Ամփոփում, 8-րդ դասարան, մայիսի 22-28

Ամփոփում

Սիրելի սովորողներ ձեր բլոգում առանձնացնել

ա.թարգմանությունները

Հայոց պատմություն

բ.հետազոտական աշխատանքները, նախագծերըhttps://dav896.wordpress.com/2021/04/18/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%a5%d5%b2%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a8/

գ.հանդիպումները

դ.ուսումնական ճամփորդությունները

Ներկայացնել Համաշխարհային պատմության «Նոր դարերի»  ժամանակահատվածն ընդգրկող

1.Կարևոր իրադարձությունների ժամանակագրությունՓառահեղ, պանծալի հեղափողխություն Անգլիայում-1688–1689 թթ.« Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի» ընդունումը-1789 թ. օգոստոսի 26Հեղափոխություն Եվրոպայում-1848–1849 թթ.Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը-1914 թ. օգոստոսի 1Հայոց Ցեղասպանությունը-1914–1916 թթԱռաջին համաշխարհային պատերազմի ավարտը-1918 թ. նոյեմբերի 11

2. 10 նոր հասկացությունների սահմանում;

Մանուֆակտուրա-Ծագում է լատիներեն « ձեռքի գործ», « ձեռքի աշխատանք» բառերից։։Ծագել է 16րդ դարի կեսերին Արևմտյան Եվրոպայում և մինչև 18րդ դարի վերջին երեսնամյակը եղել է արտադրության կազմակերպման իշխող ձևը։

Պանիսլամիզմը-19-րդ դարավերջին առաջացած կրոնաքաղաքական շարժում է, որը առաջարկում էր քաղաքականապես միավորել բոլոր մուսուլմանական երկրները:

Պանթուրքիզմ-19–րդ դարի երկրորդ կեսում ձևավորված քաղաքական և մշակութային ուղղություն է, որի նպատակն էր՝ Ադրիատիկ ծովից մինչև Չինաստան թուրքալեզու ժողովուրդների համախմբումը մեկ պետական միավոման մեջ:

Կիսագաղութ-Ձևականորեն անկախ, բայց որևէ իմպերիալիստական տերությունից տնտեսական և քաղաքական սերտ կախվածության մեջ գտնվող երկիր:

Եղեռն-Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացրած գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումը:

Կոմունիզմ-Տեսականորեն կոմունիզմը առանց դասակարգերի հասարակության կոնցեպցիան է: Առանց պետության սոցիալական կազմակերպման ձևհիմնված արտադրանքի միջոցների համընդհանրության վրա: Կոմունիզմը կարելի է դասել որպես սոցիալիզմի ճյուղ կամ ավելի ճիշտ որպես սոցիալիզմի նպատակ:

Թանզիմաթ – Ծագում է արաբերեն « բարենորոգում» բառից։

Լուսավորոկանություն- սոցիալական, գաղափարական շարժում է, որը պայքարում է ֆեոդալիզմի, կաթոլիկական եկեղեցու դեմ, բարձրացնում գիտության և գիտելիքի դերը հասարակության մեջ։

3.Ներկայացնել, բնութագրել ականավոր անհատներից մեկինՆապոլեոն Բոնապարտ ֆրանսիացիների կայսր 1804 թվականի մայիսի 18-ից 1814 թվականի ապրիլ 6-ը և 1815 թվականի մարտի 20-ից հունիսի 22-ը, զորավար և պետական գործիչ, որ դրել է ժամանակակից ֆրանսիական պետության հիմքերը, Արևմուտքի պատմության ամենաականավոր գործիչներից մեկը։Նապոլեոնե Բուոնապարտենիր պրոֆեսիոնալ ռազմական կարիերան սկսել է 1785 թվականին որպես հրետանու կրտսեր լեյտենանտ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ ստացել է բրիգադային գեներալի աստիճան 1793 թվականի դեկտեմբերի 18-ին Տուլոնի գրավումից հետո։ Դիրեկտորիայի օրոք դարձել է դիվիզիոնի գեներալ և թիկունքի ռազմական ուժերի հրամանատար այն բանից հետո, երբ վճռական դեր է կատարել 1795 թվականին վանդեմիերի 13-ի խռովության ճնշմանը։ 1796 թվականի մարտի 2-ին նշանակվել է Իտալական բանակի հրամանատար։ 1799 թվականի նոյեմբերին իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար հասնելով դիկտատորական իշխանության։

4.Ներկայացնել  մշակութային ներկայացուցիչներից մեկին, ճարտարապետական կոթողներից որևիցե մեկի մասին;

Գևորգյան հոգևոր ճեմարան, Հայաստանում հիմնված և մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Վեհափառ Կաթողիկոսի կողմից 1874 թվականին։

19-րդ դարի վերջից սկսյալ արևելահայ կրթական մշակույթը, մանկավարժությունն ու դպրոցը, գիտությունն ու հասարակական-քաղաքական կյանքը, ազատագրական պայքարը, եկեղեցին ու հոգևոր կյանքը մեծապես պայմանավորված են Հայ դպրոցի և մշակույթի պատմության մեջ առանձնահատուկ տեղ գրաված Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի գործունեությամբ։ Գևորգյան Հոգևոր ճեմարանը թողել է իր գործունեության հետքերը գրեթե բոլոր բնագավառներում՝բարձրացնելով Հայ ժողովրդի մտավոր մակարդակը բարձրագույն եվրոպական չափանիշների։

Մինչև ճեմարանի շրջանավարտները կհիմնադրեին Երևանի պետական համալսարանը, Գևորգյան ճեմարանը միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր Հայ կյանքի բոլոր հանգուցակետերում՝ Հեռավոր Հնդկաստանից մինչև եվրոպական ոստանները, Ռուսաստանից մինչև սիրիական անապատները։

5.Ներկայացնել  մարդկային ձեռքբերումները;

Պյոտր Իլիչ Չայկովսկի 15-22

375px-Porträt_des_Komponisten_Pjotr_I._Tschaikowski_(1840-1893)

Պյոտր Իլիչ Չայկովսկին ծնվել է 1840 թվականի ապրիլի 25-ին Մոսկվայում:

1850–1859 թվականներին սովորել է Պետերբուրգի իրավագիտության ուսումնարանում, 1865 թվականին՝ ավարտել կոնսերվատորիան (Անտոն Ռուբինշտեյնի դասարան)։ 1866–1878 թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (աշակերտներից է Սերգեյ Տանեևը)։

1868 թվականից հանդես է եկել նաև որպես երաժշտական քննադատ, 1887 թվականից՝ դիրիժոր։

1892 թվականին Չայկովսկին ընտրվել է Ֆրանսիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, 1893 թվականին՝ արժանացել Քեմբրիջի համալսարանի դոկտորի պատվավոր աստիճանի։

Չայկովսկու երաժշտությունը իր հարուստ մեղեդայնությամբ, սերտ կապով ժողովրդական երաժշտության և կենցաղային ռոմանսի հետ, մտքի խորությամբ, անկեղծ հուզականությամբ մեծ տարածում է ստացել և խոր հետք թողել ռուսական երաժշտության պատմության մեջ։ Նրա ավանդույթների հիման վրա աճել է կոմպոզիտորների մի ստվար խումբ։

1886–1890 թվականներին Չայկովսկին այցելել է Թիֆլիս, հայ երաժիշտներից մտերիմ հարաբերություններ են ստեղծվել Գենարիոս Ղորղանյանի հետ։ Թիֆլիսում՝ հայկական եկեղեցում, մեծ հետաքրքրությամբ լսել է ժամերգությունը.

…Հաճախել եմ առավել նշանավոր եկեղեցիները և, ի միջի այլոց՝ հայկական եկեղեցին, որտեղ ինձ շատ հետաքրքրեցին ժամասացության առանձնահատկությունները՝ ընդհանրապես և երգեցողությունը՝ մասնավորապես– Ն. ֆոն Մեկին ուղղված նամակից, 6.4.1886

Չայկովսկին սերտ կապված էր XIX դարի ռուսական առաջավոր մշակույթի հետ։ Իբրև արվեստագետ ձևավորվելով 1860-ական թվականների դեմոկրատական գաղափարների ազդեցությամբ՝ իր երկերում մեծ խորությամբ, ճշմարտացիորեն արտացոլել է կյանքն իր բազմազան դրսևորումներով, ստեղծել է նաև ժողովրդական կենցաղի գունագեղ տեսարաններ, բնության բանաստեղծական նկարագրեր։ Լինելով հոգեբան կոմպոզիտոր՝ ռեալիստական մեծ ուժով բացահայտել է մարդու ներաշխարհը՝ նուրբ քնարական զեղումներից մինչև ողբերգական ապրումներ։

Չայկովսկու ստեղծագործության առանցքային թեման անհատի բախումն է անողոք իրականության հետ։ Գրել է 10 օպերա, 3 բալետ, 7 սիմֆոնիա (այդ թվում՝ «Մանֆրեդը»), նախերգանքներ, սյուիտներ և այլ գործեր սիմֆոնիկ նվագախմբի համար, կանտատ, կամերային գործիքային անսամբլներ, մոտ 100 ռոմանս, երգեր, զուգերգեր, խմբերգեր, դաշնամուրի (100-ից ավելի), ջութակի, թավջութակի պիեսներ։

Չայկովսկին XIX դարի 2-րդ կեսի խոշորագույն սիմֆոնիստներից է։ Նա զարգացրել է քնարական–դրամատիկական սիմֆոնիայի ժանրը (4-րդ, 5-րդ, 6-րդ սիմֆոնիաները)։ Սիմֆոնիկ լավագույն երկերն են՝ 6-րդ («Պաթետիկական») սիմֆոնիան (1893), «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք–ֆանտազիան (1869, 2-րդ խմբ՝. 1870, 3-րդ խմբ.՝ 1880), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» նախերգանքը (1876), դաշնամուրի 1-ին (1875) և ջութակի (1878) կոնցերտները։

Չայկովսկին դիմել է պատմական, կենցաղային, ֆանտաստիկ, քնարական, խոր հոգեբանական սյուժեների, ստեղծել տարբեր ժանրերի օպերաներ՝ պատմահոգեբանական, կոմիկական–ֆանտաստիկ, քնարական, երաժշտական հոգեբանական դրամա։ Ձգտելով ստեղծել «մտերմիկ, բայց ուժեղ դրամա»՝ Չայկովսկին ընտրել է սուր դրամատիկական բախումներով սյուժեներ, հիմնված կյանքի ճշմարիտ պատկերման, հակասությունների բացահայտման վրա։ Օպերաների հերոսը ուժեղ կրքերի, բարդ հոգեկան աշխարհի տեր անձնավորություն է՝ ընդունակ խորապես վերապրելու տարբեր հույզեր ու զգացմունքներ։

Չայկովսկու օպերաներին բնորոշ են ընդհանրացման բարձր մակարդակն ու սիմֆոնիկ զարգացումը։ Նրանցում երգային մասն առաջնային նշանակություն ունի, միևնույն ժամանակ նվագախումբը ակտիվ դեր է խաղում կերպարների ստեղծման, դրամատիկական իրադրությունների, հերոսների հոգեվիճակների բացահայտման, կենցաղի պատկերման գործում։

Հասուն շրջանը սկսվել է «Եվգենի Օնեգին» օպերայով (ըստ Ա. Պուշկինի, 1877–78), գլուխգործոցն է «Պիկովայա դամա»-ն (ըստ Պուշկինի, 1890), մեծ հաջողություն ունեն «Օռլեանի կույսը» (1879), «Մազեպա»-ն (1883), «Չարոդեյկա»-ն (1887), «Չերեվիչկի»-ն (1885), «Իոլանտա»-ն (1891)։

Չայկովսկին բալետային երաժշտության խոշոր բարեփոխիչ է։ Կիրառելով երաժշտության սիմֆոնիկ զարգացման սկզբունքները՝ խորացրել է բալետի հոգեբանական բովանդակությունը, ստեղծել վառ կերպարներ։ Նրա բալետներում երաժշտությունը ձեռք է բերել առաջնակարգ գեղարվեստական նշանակություն։

«Կարապի լիճը» (1876), «Քնած գեղեցկուհին» (1889) և «Շչելկունչիկ» (1892) բալետները նոր դարաշրջան են ժանրի պատմության մեջ։

Չայկովսկու երեք լարային կվարտետները, դաշնամուրային տրիոն և սեքստետը ռուսական դասական կամերային գործիքային երաժշտության լավագույն օրինակներ են։ Մեծ տարածում ունեն ռոմանսները, որոնց բնորոշ է կերպարների հարստությունը, զգացմունքների արտահայտման անմիջականությունը։

Արգասաբեր էր Չայկովսկու գործունեությունը քննադատության ասպարեզում և կատարողական արվեստում։ Նա մեծապես նպաստել է ազգային երաժշտության տարածմանը Ռուսաստանում և արտասահմանում։

Օսկար Կլոդ Մոնե15-22

Օսկար Կլոդ Մոնե  ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Նա այս ուղղության ռահվիրան է, որը ձևակերպեց դրա սկզբունքները և մշակեց գեղանկարչական տեխնիկան։ Նկարչի անվան հետ են կապված իմպրեսիոնիզմի բազմաթիվ նվաճումներ։ Օսկար Կլոդ Մոնեն ծնվել է 1840 թվականի նոյեմբերի 14-ին Փարիզում: Եղել է գավաթագործ Կլոդ Օգյուստ Մոնեի և Լուիզա Ժյուստինի երկրորդ երեխան: Հայրն ուզում էր, որ որդին շարունակի ընտանեկան գործը և դառնա գավաթագործ: Մոնեի երիտասարդությունը, ինչպես հետագայում ինքն է նշել, անցել է թափառականի կյանքով: Նա ավելի շատ ժամանակ է անցկացրել ջրում, ժայռերի վրա, քան դասարանում: Դպրոցը նրան բանտ էր թվում: Նա նկարում էր տետրերի երկնագույն կազմերի վրա` հաճախ ծաղրանկարային ոճով պատկերելով իր ուսուցիչներին: 15 տարեկան հասակում Մոնեն ամբողջ Հավրին հայտնի էր որպես ծաղրանկարիչ: Նա այնքան էր ամրապնդել իր հեղինակությունը, որ բոլոր կողմերից խնդրում էին ծաղրանկարային դիմանկարներ:

File:Claude Monet - Caricature of Léon Manchon.jpg

Նման պատվերների առատությունը և ծնողների ոչ բավարար շռայլությունը նրան մղում են վճռական որոշում կայացնելու, որը ցնում է իր ընտանիքին. իր դիմանկարների համար Մոնեն վերցնում էր քսանական ֆրանկ` այդպիսով հավաքելով մոտ 2.000 ֆրանկ: Այս ճանապարհով ճանաչում ձեռք բերելով` Մոնեն շուտով քաղաքում «կարևոր անձի» համբավ է ստանում: Նկարչական իրերի միակ խանութի ցուցափեղկում 5-6 շարքով հանդիսավոր տեղ էին գտել նկարչի ծաղրանկարները, և երբ նկարիչը տեսնում էր, թե ինչպես են դրանց շուրջ հավաքվում պարապ մարդիկ, պատրաստ էր «հպարտությունից պայթել»: Հաճախ այդ նույն ցուցափեղկում Մոնեն տեսնում էր ծովային բնապատկերներ, որոնք նա իր համաքաղաքացիների մեծամասնության պես համարում էր նվաստացուցիչ: Բնապատկերների հեղինակը Էժեն Բուդենն էր, որին Մոնեն նույնիսկ չճանաչելով ատում էր: Նա հրաժարվեց ծանոթանալ նկարչի հետ խանութպանի առաջարկով, սակայն մի անգամ, խանութ մտնելով, նա նկատում է, որ հետին մասում Բուդենն է: Խանութպանը, օգտվելով առիթից, ծանոթացնում է նրանց` Մոնեին ներկայացնելով որպես երիտասարդ, որ ծաղրանկարի բնագավառում մեծ տաղանդ ունի: Վերջնական  արդյունքում  այս մարդը դուր է եկել Մոնեին: Նա եղել է անկեղծ, հաստատակամ, սակայն Մոնեին դուր չէր գալիս նրա գեղանկարչությունը: Եվ երբ Բուդենը նրան իր հետ հրավիրում էր բացօդյա աշխատանքի, Մոնեն միշտ քաղաքավարի մերժման առիթ էր գտնում: Վրա է հասնում ամառը, և Մոնեն, հոգնելով դիմադրելուց, վերջապես համաձայնում է Բուդենի մոտ սովորելու: «Իմ աչքերը վերջապես բացվեցին,— հիշում է Մոնեն,— ես իսկապես հասկացա բնությունը և նուն ժամին էլ սկսեցի սիրել այն»: 1858-1859 թվականներին Մոնեն սովորել է Հավրում՝ Բուդենի մոտ, իսկ հետո ևս երկու տարի՝ Փարիզի Սյուիս ակադեմիայում։ Երբ Մոնեն հորը հայտնում է, որ որոշել է նկարիչ դառնալ և մեկնել Փարիզ` ուսանելու, հայրը վճռականորեն հակառակվում է, մանավանդ որ Մոնեի հորաքույրը` տիկին Լեկարդը, փոքր-ինչ զբաղվում էր նկարչությամբ և թույլատրել էր, որ զարմիկը Հավրի իր արվեստանոցում նկարչության դասեր տա: Չնայած Մոնեի ծնողները տեսնում էին իրենց որդու տաղանդը, սակայն նրանք նյութական հնարավորություն չունեին իրենց որդուն օգնելու: Մոնեի հայրը համաձայնում է որդու կարճատև ուղևորությանը Փարիզ, որպեսզի տղան հնարավորություն ունենա շփվելու այլ նկարիչների հետ, լինի Սալոնում, որը պետք է հունիսին փակվեր: Մինչ ուղևորությունը Մոնեն Բուդենին այցելող արվեստասեր տարբեր մարդկանցից երաշխավորական նամակներ է ստանում` ուղղված շատ թե քիչ հայտնի նկարիչներին: Մոնեն ընդունվել է համալսարանի արվեստի բաժանմունք, սակայն շուտով հիասթափվել է նկարչության հանդեպ այնտեղ իշխող մոտեցումներից: Լքելով ուսումնական հաստատությունը` նա ընդունվել է Շառլ Գլեյրի գեղանկարչական ստուդիան, որտեղ ծանոթացել է նկարիչներ Օգյուստ Ռենուարի, Ալֆրեդ Սիսլեյի և Ֆրեդերիկ Բազիլի հետ: Նրանք գրեթե հասակակիցներ էին, արվեստի նկատմամբ ունեին նմանատիպ հայացքներ: Հենց նրանք էլ շուտով կազմում են իմպրեսիոնիստ նկարիչների խմբակի հիմքը: Մոնեին ճանաչում է բերել Կամիլա Դոնսիեի դիմանակարը («Կամիլա կամ կանաչ զգեստով կնոջ դիմանկար», 1866): Կամիլան 1870 թվականի հունիսի 28-ին դարձել է նկարչի կինը:

  <<La Japonaise. (Camille im japanischen Kostuem),1875>>

1871 թվականի գարնանը Մոնենին մերժել են Թագավորական ակադեմիայի կազմակերպած ցուցահանդեսին մասնակցել: 1871 թվականի մայիսին նա լքել է Լոնդոնը, որպեսզի տեղափոխվի Նիդերլանդների Զանդամ քաղաք: Այստեղ նա ստեղծել է 25 նկար (այստեղ է նաև ոստիկանությունը նրան կասկածել հեղափոխությանը մասնակցության համար): Առաջին անգամ նկարիչը մեկնել է հարևան Ամստերդամ: Ֆրանսիա վերադառնալուց հետո 1872 թվականի վերջերին Մոնեն նկարել է իր հանրահայտ «Տպավորություն. Ծագող արև» («Impression, soleil levant») նկարը: Հենց այս նկարից էլ առաջացել է իմպրեսիոնիստների խմբակի և ընդհանրապես գեղարվեստական ուղղության անվանումը: Նկարը ցուցադրվել է իմպրեսիոնիստների առաջին ցուցահանդեսում (1874): Նշանավոր քննադատ Լուի Լերուան այսպես է նկարագրել այդ ցուցադրությունը. «Դրանում ոչինչ չկար` բացի տպավորությունից»:

File:Claude Monet, Impression, soleil levant.jpg

Impression Soleil levant 1872

Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ և դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում», «Կամիլլա», «Կինը այգում» և այլն։ Նկարների մեծ մասն արված է բնության գրկում, նկարիչը հատուկ ուշադրություն է դարձնում լույսի և oդի փոփոխությանը, բնության գունային հարստությանը։ 1860-ական թվականների վերջերից Մոնեն ստեղծագործել է բնանկարի ժանրում, ուր մարդու ներկայությունը դիտվում է որպես բնապատկերի ներդաշնակ և անբաժան տարրը։ Այդ տարիների կտավներում նկարիչը արտահայտում է բնությունից, քաղաքի տեսարաններից ստացած իր անմիջական տպավորությունները։ Մոնեի լավագույն ստեղծագործական շրջանն են հանդիսանում 1870-ական թվականները, երբ նա մեծ ներշնչանքով կատարում է մի շարք համոզիչ, գունեղ, թարմությամբ տոգորված բնանկարներ՝ պատկերելով հարափոփող կյանքի հոսքից կորզված ինչ-որ ակնթարթներ։ Նկարների սյուժենրը պարզ են, բայց գրավիչ (մշտապես շտապող մարդկանցով լեցուն բուլվարներ ու հրապարակներ՝ «Կապուցիների բուլվարը Փարիզում», «Բել-Իլի ժայռերը» և այլն)։ Ձգտելով արտահայտել բնության և բնանկարների մի ամբողջ շարք՝ նկարիչը պատկերում է միևնույն տեսարանը օրվա տարբեր պահերին և եղանակներին։ Էսքիզային, հաճախ նաև դեկորատիվ, պայմանական բնույթ են կրում Մոնեի ուշ շրջանի ստեղծագործությունները։ Եվ չնայած վերջին շրջանում Կլոդ Մոնեի արվեստը ճգնաժամ ապրեց, այն միևնույն է, մեծ ազդեցություն թողեց հատկապես բնանկարի ժանրում աշխատող իմպրեսիոնիստների վրա։

File:Monet dejeunersurlherbe.jpg

Déjeuner sur l’herbe 1866

File:Claude Monet - 1867 - Garden at Sainte-Adresse.jpg

Terrasse à Sainte-Adresse 1867

File:Monet Umbrella.JPG

Femme avec un parasol 1875

File:Claude Monet 004.jpg

Bahnhof Saint Lazare in Paris, Ankunft eines Zuges

File:Claude Monet - Waterlilies - Google Art Project (vAGI5qXsGEMS2A).jpg

Les Nymphéas 1904

File:Claude Monet - Champ de coquelicots près de Vétheuil.jpg

Les Coquelicots près de Vétheuil
Champ de coquelicots près de Vétheuil 1879

File:Claude Monet - The Doges Palace (Le Palais ducal) - Google Art Project.jpg

The Doges Palace (Le Palais ducal) 1908

File:Claude Monet La Grenouillére.jpg

La Grenouillère 1869

File:Claude Monet - Camille.JPG

Camille 1867

File:Pont Argenteuil Monet 2.jpg

Le Pont d’Argenteuil 1874

File:Claude Monet - Tulip fields in Holland (Musée d'Orsay).jpg

Champs de tulipes en Hollande 1886

File:Monet-Etretat-Lyon.jpg

Mer agitée à Étretat 1883

File:Snow-effect-the-road-to-louveciennes.jpg

La route de Versailles à Louveciennes, effet de neige 1870

File:Claude Monet - Meules, milieu du jour.jpg

Meules, milieu du jour 1890-91

Լյումիեր եղբայրներ15-22

Լյումիեր եղբայրներ

896421_1_w_570

19-րդ դարի վեջին մարդիկ փոձում էին շարժում ավելացնել ֆոտո-նկարների մեջ։ Այդ ժամանակ եղբայրներ Լյումիեր հնարում են նոր գյուտ, որը անվանում են կինեմատոգրաֆ:

Շարժվող նկարները շատ մեծ պոտոնցեալ ունեին՝ նրանք թույլ էին տալիս ցույց տալ աշխահում ինչ է կատարվում և գրանցել պատմական իրադաձություները։

Ավգյուստ և Լուի Լյումիերները աշխատում էին հայրական գործարանում որպես մասնագետներ ֆոտո-նկարների վրա։ 1814 թվականին նրանք որոշեցին փոձեր կատարել շարժվող նկարների հետ։ Նրանց ոգեշնչեց  Էդիսոնի գյուտը՝ կինետասկոպը, առաջին գոծիքը, որը թույլ էր տալիս նկարին շարժում տալ։ Կինետասկոպը տեսել էր նրանց հայրը և ասել էր իր որիներին, որ նրանք կարողեն ավելին անել։ Նրանք սկսեցին աշխատել։ Մի տարի անց նրանց հաջողվեց լուծել խնդիրը, որը խանգառում էր Էդիսոնին: Կինետասկոպը եղել էր շատ մեծ և ծանր, այդ իսկ պատճառով իրա հետ աշխատելը հնարավոր էր միայն ստուդիայում։ Միայն մեկ մարդ կարող էր նայել այդ տեսաֆիլմը։ Լյումիերները ստեղծեցին ունեվերսալ պրոէկցիան նկարահանման պատճենող ապարատ։ Այն եղել թեթև և հարմար։ Նրա մեջ կար ամենինչ, իսչ պակասում էր Էդիսոնի ապարատին։

Եղբայները օգտագործել էին ցատկաին մեխանիզմ, այն օգագործում են մինչև այսօր։
Առաջին ֆիլմը, որը նրանք ներկայացրեցին եղել էր «Լյումեր գործարանի աշխատողները գնում են տուն», 1894 թվական։

1895 նրանք գրանցում են նրանց գյուտը և անվանում են այն կինեմատոգրաֆ։ Մարդկանց շատ դուր եկավ այդ գործիքը։ 1960 թվականին եղբայրների պատվին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեցին աստղեր: Լյումիեր եղբայրների պատվին հուշարձաններ են կանգնեցվել մասնավորապես Լիոնում՝ նրանց նախկին տան կողքին, Լա Սիոտայում 1958 թվականին, որտեղ նկարահանվել են նրանց առաջին ֆիլմերը և Եկատերինբուրգում 2012 թվականին: 2017 թվականին Էկիբաստուզ քաղաքի միակ կինոթատրոնն անվանեցին եղբայրների պատվին:

Նրանք ստեղծեցին ժամանակակից աշխարհի ամենակարևոր մասերից մեկը։ Նրանց գյուտը թույլ տվեց մարդկանց տեսնել այն, ինչ նրանք չէին կարողանա տեսնել իրենց աչքերով։

Ավգյուստ և Լուի Լյումիերը փոխել են մեր պատմությունը․․․

Հոգեբանություն 15-22

Հոգեբանություն

Զիգմունդ Ֆրոյդ

Կենսագրությունը

Զիգմունդ Ֆրեյդի ամբողջական անունը Սիգիզմունդ Շլոմո Ֆրեյդ է:1860 թ-ին Զիգմունդ Ֆրեյդի ընտանիքը տեղափոխվում է Վիեննա, որտեղ և ապագա հանրաճանաչ գիտնականը ապրում է շուրջ 80 տարի։ Ընտանիքի 8 երեխաներից միայն նա էր աչքի ընկնում իր յուրահատուկ ընդունակություններով և ուսման հանդեպ ծարավով։ Այդ իսկ պատճառով ծնողները ձգտում էին ստեղծել նրա համար առավելագույնս լավ պայմաններ, որպեսզի վերջինս կարողանար ամբողջովին տրվել ուսմանը։ Գերազանց ավարտելով գիմնազիան նա 17 տարեկանում ընդունվում է Վիեննայի հանրահռչակ համալսարանը։Նա հիշում է, որ մանուկ հասակում նա ուզում էր դառնալ զինվորական կամ գեներալ,բայց քանի որ նա հրեա էր, իսկ հրեաների իրավունքները սահմանափակ էին նա դառնում է բժիշկ: Նրա համար յուրահատուկ հետաքրքրություն էին ներկայացնում բնական գիտությունները. հայտնագործությունները որոնք 19-րդ դարի կեսերին մեծ հեղափոխություն կատարեցին գիտական ասպարեզում ՝ գցելով օրգանիզմի և կենդանի բնության մասին գիտելիքների հիմքը։ Այդ ժամանակի հայտնագործություններից ՝ էներգիայի պահպանման օրենքից և Չարլզ Դարվինի էվոլյուցիոն ուսմունքից, Ֆրեյդը համոզվում էր նրանում որ գիտական իմացությունը դա երևույթի պատճառականության իմացությունն է ՝ փորձի խիստ հսկողության տակ։ Օրգանիզմը նա պատկերացնում էր որպես էներգիայով լիցքավորված մի ապարատ, որը լիցքաթափվում է կամ նորմալ կամ ախտաբանական հակազդումներով։Ֆրեյդի վրա մեծ ազդեցություն թողեց իր ուսուցման ընթացքում հայտնի հոգեբան Էռնեստ Բրյուկեն, որը առաջ քաշեց այն գաղափարը, որ բոլոր կենդանի օրգանիզմները իրենցից ներկայացնում են դինամիկ էներգետիկ համակարգ, որոնք ենթարկվում են ֆիզիկական համակարգին: Ֆրեյդը այս գաղափարին շատ լուրջ մոտեցում ցույց տվեց և հետագայում հիմնվելով դրա վրա` զարգացրեց հոգեկանի գործընթացների մասին իր տեսությունը: Ֆրեյդը ուսանողական տարիներին շատ ակտիվ էր և առաջին ձեռքբերումները հենց այդ ժամանակ եղան, երբ նա հայտնաբերեց, որ կոկաինը կարող է օգտագործվել մի շարք հիվանդությունների բուժման համար: 1881 թվականին Ֆրեյդը ավարտեց համալսարանը և գործի անցավ Գլխուղեղի կենսաբանության ինսիտուտում և սկսեց զբաղվել հասուն մարդու և սաղմի գլխուղեղների համեմետական ուսումնասիրություններով: Քանի որ գիտական բնագավառում նա առաջ գնալու հանրավորություններ չուներ այդ ժամանակ առկա հակասեմիտիզմի պատճառով և նաև այն, որ նրան այդքան էլ դուր չէր գաիս փորձարարական բժշկությունը, նա սկսեց զբաղվել նյարդա-ախտաբանությամբ: Բացի այդ Ֆրեյդը սիրահարվեց և ստիպված էր լավ վարձատրվող աշխատանք գտնել: 1988 թվականին Ֆրեյդի կարիերայում նշանակալի փոփոխություն տեղի ունեցավ: Նա տեղափոխվեց Փարիզ և այնտեղ ծանոթացավ հայտնի նյարդաբան, հոգեթերապևետ Ժան Մարտեն Շառկոյի հետ: Շառկոն ուսումնասիրում էր հիսթերիայի առաջացման պատճառները և բուժման մեթոդներ էր մշակում: Հիսթերիայով հիվանդների մոտ առաջանում են վերջույթների անշարժացում, կուրություն, խլացում: Բուժման համար Շառկոն օգտագործում էր ներշնչման և հիպնոզի մեթոդները: Չնայած նրան, որ Ֆրեյդը հիացած էր Շառկոյի գործով, հետագայում նա ժխտեց հիպնոզի և ներշնչման օգտագործման առկայությունը հոգեթերապիայում: Շատ կարճ ժամանակահատվածում Փարիզի Սալպետրիեռ հիվանդանոցում նյարդաբանից դառնում է հոգեթերապևետ: 1886 թ.-ին Ֆրեյդը ամուսնանում է Մարտա Բեյնարսի հետ: Նրանք երեք տղա և երեք աղջիկ են ունենում, նրա փոքր աղջիկը` Աննան, գնում է իր հոր հետքերով և դառնում մանկական հոգեվերլուծության առաջավոր ներկայացուցիչներից մեկը: 80-ական թվականներին Ֆրեյդը համագործակցում է հայտնի բժիշկ Յոզեֆ Բրեյերի հետ: Նրանք համատեղ զբաղվում էին հիսթերիայի պատճառների հոգեբանական ուսումնասիրությամբ և այդ հիվանդության հոգեթերապևտիկ մեթոդների հետազոտությամբ: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքը 1895թ.-ին տպագրված <<Հիսթերիայի հետազոտություն>> գիրքն է, որտեղ նրանք հայտնաբերեցին, որ հիսթերիկ նախանշանները տրավմատիկ իրադարձությունների մասին ճնշված հիշողություններն են: Սակայն նրանց ընկերությունը հենց այդ գրքի թողարկմամբ էլ ավարտվեց: Նրանք այլևս որպես ընկերներ չհանդիպեցին, և այդ մտերիմ ընկերության այդպիսի կտրուկ ավարտի պատճառները մինչև օրս էլ պարզ չեն: Էռնեստ Ջոնսի կարծիքով նրանց մեջ տարաձայնությունները սկսեցին Ֆրեյդի կողմից սեքսուալության դերի ներմուծմամբ հիսթերիայի էտալոգիայի մեջ: Այլ վերլուծաբաններ պնդում են, որ Բրեյերը փորձում էր ստանձնել երիտասար Ֆրեյի հոր դերը: Ֆրեյդի պնդումները այն մասին, որ հիսթերիայի և այլ հոգեկան խնդիրների առաջացումը կապված է անձի սեքսուալության հետ, պատճառ հանդիասցավ 1986 թվականին Վիեննայի բժշկական հասարակությունից նրան դուրս հանելու համար: Այդ ժամանակ Ֆրեյդը շատ քիչ էր վաստակում այն ամենի շնորհիվ, ինչը հետո ստացավ <<հոգեվերլուծություն տեսություն>> անունը: 1896-ի և 1900 թվականների միջև ընկած ժամանակահատվածը հանդիսացավ Ֆրեյդի մենակության ժամանակահատված, բայց այդ մենակությունը բավականին դրական ազդեց նրա ապագայի վրա: Այդ ժամանակ նա սկսում է խորությամբ զբաղվել երազների վերլուծությամբ: Նա հոր մահից հետո` 1986թ.-ին ամեն օր քնելուց առաջ կատարում էր սեփական երազների ինքնավերլուծություն: Դրա համար նրա ամենահայտնի գործերից մեկը` <<Երազների մեկնաբանությունը>>, որը թողարկվեց 1900 թվականին, հիմնված է սեփական երազների վերլուծության վրա: Բայց փառքը և ճանաչումը դեռ հեռու էին նրանից, նա միայն ստացավ 209 դոլլարի չափով հեղինակային պարգևատրում: Սակայն հետագա 3 տարիների ընթացքում անսպասելիորեն վաճառվում է այդ գրքի մոտ 600 օրինակ, իսկ հինգ տարի հետո արդեն նրա հեղինակությունը այնքան բարձրացավ, որ նա մտավ աշխարհի ամենահայտնի բժիշկների ցուցակը: 1902թ.-ին ստեղծվում է <<Հոգեբանական շրջապատ>> հասարակությունը, որն այցելում էին միայն Ֆրեյդի կողմից ընտրված ինտելկտուալ բարձր որակներ ունեցող մասնագետները: 1908թ.-ին այս կազմակերպությունը վերանվանվեց <<Վիեննայի հոգեվերլուծական հասարակություն>>: Այս հասարակության շատ անդամներ հետագայում դարձան հիանալի հոգեվերլուծողներ և հոգեբանական խորհրդատուներ: Նրանց շարքում էին Էռնեստ Ջոնսը, Կարլ Գուստավ Յունգը, Ալֆրեդ Ադլերը, Հանս Սակսը, Օտտո Ռանկը և Շանդոր Ֆերենցին: Հետագայումն նրանցից Յունգը, Ադլերը և Ռանկը սկսեցին ղեկավարել իրար հետ մրցակցող գիտական դպրոցներ: 1907-1905 թվականները Ֆրեյդը տպագրեց իր մի քանի աշխատնքներ <<Ամենօրյա կյանքի հոգեախտաբանություն>> (1901), <<Երեք ակնարկ սեքսուալության մասին>> (1905) և <<Հումորը և նրա կապը անգիտակցականի հետ>>: <<Երեք ակնարկում….>> Ֆրեյդը խոսում էր այն մասին, որ երեխան ծնվում է սեռական ցանկություններով, իսկ նրա ծնողները հանդիս են գալիս առաջնային սեռական օբյեկնտների դերում: Այս պնդումը ունեցավ հասարակական մեծ արձագանք և անհամաձայնություն: շատերը բողոքեցին և դեմ դուրս եկան Ֆրեյդին: 1909թվականին Գ. Ստենլի Խոլը Ֆրեյդին հրավիրում է Ուորչեստերի Կլարկի համալսարան դասախոսություն կարդալու համար: Դասախոսությունը շատ լավ է ընդունվում և Ֆրեյդին շնորհում են պատվավոր դոկտորի կոչում: Կարծես թե հոգեվերլուծությունը այդ ժամանակ իր մեռյալ կետից սկսում է շարժվել դեպի բարգավաճում: Ֆրեյդի մոտ հոգեբանական խորհրդատվության համար սկսում են հերթագրվել աշխարհի տարբեր ծայրերից: Բայց դրա հետ մեկտեղ Ֆրեյդի կյանքում տեղի ունեցան անդառնալի կորուստներ: Նա կորցրեց իր 26 տարեկան աղջկան 1920թ.ին, իսկ 2 երիտասարդ տղան էլ զոհվեցին պատերազմի դաշտում: Հուսալքված Ֆրեյդը գտնվելով առաջին համաշխարհային պատերազմի և հակասեմիտիզմի ազդեցության տակ 64 տարեկան հասակում ստեղծեց համընդհանուր մարդկային բնազդի` մահվան ձգտման մասին տեսությունը: Ֆրեյդը ապրելով իր կյանքի ամենամեծ դժբախտությունը չի կորցնում իրեն, դրսևորում է մեծ կամքի ուժ և շարունակում աշխատել: Նա հիանալի գրող էր և 1930 թվականին գրականության ոլորտում պարգևատրվում է Պ. Գյոթեի կողմից: 1930թ.-ին Հիտլերի կողմից կազմակերպված մասայական հարձակումների բոլոր հրեաների հանդեպ գնալով ավելի մեծ թափ էր ստանում, նույնիսկ Ֆրեյդի մի քանի գիրք մասայական այրում են: Այս ամենի մասին Ֆրեյդը միայն ասում է. <<Ի~նչ առաջխաղացում, միջնադարում կվառեին հենց ինձ, իսկ հիմա հիանում են գրքերս այրելով>>: Միայն բավականին ազդեցիկ քաղաքացիների միջնորդությամբ նրան թույ են տալիս լքել քաղաքը, մինչ 1938 թվականին նացիստների կողմից քաղաքի գրավումը: Ֆրեյդի կյանքի վերջին տարիները շատ ծանր էին: Նա տառապում էի կոկորդի քաղցկեղով (նա օրական 20 հատ սիգար էր ծխում), բայց հրաժարվում էր բժշկական թերապիայից: Չնայած նրա, որ Ֆրեյդը տարել էր 33 բարդ վիրահատություններ, նա շարունակում էր համառորեն աշխատել: Հաջորդ հարվածը այն էր, որ 1938 թվականին կալանավորում են նրա աղջկան` Աննային: Միայն պատահականության շնորհիվ Աննան կարողանում է ազատվել և փախչել, միավորվում է իր ընտանիքի հետ Անգլիայում:

Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին 15-22

Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին\

Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը
Թոմաս Էդիսոնը ծնվել է 1847թ.-ի փետրվարի 11-ին: 10 տարեկանից Թոմասն արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում: Դրանց համար դրամ էր հարկավոր, և պատանին լրագրավաճառ է դառնում: Բեռնատար վագոնում նա լաբորատորիա է սարքավորում և սկսում փորձեր անել: Բայց շատ չանցած՝ լաբորատորիայում հրդեհ է բռնկվում, և վագոնն այրվում է:

բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում
Նրա անթիվ հայտնագործությունների շարքում թերևս ամենակարևորներն են շիկացման լամպը,1877թ.-ին ձայնագրիչը , կաուչուկը: Նա կառուցեց 1882թ.-ին աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը, լուսավորեց ողջ Նյու Յորքը: Հենց Թոմաս Էդիսոնի շնորհիվ աշխարհում սկսվեց էլեկտրական էներգիայի դարաշրջանը:

գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը
Ես պարտություններ չեմ կրել, ես պարզապես գտել եմ 5000 տարբերակ, որոնք չեն աշխատում: Ստացվում է՝ ես 5000 տարբերակով ավելի մոտ եմ կանգնած այն տարբերակին, որը կաշխատի:

Հանճարը իրենից ներկայացնում է 1% ոգեշնչում և 99% քրտնաջան աշխատանք:

Ես կարողացել եմ դառնալ գյուտարար, որովհետև մանկության տարիներին դպրոց չեմ գնացել:

1.Հիմնարար գիտություններ

Չ.Դարվին, Դ. Մենդելեև, Ա..Այնշթայն, Գ. Մենդել, Լ.Պաստյոր, Ա.Բելլ, Թ. Էդիսոն

2.Հոգեբանության պատմությունը. Զիգմոնդ Ֆրոյդ

3.Ալֆրեդ Նոբել

Առաջադրանք 2 8-րդ դասարան մայիսի, 8-15 2

Առաջադրանք 2

Հայկական գաղթավայրերը նոր շրջանում:

1.Ներկայացնել հիմնական գաղթավայրերը:

2.Հիմնավորել գաղթավայրերի դերը հայապահպանության գործում:

Հայկական գաղփավայրերը նոր շրջանում/հիմնական գաղթավայրերը, գաղթավայրերի դերը հայապահպանության գործում

1826-1829 թվականներին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ Ռուսաստանի հաղթական պատերազմներից հետո սկսվել է Արևելյան Հայաստանի վերաբնակեցումը հայերով։ Ռուսաստանին միացված հայկական տարածքները՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, զարգացնելու և սահմանամերձ շրջաններում վստահելի բնակչություն ունենալու նպատակով Ռուսաստանը կազմակերպել է թուրքական և պարսակական տիրապետության տակ մնացած հայ բնակչության մի մասի (շուրջ 150 000) ներգաղթը Արևելյան Հայաստան։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց տեղի հայ բնակչության թիվը, Արևելյան Հայաստանը վերածվեց հայ ժողովրդի համախմբման կենտրոնի։Մինչդեռ Օսմանյան կայսրությունում ավելի էր խստանում հայերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային ճնշման քաղաքականությունը։ Հայերի ազատագրական շարժմանը վերջ դնելու նպատակով Թուրքիայի իշխանությունները սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք 1894-1896 թվականներին կազմակերպեցին շուրջ 300 000 հայերի սպանությունը Արևմտյան Հայաստանում և երկրի այլ վայրերում։ Դրա անխուսափելի հետևանքներից էր հայերի ավելի մեծ չափով արտագաղթը հայրենիքից՝ այս անգամ նաև դեպի Հյուսիսային և Հարավային Ամերիկա:

Առաջադրանք 8-րդ դասարան մայիսի 8-15ը

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:

1920թ. նոյեմբերին Արևելյան Հայաստանում հաստատվեց խորհրդային իշխանություն. սկիզբ առավ հայ ժողովրդի նորագույն պատմության սոցիալիստական շրջանը, որն էլ եզրափակվեց 1991թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության հռչակմամբ: 

Պատմական այդ համեմատաբար կարճ շրջանը հագեցած էր հասարակական, քաղաքական ու մշակութային նշանակալից իրադարձություններով, որոնք իրենց դրոշմը դրեցին ողջ 20-րդ դարի հայ մշակույթի վրա: 1924թ. ապրիլին Խորհրդային Հայատանի կառավարության նիստին հաստատվեց Ալեքսանդր Թամանյանի հեղինակած՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, որը հզոր խթան դարձավ ողջ հանրապետությունում քաղաքաշինության, ճարտարապետության, կերպարվեստի հետագա զարգացման համար: Թեև բոլշևիկյան իշխանության ձեռքին արվեստը ծառայում էր որպես քաղաքական և գաղափարական ամբիոն, սակայն պատմական այս ժամանակահատվածը հայ արվեստի ու գրականության համար նշանակալից ձեռքբերումների ու վերելքի շրջան էր, որը կապված էր նկարիչներ Մարտիրոս Սարյանի ու Հակոբ Կոջոյանի, գրողներ Եղիշե Չարենցի ու Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի ու Հովհաննես Շիրազի, դերասաններ Վահրամ Փափազյանի ու Մհեր Մկրտչյանի, կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ու Ռոմանոս Մելիքյանի, Առնո Բաբաջանյանի ու Արամ Խաչատրյանի անունների հետ: 1922թ. կազմակերպվեց 

հանրապետության առաջին պետական դրամատիկական թատրոնը, որին հետագայում շնորհվեց «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» անունը։ Թատրոնի ստեղծման ու զարգացման գործում մեծ են ռեժիսորներ Լևոն Քալանթարի և Վարդան Աճեմյանի ծառայությունները։ Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Օլգա Գուլազյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը, հետագայում՝ Բաբկեն Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը և Մետաքսյա Սիմոնյանը մարմնավորեցին երկար հիշվող կերպարներ։ Դրամատիկական թատրոններ էին գործում նաև Լենինականում (Գյումրի), Կիրովականում (Վանաձոր) և հանրապետության այլ կենտրոններում։ Երևանում գործում էին Ստանիսլավսկու անվան ռուսական, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնները։ 

1920-ական թվակաների վերջը նշանավորվեց հայկական կինոարվեստի ծնունդով, որի ստեղծման ու զարգացման գործում մեծ էր ռեժիսոր Համո Բեկնազարյանի դերը։ Այն սկիզբ առավ «Նամուս» համր կինոնկարով։ Իսկ առաջին հնչյունային կինոնկարը «Պեպոն» էր, որը թողարկվեց 1935թ. և ճանաչվեց որպես ժամանակի լավագույն գեղարվեստական ֆիլմ։ Վերելք ապրեց նաև երաժշտական կյանքը։ Հիմնվեցին Երևանի պետական կոնսերվատորիան, առաջին սիմֆոնիկ նվագախումբն ու պետական ֆիլհարմոնիան, Օպերայի և բալետի պետական թատրոնը։ Այդ շրջանի երաժշտական արվեստի զարգացման գործում չափազանց մեծ է Ալեքսանդր Սպենդիարյանի ներդրումը: Նա հիմնադրեց Հայաստանի ազգային սիմֆոնիկ երաժշտությունը: 

Նրա «Ալմաստ» օպերան իր պրոֆեսիոնալ կատարելությամբ հասնում է համաշխարհային դասական օպերային արվեստի լավագույն նմուշներին: Անփոխարինելի է տաղանդավոր երգահաններ Ռոմանոս Սելիքյանի, Արմեն Տիգրանյանի, Էդուարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի ու Տիգրան Մանսուրյանի վաստակը դարաշրջանի համար։ 

Հայ երաժշտության ժողովրդականացման գործում մեծ է օպերային երգիչներ Հայկանուշ Դանիելյանի ու Շարա Տալյանի, Զարուհի Դոլուխանյանի ու Պավել Լիսիցյանի դերը։ ԽՍՀՄ սահմաններից դուրս լայն ճանաչման արժանացան երգչուհիներ Գոհար Գասպարյանը ու Լուսինե Զաքարյանը, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, դիրիժորներ Միքայել Թավրիզյանը, Օհան Դուրյանը, ջութակահարներ Ռուբեն Ահարոնյանը, Ժան Տեր-Մերկերյանը և այլ կատարողներ։ Դեռևս 1936թ. կազմակերպվեց և լայն ժողովրդականություն վայելեց Թաթուլ Ալթունյանի ղեկավարած Հայկական ժողովրդական երգի ու պարի համույթը, որն այսօր կրում է իր ղեկավարի անունը: Երկրորդ աշխարհամարտից հետո կազմավորվեց Հայաստանի պարի պետական անսամբլը, որը մեծ ընդունելություն գտավ նաև արտասահմանում: 1943թ. հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, որի առաջին նախագահ ընտրվեց Հովսեփ Օրբելին: 1947թ. նրան փոխարինեց աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը։ Ակադեմիայի ստեղծումը նոր թափ հաղորդեց գիտական ուժերի միավորմանը և զարկ տվեց հանրապետությունում գիտության հիմնարար (ֆունդամենտալ) ճյուղերի զարգացմանը։ 

1959թ. Մատենադարանը գրադարանային կարգավիճակից վերափոխվեց գիտահետազոտական ինստիտուտի և սկսեց արդյունավետ զբաղվել սկզբնաղբյուրների ուսումնասիրությամբ ու հրատարակման գործով։ Հանրապետության կյանքում նշանակալի երևույթ էր 12 հատորով Հայկական մեծ հանրագիտարանի հրատարակումը: Մատենադարանում այսօր առկա են տարբեր լեզուներով գրված շուրջ 20 000 ձեռագրեր և շուրջ 500 000 վավերագրեր: 

Հայ քանդակագործների ավագ սերնդի ներկայացուցիչներից են Սերգեյ Մերկուրովը, Հակոբ Գյուրջյանը, Արա Աարգսյանը, Երվանդ Քոչարը։ Նրանց հաջորդեցին Նիկոլայ Նիկողոսյանը, Ղուկաս Չուբարյանը, Արա Հարությունյանը, Սերգեյ Բաղդասարյանը և այլք: 1935թ. կազմակերպվեց Հայաստանի կերպարվեստի թանգարանը (այսօր` Հայաստանի ազգային պատկերասրահ): 

Կինոարվեստի զարգացումը մեծ թափ ստացավ 1960-ական թվականներից։ Այն նշանավորվեց Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Ներսես Հովհաննիսյանի և Ալբերտ Մկրտչյանի գեղարվեստական բարձրարժեք կինոնկարներով։ Հայ կինոարվեստում համաշխարհային մեծություն էր մեծատաղանդ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, ում հայտնի «Նռան գույնը» նկարը նվիրված էր հայ մեծ բանաստեղծ-երգիչ Սայաթ-Նովային: Համընդհանուր ճանաչման արժանացան ճարտարապետական այնպիսի կոթողներ, ինչպիսին են Հանրապետության հրապարակը, Երևանի գինու կոմբինատը, Սարդարապատի հերոսամարտի համալիրը (ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան), Կոնյակի գործարանը (Հովհաննես Մարգարյան), Մատենադարանը, Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի նստավայրի շենքերը (Մարկ Գրիգորյան), Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիրը (Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան), ԳԱԱ նախագահության շենքը (Սամվել Սաֆարյան), Մարզահամերգային համալիրը, Զվարթնոց օդանավակայանը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը, Երևանի նոր քաղաքապետարանը (Ջիմ Թորոսյան) և այլն։ Այսպիսով, չնայած գաղափարական որոշ արգելքների, 20-րդ դարի երկրորդ կեսին հայ մշակույթը խոշոր նվաճումներ ունեցավ բոլոր բնագավառներում:

Քիմիա

1 .
Ինչպիսի՞ն են քիմիական տարրերի զանգվածային հարաբերությունները հետեւյալ բանաձեւերով արտահայտվող նյութերում.
CH4 և NO2

CH4`3:1

NO2`1:2

2.

Լրացրե՛ք բաց թողած բառը. մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը
պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները:

3.

Գրե՛ք նյութերի քիմիական բանաձեւերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) Նատրիումի երկու եւ ծծմբի մեկ ատոմ,

Na2S
բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ:

CO

4.

Ջրում եւ ջրածնի պերօքսիդում թթվածնի օքսիդացման աստիճանը համապատասխանաբար հավասար է.
ա) -2 -2 բ) -2 +2 գ) -2 -1 դ) +2 0
5.

Քրոմի ու թթվածնի միացություններից մեկում քրոմը +3 օքսիդացման աստիճան է ցուցաբերում: Ո՞րն է այդ միացության քիմիական բանաձեւը.
1)CrO

2) Cr2O3

3) CrO2

4) CrO3

5.Դասակարգել անօրգանական նյութերը.

  1.  

Օքսիդներ- SO2   

Հիմքեր- NaOH,    

Աղերեր- KCl,

Թթուներ- H2SO4,

2.,

Օքսիդներ- CO2, CaO 

Աղեր- Na2CO3,      

Թթուներ- H3PO4

3.

Օքսիդներ- K2O

Հիմքեր- Mg(OH)2   

Աղեր- NaCl, BaCO3

Թթուներ- HF

  1.  

Օքսիդներ- MgO,

Աղեր- NaNO3

Թթուներ- HCl, HNO3, H2SO4, H2CO3

Պատմություն մայիսի 1-ից 7-ը

Առաջադրանք 1

Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում

  1. Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:

1917 թ. նոյեմբերի 16–ի հրամանով Կովկասյան ճակատում ստեղծվելու էր Հայկական
կորպուսը: Հրամանատար հաստատվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսար՝ Դրոն: Կորպուսը բաղկացած էր երկու դիվիզիայից, յուրաքանչյուրում կար 4 գունդ: Հայկական կորպուսի զորամիավորների համալրման գլխավոր վայր դարձավ Երևանի նահանգը: Արևմտահայերից ձևավորվեց հայկական մյուս խոշոր զորամիավորը՝ դիվիզիան, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկ Օզանյանը: Նրան շնորհվեց գեներալ–մայորի աստիճան: Հայկական այս դիվիզիան շուտով վերածվեց ավելի մեծ զորամիավորման և կոչվեց հատուկ հավաքական ջոկատ:

  1.  Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:

Հայոց ազգային խորհուրդը 1917թ․ դեկտեմբերի վերջերին Թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին՝ օժտելով նրան արտակարգ լիազորություններով։ Արամի առաջնահերթ խնդիրն էր կարգուկանոն հաստատել նահանգում և աջակցել ազգային զորամասերի կազմավորմանը։

  1. Վերլուծել Այսրկովկասում  իշխանության համար մղվող պայքարը:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պայքար էր գնում իշխանության համար և, քանի որ վրացիների ու թաթարների շահերը համընկնում էին նրանք կազմեցին դաշինք և փորձում էին անել ամեն բան, որպեսզի հայերը իրենց հողում չստեղծեն ընդարձակ և անկախ Հայաստան: Սակայն նրանք բախվեցին և՛ հայ ազգային ուժերին հետ, և՛ հայ բոլշևիկ Ս. Շահումյանի հետ: Շահումյանը և նրա կողմնակիցները խնդիր էին դրել գրավելու իշխանությունը նաև երկրամասի կենտրոն Թիֆլիսում: Ս. Շահումյանի գլխավորությամբ ստեղծված խորհրդային իշխանությունը հայտնի էր նաև Բաքվի կոմունա անունով: Բաքվի Հայոց ազգային խորհրդի ջանքերով ստեծվել էր Հայկական կորպուսի 15–հազարանոց զինուժ: Երկաթուղու շրջափակման պատճառով այն միավորվեց կոմունայի զորքի հետ՝ կազմելով նրա մեծ մասը: Հայկական զորամասերի շնորհիվ էր, որ թուրքերը մինչև 1918 թ. սեպտեմբերի կեսերը չէին կարողանում գրավել Բաքուն:

  1. Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:

Անդրկովկասի Սեյմը չէր ճանաչել Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագիրը, այդ պատճառով որոշեց Թուրքիայի հետ առանձին հաշտության բանակցություններ վարել: Թուրքերը պահանջում էին՝ ճանաչել Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը և անկախ հռչակել Անդրկովկասը: Այդ իրավիճակում Սեյմն ընդհատեց բանակցությունները և ապրիլի1–ին երկրամասը հայտարարեց ռազմական դրության մեջ: Փաստացի դա նշանակում էր պատերազմի հայտարարում Թուրքիային: Ռազմաքաղաքական այդ դժվարին վիճակում Ալեքսանդրապոլում 1918 թ. ապրիլի 6–8–ը տեղի ունեցավ հայ ազգային–քաղաքական կազմակերպությունների խորհրդակցություն: Մասնակիցների մեծամասնությունը հանդես եկավ Անդրկովկասն
անհապաղ անկախ հռչակելու թուրքական պահանջի դեմ: Որոշվեց ուժերը համախմբել ճակատը պահելու համար: Սակայն Սեյմը, ի դեմս վրաց–թաթարական մեծամասնության, 1918 թ. ապրիլի 9–ին հայտարարեց Ռուսաստանից երկրամասի անջատման ու անկախության հռչակման մասին: Ստեղծվեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը:

Աղբյուրները ՝Հայոց պատմություն, համացանց

Առաջադրանք 2

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

  1. Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:

Սկզբում պատերազմում էին Անդրկովկասի հետ, իսկ հետո այնպես արեցին, որ այդ պայքարը վերացվեց հայ-թուրքական պատերազմի և թուրքերը կրկին սկսեցին իրենց փորձերը տարածքներ գրավելու համար: Եվ քանի որ իրադարձությունները պարզ ցույց են տալիս դա, ապա երիտթուրքերը շարունակում էին պանթուրքական ծրագիրը։

  1. Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:

Միայն թուրքերի և հայերի պայքարն էր երևում, նրանց տարածքային խնդիրները, գրավվումներն ու դիմադրությունները, այդ պատճառով էլ Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բույթ։

  1. Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:

1918 թվականի ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրությանն հանձնվեց թուրքերին: Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք– հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:

  1. Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության , ռազմական գործողությունների ընթացքի մասին:՛

Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար: Մայիսի 19–ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ: Նրանցից Սարդարապատի ուղղությամբ կռվում էր 5500–ը: Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր: Մայիսի 21–ին՝ կատաղի մարտից հետո, հայկական ուժերը նահանջեցին`հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը: Թշնամուն հաղթելու, նրան վռնդելու համար կողք կողքի կանգնած էին հայ զինվորականները, աշխարհազորայինները, կանայք ու պատանիները, հոգևորականները: Մայիսի 22– ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր: Պատերազմի ճակատային այս հատվածում կռվող հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի մեջ՝ գնդապետ Դ. Բեկ–Փիրումյանի հրամանատարության ներքո: Սարդարապատի ճակատամարտի օրերին` մայիսի 22–ից մինչև 28–ը, թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց մոտ 60 կմ: Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր  պարտությունը:

  1. Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:

Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան: Նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը: Մայիսի 23–ին գեներալ Սիլիկյանը Երևանյան զորախմբի ուժերից 5 հազար հոգու ուղարկեց Բաշ Ապարանի ճակատ, որի հրամանատար նշանակվեց Դրոն: Նույն օրը հայկական ուժերը տարան առաջին հաղթանակը: Նրանց հետ միասին թուրքերի դեմ քաջաբար կռվում էր նաև եզդիների ջոկատը: Կատաղի մարտերը Բաշ Ապարանի ճակատում շարունակվեցին մինչև մայիսի 29–ը: Ի վերջո հայկական ուժերը պարտության մատնեցին թշնամուն: Բաշ Ապարանի հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:

  1. Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:

Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր: Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , համացանց

Լրացուցիչ «Սարդարապատի հուշահամալիրի կարևորությունը 21-րդ դարի պատանիների տեսանկյունից»

1918 թվականի մայիսի 22-28-ին թուրքական կանոնավոր բանակի և հայկական զինված կազմավորումների ու ժողովրդական ազատամարտիկներ միջև տեղի ունեցած Սարդարապատի ճակատամարտը, որի իրադարձությունները տեղի էին ունենում Սարդարապատ երկաթուղային կայարանի հարևանությամբ, կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի պատմության մեջ: Թուրքական մեծաքանակ զորքերի նկատմամբ հաղթանակը պատմական մեծ նշանակություն ունեցավ: Պարտության դեպքում, ըստ բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոքերի.

Միևնույն ժամանակ, հաղթանակը կանգնեցրեց դեպի հյուսիս, արևելյան տարածքներ և Կովկասի ուղղությամբ թուրքական զորքերի էքսպանսիան, կանխվեց հայ ազգի ամբողջական ոչնչացումը և հայոց պետականության վերաստեղծման հիմք դրեց: Սարդարաբատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի տակ տեղի ունեցած այս հաջողված գործողությունների շնորհիվ և այդ ընթացքում հայ զինվորների և սպաների, ինչպես նաև ժողովրդական զանգվածների ցուցաբերած հերոսությամբ հնարավոր եղավ ոչ միայն դադարեցնել թուրքերի առաջխաղացումը, այլ նաև հսկայական կորուստներ պատճառելով նրանց ետ մղել: Թուրքական զորքերի կովկասյան ճակատի հրամանատար Վեհիբ փաշան իր զինվորների պարտությունն անվանել է ջախջախում:

Թանգարանում պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում են հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը հասած հայ էթնոսի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներ, թանգարանային հավաքածուներ և առարկաներ։ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանն օգնում է ճանաչել և գնահատել անցյալը, ավանդական արժեքային կողմնորոշումները, որպես ներկայի ու ապագայի հիմունք։

Իր գործունեության ընթացքում թանգարանը դարձել է պատմամշակութային հիշողության և տեղեկատվության շտեմարան։ Թանգարանում ցուցադրվում է հայոց ավանդական մշակույթի համակարգը՝ կենսապահովման, սոցիալական, հոգևոր մշակութային տարրերով հանդերձ։ Ցուցադրության մեջ մշակութային երևույթները, տարրերը ներկայացվում են ըստ պատմազգագրական մարզերի. համահայկական ընդհանրություններին զուգահեռ ցուցադրվում են նաև մշակութային տեղական առանձնահատկությունները։

Ծանոթացեք «Հերոսապատում», նախագծին, ապրիլ ամսվա հետազոտական աշխատանքը այս նախագծի շրջանակներում կարող է լինել:

ՌԵՅ ԲՐԵԴԲԸՐԻ «ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ».

Նկարագրել Անն Թեյլորին։ Համոզու՞մ է ձեզ նման ավարտը։ Եթե ոչ, ապա ուրիշ ինչ ավարտ կուզենայիք ունենար պատմվածքը։ Բնութագրել Բոբին։ 

Անն Թեյլորը քսանչորս տարեկան օրիորդ էր։ Նա այն ուսուցիչներից էր, որոնց երեխեները շատ էին սիրում,  <<որոնց բոլոր երեխաներն ուզում են մեծ-մեծ նարինջներ կամ քնքուշ ծաղիկներ բերել, որոնց համար պատրաստ են աշխարհի ահռելի կանաչ-դեղին քարտեզներն առանց ասելու հավաքել ու ծալել>>:

Բոբ Սփոլդինգն աշխատասեր, ընրերցասեր մի տղա էր։ Նա տասնչորս տարեկան էր։ Սիրում էր ամեն օր միայնակ քայլել փողոցով։ <<Ձայնը ծառերի սոսափող կատարներից կլսեիր, հետո կամաց-կամաց գետին կիջներ ու կնստեր, ու կնայեր աշխարհին, իսկ հետո կտեսնեիր ամբողջ օրը խոտին մենակ նստած կարդալիս, գրքի էջերին՝ վերուվար անող մրջյուններ, կամ տատիկի տան շեմին ինքն իր հետ շախմատ կխաղար, կամ լուսամուտի խորշում սև դաշնամուրի առաջ մի թախծոտ մեղեդի կծնգծնգացներ: Ուրիշ երեխաների հետ չէիր տեսնի>>:

Իմ կարծիքով ճիշտ էր նման ավարտը, բայց չեմ կարող բացատրել, թե ինչու եմ այդպես մտածում, քանի որ անգամ ես ինքս ինձ չեմ կարողանում բացատրել։ Կարծես ներսիցս մի ձայն ինձ հուշում է, որ պիտի հենց այսպես ավարտվեր այս պատմվածքը։

Ապրիլի 23-30 Երզնկայի զինադադար

Զինադադարը կնքվել է համաձայն 1917 թվականի դեկտեմբերի 2-ին Բրեստ-Լիտովսկում մի կողմից՝ Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի միջև ստորագրված զինադադարի պայմանագրի։ Կողմերը պայմանավորվել են մինչև վերջնական հաշտություն կնքելը անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում։ Ռուսներին անցան Արևմտյան Հայաստանումնրանց գրաված համարյա բոլոր տարածքները։ Թուրքերը Երզնկայի զինադադարով ժամանակ էին շահում։ 1918 թվականի փետրվարի կեսին, օգտվելով ռուսական ճակատի փլուզումից, նրանք խախտեցին Երզնկայի զինադադարը և ներխուժեցին արևմտյան Հայաստան և, արդեն ապրիլի կեսին զավթելով այն, շարժվեցին Արևելյան Հայաստան։