝ նետում էին հոսող ջրի մեջ, որ այն տանի ու չեզոքացնի, չքացնի չարիքը:

Նախկինում հայ ավանդապաշտ ընտանիքներում ձգտում էին տարվա առաջին օրն ունենալ առատ սեղան՝ տարվա ընթացքում ևս այն պահպանելու ակնկալիքով։ Չնայած Ժամանակակից ամանորյա հյուրասիրության հիմքում նույնպես այս խորհուրդն է ընկած՝ այն ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխությունների և ավանդական արժեքները մոռացվել են։

Անկախ հին և նոր ավանդույթներից, հիշենք, որ Ամանորն ընտանեկան տոն է և շրջապատենք մեր մտերիմներին սիրով, ջերմությամբ և հոգատարությամբ։

Հայկական ամանորյա ավանդական ուտեստներ

1.Տոլմա

2.Պասուց տոլմա

3.Մշոշ

4.Տարեհաց

Ամանորյա ավանդական ուտեստներ (տարբեր երկրներում)։

Յուրաքանչյուր ազգ ունի խոհարարական իր ուրույն ավանդույթներն ու տարբեր տոներ նշելու իր նախընտրությունները: Ամանորը բացառություն չէ: Աշխարհի տարբեր երկրների ուտեստներն այս տոնին տարբերվում են իրենց բազմազանությամբ ու հաճախ նաև անսովոր բաղադրատոմսերով:

Ֆրանսիա

Ֆրանսիացիներն իսկական գուրմաններ են, ամանորին ավանդական հնդկահավն են նախընտրում։ Այստեղ հնդկահավը պատրաստում են կոնյակով։ Ամանորյա սեղանին պարտադիր ձկնամթերք են դնում, իսկ որպես աղանդեր՝ նախընտրում են շոկոլադե տորթ: Խմում են շամպայն եւ գինի:

Պետք է նշել, որ հնդկահավն ամանորյա ավանդական ուտեստ է համարվում աշխարհի մի շարք երկրներում՝ ՀունաստանումՄեծԲրիտանիայումԻռլանդիայումԱՄՆում և իհարկե Հայաստանում:

Մեքսիկա

Այստեղ ամանորին խոզի գոճի են խորովում, որը մատուցում են հատիկ լոբու ու բրնձի հետ։ Սեղանին դնում են նաեւ շատ բանջարեղեն, բանջարեղենային աղցաններ։ Խմիչքներից նախընտրում են տնական տեկիլլան։

Իտալիա

Իտալացիների ամանորյա սեղանին միշտ առկա են փոքրիկ պելմեններ՝ տորտելլինի խոզապուխտով ու սպիտակ սոուսով։ Սակայն այստեղ ամանորյա գլխավոր ուտեստը տնական երշիկն է խոզի մսից, որը նրանք անվանում են կոտեկիննո։ Որպես աղանդեր նրանք ուտում են չրերով խմորեղեն և խմում գինի։

Հնդկաստան

Հնդկաստանում ամանորյա սեղանին բիրյանի փլավ են մատուցում եւ մածնաբրդոշ։ Բիրյանին պատրաստում են ոչխարի մսից, ավելացնում տարբեր համեմունքներ։

Հոլանդիա

Բավական զարմանալի է հոլանդացիների ամանորյա ավանդական ուտեստը: Ամանորին նրանք պոնչիկներ են ուտում:

Չպետք է մոռանալ նաև Չինաստանի տոնական խրախճանքի մասին, քանզի, վերջ ի վերջո, հենց չինացիներից է փոխանցվել սեղանները լցնել ճագարներով և վարազներով:

Չինական ավանդական տոնական ուտեստներից շատերը բուսական ծագում ունեն: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ չինացիներն Ամանորին հրաժարվում են մսից: Օրինակ, հավը շոգեխաշում կամ տապակում են ամբողջությամբ, այսինքն՝ գլխի, թևերի և պոչի հետ: Չինաստանում հավատում են, որ դրանով կարելի է ամրապնդել ընտանիքը: Նույնը նաև ձկան պատրաստման դեպքում է. ձուկը պատրաստում են ամբողջությամբ, որպեսզի ընտանիքը լինի ամուր և երջանիկ:

Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։

Բնության մեջ հանդիպում է բազմաբջիջ օրգանիզմների բազմացման երկու եղանակ՝ 1. Անսեռ բազմացում2. Սեռական բազմացումԱնսեռ բազմացում: 

Բույսն իր վեգետատիվ օրգանների միջոցով, օրինակ` տերևներով, ցողունների կամ արմատների կտրոններով կարող է բազմանալ: Այս դեպքում որոշակի պայմանների առկայությամբ բույսի որևէ վեգետատիվ հատվածից սկսում են աճել բույսի մնացյալ հյուսվածքներն ու օրգանները: Արդյունքում բույսը կրկնապատկվում է` հետևաբար, բազմանում է: Բազմացման այս ձևը կոչվում է անսեռ կամ վեգետատիվ: Բազմացման այս ձևի ժամանակ բազմացմանը մասնակցում է միայն մեկ օրգանիզմ:

Սեռական բազմացում: Դուք արդեն ծանոթացել եք բույսի գեներատիվ օրգաններին: Դրանք բույսի սեռական բազմացումը ապահովող և դրա արդյունքում առաջացող օրգաններն են:Բույսի սեռական օրգաններում` ծաղիկներում, ձևավորվում են հատուկ, մյուս բջիջներից տարբերվող բջիջներ: Դրանք սեռական բջիջներն են

Սեռական բջիջները լինում են երկու տեսակի` արական և իգական:Սեռական բազմացման իրականացման համար անհրաժեշտ է արական և իգական սեռական բջիջների միաձուլում:

Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային գոտիականությունը

ԷԿՈՏՈՒՐԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - Picnic Hotels
Արտաշատ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
ՀՀ լանդշաֆտային գոտիները — Արտյոմ Աղեկյան

Դասի հղումը։

  1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային տիպերը։

Հայաստանի Հանրապետությունը ունի 5 լանդշաֆտային տիպեր, անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերձալպյան ու ալպյան եւ ձյունամերձ:

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ-ն լանդշաֆտային տիպերի բազմազանությունը։

Լանդշաֆտային գոտիականության առաջացման գլխավոր պատճառը վերընթաց ուղղությամբ ջերմության և խոնավության փոփոխությունն է:

  1. Առանձնացնել Հայաստանում՝ լանդշաֆտային տիպերում առկա հիմնախնդիրները։
  2. Թվարկե՛ք և քարտեզի վրա պատկերեք ՀՀ-ն լանդշաֆտային տիպերը։

Մեյոզ

Մեյոզը բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են, կամ սպորներ։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր։ Յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզը առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզը երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

Կյանքի ոչ բջջային ձևեր ՝ վիրուսներ

Բնության մեջ գոյություն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ օրգանական նյութերից կազմված կառույցները։ Դրանք չունեն բջջային կառուցվածք։ Այս «էակները» կոչվում են վիրուսներ և այն իրենից ներկայացնում է կյանքի ոչ բջջային ձևերը։ 

Վիրուսները կենսագործում են միայն կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք թափանցում են բջջի մեջ, բազմանում բջջի ցիտոպլազմում և կորիզում։ Վիրուսներն ունեն բյուրեղների ձևեր։ Բնակվելով կենդանի բջիջներում վիրուսները բազմաթիվ և շատ վտանգավոր հիվանդություններ են առաջացնում։ 

Օրինակ ՝ կարմրուկ, գրիպ, խոզուկ և այլն։ Բույսերի վիրուսային հիվանդություններից հայտնի է ծխախոտի, ոլոռի և այլ բույսերի հիվանդությունները։ Վիրուսները քայքայում են հիվանդ բույսերի քլորոպլաստները և տերևների ախտահարված մասերը գունազրկվում են։ Վիրուսային մասնիկը կամ վիրիոնը կազմված է ԴՆԹ-ից կամ ՌՆԹ-ից, որը պատված է սպիտակուցներով։ Կան նաև բարդ վիրուսային մասնիկներ, որոնք պարունակում են ֆերմենտներ և շրջապատված են լիպիդային թաղանթով։ Դրանցից են օրինակ ՝ բշտիկավոր ստոմատիտի (բերանի խոռոչի բորբոքում) կամ ՄԻԱՎ և ՁԻԱՀ վիրուսները։ 

Կան նաև վիրուսներ, որոնք բնակվում և բազմանում են բակտերիաներում։ Դրանք կոչվում են ՝ բակտերիաֆագեր։ Դրանց մի մասը քայքայում է բակտերիաներին և այդ պատճառով կարող է օգտագործվել տարբեր բակտերիային հիվանդություններում։ Օրինակ ՝ դիֆթերիայի կամ խոլերայի բուժման նպատակով։ Աղիքային ցուպիկի բջջում բնակվող բակտերիաֆագը իր ձևով շերեփուկ է հիշեցնում։ 

Նրա մարմինը կազմված է գլխիկից, որի ներսում գտնվում է ԴՆԹ, պոչիկից և մի քանի պոչային ելուններից, որոնք կազմված են սպքտակուցներից։ Բակտերիաֆագը ամրանանալով ցուպիկի մակերևույթին «տարրալուծում» է բակտերիայի բջջաթաղանթը, հետո բակտերիաֆագի ԴՆԹ-ն ներարկվում է բջջի մեջ։ Դրան մասնակցում են սպիտակուցները, հետո ցուպիկը սկսում է սինթեզել ոչ թե իր սեփականԴՆԹ-ն, այլ բակտերիաֆագի ԴՆԹ-ն, այնուհետև ԴՆԹ-ում գաղտնագրված սպիտակուցները։ Բակտերիաֆագը բազմանում է, իսկ բակտերիան քայքայվում։ Բակտերիաների, սնկերի, բույսերիկամ կենդանիների վերաբերյալ հայտնի տեղեկությունները վկայում են այն մասին, որ վիրուսները չեն կարող ընդգրկվել նրանցից և ոչ մեկի խմբում։