Հասարակական հարաբերություններ

Հասարակական հարաբերությունների դերը մարդու կյանքում շատ կարեոր են, որոհետև ամեն ինչ կառուցվում է այդպիսի հարաբերությունների հիման վրա:  Հասարակական հարաբերություններ դա  բազմապիսի կապեր են, որոնք առաջանում են տարբեր սոցիալական խմբերի, դասակարգերի և ազգերի միջև:

  • Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ընկերների արարքների համար:

Լինել պատասխանատու նշանակում է գիտակցել ու հիմնավորել սեփական գործողություններն ու դրանց հետևանքները: Կարծում եմ մենք պատասխանատու չենք մեր ընկերների արարքների համար, քանի որ առաջնահերթ նա պետք է գիտկցի թե ի՞նչ է անում լինի լավ, թե վատ արարք: Սակայն մինչ  չահահասությունը ծնողն է պատասխանատու երեխայի ցանկացած արարքի համար: 

  • Արդյո՞ք մենք պարտավոր ենք մեր ընկերներին հետ պահելու սխալներից: Պատախանը հիմնավորեք:

Մենք պարտավոր չենք, սակայն ընկերները պետք է իրար օգնեն և հետ պահեն սխալ քայլերից, եթե անկեղծ ընկեր է: Հետաքա քայլն ընկերն է որոշու ինչ անել:

  • Արդյո՞ք կենդանիները կարող են ընկերություն անել:

Այո, կենդանիները կարող ենք ընկերություն անել և ավելի անկեղծ են, քան մարդիկ: Անգամ շունն ու կատուն կարող են լինել լավ ընկերներ:

  • Արդյո՞ք մարդիկ կարող են ընկերություն անել կենդանիների հետ:

Այո, մարդիկ կարող են անգամ կենդանիների հետ ընկերություն անել: Բայց կարծում եմ այդ ընկերությունը չի փոխարինի մեկ այլ մարդու հետ ընկերության հետ:

  • Կարո՞ղ են տարիքային տարբերություն ունեցող մարդիկ ընկերություն անել:

Կարող են, եթե տարիքային տարբերությունը ահռելի մեծ չէ: Այլապես դա ավելի շատ հարգանք կլինի, քան ընկերություն:  

  • Ինչո՞վ են տարբերվում ընկերական հարաբերությունները մարդկանց միջև գոյություն ունեցող այլ հարաբերություններից:

Ընկերական հարաբերությունները ավելի մտերիմ են: Դու քո ընկերոջ հետ կիսվում ես ամեն ինչով, խոսում եք բոլոր թեմաների շուրջ: անծանոթ մարդկանց հետ դա հնարավոր չէ, պարզապես կզրուցեք և վերջ:

  • «Իսկական ընկերոջը ճանաչում են ուրախության, հաջողության ժամանակ»: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

Ոչ, որովհետև ուրախության և հաջողության ժամանակ բոլորը կոքը կլինեն: Իսկական ընկերը ճանաչվում է  էդժբախտության և դժվարության մեջ:

Первое произведение Мощарта

Музыка окружала маленького Моцарта с рождения. Думаем, что едва появившись на свет, крошечный Вольфанг не только слышал её, но чувствовал, как она наполняет его, покачивает на своих ласковых, тёплых
волнах. Тем более, что музыка в доме звучала постоянно: мама хорошо играла на фортепиано, а отец был учителем музыки. В тот день, когда случилось необыкновенное чудо, о котором хотим рассказать, всё было как обычно. Папа с утра ушёл на работу. Мама готовила обед на кухне. Пятилетняя сестрёнка играла с куклами в соседней комнате. И вдруг, неожиданно, в какой-то момент трёхлетний Вольфанг услышал музыку. Эту музыку он никогда раньше не слышал. Она явилась непонятно откуда. Она звучала у него в голове. Она повторялась снова и снова. Она была удивительно красива. Вольфанг чувствовал, что ему надо что-то сделать с этой новой музыкой, но он не знал что. Вольфанг зашёл к маме на кухню:

– Я слышу музыку. Что мне делать?
– Не мешай. Видишь я готовлю обед. Если тебе скучно, иди поиграй с сестрёнкой.

Вольфанг ушёл в свою комнату, замер и прислушался. Музыка продолжала звучать и надо было что-то делать. Если был бы дома папа, он, наверно, подсказал бы что. Малыш подошёл к столу. Там лежали нотные листы, на которых папа записывал музыку. Вольфанг с трудом влез на высокий стул, взял лежавшее рядом гусиное перо и обмакнул его в чернильницу. С этого момента и начинается настоящее чудо. Трёхлетний Моцарт стал записывать музыку, звучавшую в его голове. Он стал писать концерт для фортепиано. Тут всё непонятно. Всё – чудо. Во-первых, малыш не знал нот. Он не мог их знать, потому что никто его нотам не учил. Да и кому придёт в голову учить нотам трёхлетнего ребёнка?

Во-вторых, он никогда не записывал музыку в нотах. Ведь чтобы записать музыку в нотах, надо уметь это делать. И, наконец, в-третьих, вундеркинд Моцарт не имел представления, как сочиняются концерты для фортепиано.
Этому его тоже никто не учил. Тем не менее, маленький Моцарт писал быстро и увлечённо. Он перепачкал в чернилах всё, что можно было перепачкать: руки, лицо, одежду, стол, пол около стола. Да и сами нотные листы были в нотных кляксах. Он писал и писал. Тут не остаётся сомнений. Это было чудо. Рукой малыша двигал Всевышний.
Малыш даже не заметил, как вошёл в комнату отец.
– Ты что делаешь, сынок?
– Пишу концерт для фортепиано.
– Можно посмотреть?
– Да, посмотри, папа.
Старший Моцарт взял нотные листы и стал их рассматривать. Его изумлению не было предела. Это был концерт для фортепиано. Написанный по всем правилам. Музыкальные темы были оригинальны. Это было невероятно. Это было сказке подобно. Такого просто не могло быть.
– Тебе помогала мама?
– Нет, никто мне не помогал. Мама сказала, чтобы я не мешал ей готовить обед.
Леопольд (так звали отца Моцарта) долго и задумчиво смотрел на сына и не знал, что сказать. Он стал свидетелем чуда. Настоящего чуда. После этого папа переписал концерт начисто и сыграл его. Музыка была
прекрасна. К великому сожалению, при всевозможных переездах первое произведение Моцарта не сохранилось.

Найдите и тексте ответы на вопросы и прочитайте их.

  1. В какой атмосфере рос маленький Моцарт?
    Маленьнкий моцарт рос в семье музыкантов. Мама была фортепианистом, а папа был учителем музыки.
  2. Какие чувства испытал трёхлетний Вольфганг, неожиданно услышав музыку?
    Трёхлетний мальчик, услышав музыку, не знал от куда она идёт, и понял, что это у него в голове.
  3. Как отнеслась мама к словам мальчика о незнакомой музыке?
    Мама просто сказала мальчику итди и поиграть с пятилетней сестрой, если ему было скучно.
  4. Как маленький музыкант записал музыку?
    Моцарт записал музыку, не зная ничего про нот, мелодию и т.д. Никто ему не научил нот и он тоже не научил сомостоятельно, он просто сел за столом и начал что то создавать.
  5. Почему отец был изумлён?
    Отец моцарта был изумлён, потому что в его голове не вмешалось то, как трёхлетний ребёнок, не зная ничего, мог записать такую идеальную музыку.
  6. Сохранилось ли первое произведение Моцарта?
    К сожанелию, после нескольких попыток сохранения произведения Моцарта, она не была найдена.

Напишите синонимы выделенных слов.
Звучала всегда, истинное чудо, писал вдохновенно, чудо-ребëнок, невозможно,
своеобразная музыкальная тема, маленький ребëнок.

Вместо точек вставьте полные или краткие прилагательные.

  1. Маленький Моцарт был окружён музыкой с самого рождения. 2. В этот день
    случилось истиное чудо. 3. Мальчик с трудом влез на огромный стул. 4. Звучащая в голове
    музыка была удивительно сстраным . 5. Музыкальная тема была идеальна . 6. Концерт
    маленького композитора был настоящим чудом. 7. Музыка была восхитительная .

Прочитайте предложения. Задайте вопросы к выделенным словам.

  1. На концерте пианист сыграл прекрасный концерт. Этот концерт
    прекрасен.
    2. Удивительная музыка звучала в его голове. Эта музыка
    удивительна.
    3. В вазе красивые цветы. Эти цветы красивы.
  1. Каким был концерт?
  2. Где звучала удивительная музыка?
  3. Цветы какие?

Պարզ նախադասությունները

Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

 

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից  ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցներ ճանապարհի մասին:  (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)

Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Որսորդներն իրենց շների հետ հայտնվեցին: Վախկոտ նապաստակն իր համար թռչկոտում էր անտառի բացատում (երբ, երբ որ)
Աղվեսը ուզում էր խախտել պայմանն  ու դուրս թռչել: Այծը նախատեց աղվեսին: ( հենց որ, երբ)Կարապները չէին ուզում ապրել մարդկանց մոտ ու երգել նրանց համար: Ծիծեռնակները  ծաղրում էին կարապներին: (քանի դեռ, այնքան ժամանակ)
Մեղուները չէին ուզում իրենց մեղրը մարդկանց տալ:  Նրանք որոշեցին խայթոցով վնասել մեղր տանողներին: (ուստի, հետևաբար)
Ծովի ջուրը չի խմվում: Ծովին հասնելը փրկություն էր թվում: (թեև, չնայած, բայց)
Ձեռքը մեկնեց անկարգին բռնելու: Մտքինը նրան պատժելը չէր: (թեև, չնայած, բայց)

Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես: 

Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս (երբ)
— Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:
Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել:  Հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ (որովհետև )
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)
Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)
Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը:  Այս քարի կտորը  գտել եք: (որտեղ)

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ։

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում, չնայած անձրևն արդեն դադարել էր։

Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այսպիսին չէր լինի։

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը, որտեղ այս քարի կտորը գտել եք։


 Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:  Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, բայց սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Աշնանային ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ և ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
բայց մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից, հետո գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում:
նա մեծահռչակ զորավար էր, նաև երկրների կուսակալ:
Նրանք նույն ուղղությամբ չէին գնում,  միմյանց չէին հանդիպում:
Այդ հնէաբանը, երբ թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

Տրված զույգ նախադասություններն իրար միացրո՛ւ և, ու շաղկապներից մեկով:
Աղվեսը մի թուղթ գտավ և Աղվեսն այդ թուղթը տարավ գայլին:
Թագավորը  ժլատ աչքածակ մարդ էր և Թագավորը  հրամայեց, որ կարասը իրեն տան:
Կղզին լճի հարավ-արևելքում էր և Կղզիի լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:
Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին ու կապիկը անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:
Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը ու չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:
Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս և Վարորդը մեքենան արգելակեց:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները և Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:
Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ և Նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը: 

Թունավորում

Թունավորումները հիվանդագին վիճակներ են, որոնք զարգանում են մարդու մարմին թույների ներթափանցման հետևանքով։ Թույնն այն նյութն է, որը թափանցելով մարդու մարմին, խաթարում է նրա գործու­նեությունը և կարող է բերել մահվան։ Որպես թույն կարող են հանդես գալ որոշ քիմիական միացություններ, որոնք օգտագործվում են արդյու­նաբերության մեջ և կենցաղում, կենսաբանական ծագում ունեցող որոշ նյութեր (մանրէների, օձերի, կարիճների և միջատների թույներ), ինչպես նաև դեղանյութեր և այլն։ Թույները կարող են լինել պինդ նյութեր, հեղուկներ կամ գազեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ և պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման ու ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի։

Կլվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են մարսողական համակարգի միջոցով։ Կլվող թույներ են ալկոհոլը, դեղամիջոցները, կենցաղում օգտագործվող մի շարք նյութեր (լվացող միջոցներ, պարարտանյութեր և այլն)։ Այս ենթախմբի թույները կարող են պարունակվել նաև սննդամթերքում։ Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Ներշնչվող թույներ են որոշ նյութերի գոլորշիներ, գազեր, ինչպես օրինակ՝ շմոլ և ածխաթթու գազերը, քլորի գոլորշիները և այլն։ Ներծծվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթա­փանցում են մաշկի և լորձաթաղանթների միջոցով։ Ներծծվող թույներ են, օրինակ՝ որոշ բույսերի մեջ պարունակվող թույները, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերը և թունա­վոր նյութերը։ Ներարկվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին թափանցում են անմիջապես արյան կամ հյուսվածքների մեջ ներարկման միջոցով։ Ներարկվող թույները կարող են ներթափանցել մարմին կենդանիների, օրինակ՝ օձերի կծելու, կարիճների կամ միջատների խայթելու (մեղու, իշամեղու և այլն) և դեղորայքի սխալ ներարկման հետևանքով։

Թունավորման ծանրությունը կախված է մի շարք գործոններից՝

  • թույնի տեսակից,
  • թույնի քանակից,
  • թույնի՝ մարմին ներթափանցման ուղուց,
  • թույնի՝ մարմին ներթափանցման պահից անցած ժամանակից,
  • տուժածի տարիքից, մարմնի զանգվածից, առողջական վիճակից։

Շատ կարևոր է ժամանակին ճանաչել թունավորումները։ Դեպքի վայրի զննումը, պատահարի վերաբերյալ տուժածի կամ ներկաների տված տեղեկությունները և տուժածի զննումը կօգնեն ձեզ ճանաչել թունավո­րումները։ Ուշադիր զննեք շրջապատը։ Տարօրինակ հոտերը, վառվող կրակը, տուժածի կողքին ընկած բաց և դատարկ դեղատուփերը, ներարկիչները, ասեղները և այլն, կարող են շատ բան հուշել։ Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։

ՆՇԱՆՆԵՐԸ

Թունավորումների դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ընդհանուր նշանները՝

  • հիվանդագին տեսք,
  • սառը քրտինք,
  • մաշկի գույնի փոփոխություն,
  • սրտխառնոց, փսխում,
  • լուծ,
  • որովայնի և կրծքավանդակի ցավեր,
  • շնչառության դժվարացում,
  • անոթազարկի փոփոխություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • գիտակցության խանգարումներ,
  • ցնցումներ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե ենթադրում եք, որ տուժածը թունավորված է, վարձեք գտնել հետևյալ հարցերի պատասխանները՝

  • ի՞նչ թույն է ներթափանցել մարմին,
  • թույնի ի՞նչ քանակություն է ներթափանցել,
  • ինչպե՞ս է թույնը ներթափանցել մարմին,
  • ե՞րբ է տեղի ունեցել թունավորումը,
  • ինչպիսի՞ն էր տուժածի առողջական վիճակը մինչև թունավորումը (հիվանդություններ, հղիություն և այլն)։

Այս հարցերի պատասխանները կօգնեն ձեզ կողմնորոշվել և ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել տուժածին։

Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնության ցուցա­բերման հետևյալ հիմնական քայլերին.

  • Զննեք շրջապատը և համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ Է։ Աշխատեք հասկանալ, թե ինչ է պատահել։ Հավաքեք բաց դեղա­տուփերը, արկղերը, սրվակները և այլն։
  • Անհրաժեշտության դեպքում տուժածին տեղափոխեք թունավոր միջավայրից։
  • Հնարավորինս նվազեցրեք թույնի ազդեցությունը։
  • Կատարեք տուժածի զննում և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
  • Ահազանգեք շտապ օգնություն։ Շտապ օգնության հերթապահին հայտնեք դեղատուփերի կամ սրվակների վրա գրված անվանում­ները և բոլոր այն տեղեկությունները, որոնք գիտեք պատահարի մասին։
  • Մինչև շտապ օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
  • Եթե տուժածը փսխում Է, ապա պահեք փսխուքի մի մասը և հանձնեք այն շտապ օգնության անձնակազմին՝ հետագայում հիվանդանոցում հետազոտման և թույնի տեսակի որոշման համար:

Տարբեր ենթախմբերի պատկանող թույներով թունավորումների ժամանակ առաջին օգնության ցուցաբերման այս հիմնական քայլերին ավելանում են մի շարք այլ գործողություններ։

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Սա շատ պարզ սկզբունք է, որը ցավոք, մարդիկ հաճախ անտեսում են։ Հետևելով ստորև բերված մի շարք պարզ կանոնների՝ դուք կարող եք կանխել թունավորումների հետ կապված դժբախտ պատահարները։

  • Պահեք դեղամիջոցները, այն բոլոր կենցաղային իրերը և նյութերը, որոնք կարող են վնասակար լինել երեխաների համար, փակվող պահարաններում կամ որևէ այլ՝ երեխաներին անհասանելի տեղում։ Պահեք դեղամիջոցները և վտանգավոր նյութերը դժվար բացվող, բացելու համար հատուկ հմտություն պահանջող տափերում։
  • Ցանկալի է թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ։ Թունավոր նյութերի սրվակների վրա ունեցեք նախա­զգուշացնող պիտակներ, որոնք ցույց են տալիս, որ տվյալ նյութերը թունավոր են։ Բացատրեք այդ նշանների իմաստը երեխաներին։
  • Երբեք մի՛ պահեք թունավոր նյութերը կերակրի համար նախատեսված տուփերի և տարողությունների մեջ։
  • Երեխաներին դեղ տալիս երբեք այն կոնֆետ մի՛ կոչեք, այլ ճշտեք, որ սա դեղ է, ոչ թե քաղցր հյութ կամ կոնֆետ։ Երեխայի ներկայությամբ դեղորայք մի՛ ընդունեք, որովհետև նա կարող է ձեզ նմանակել և խմել դեղը։
  • Մի՛ օգտագործեք ժամկետանց դեղորայք կամ սննդամթերք։ Մի՛ գցեք դրանք կոյուղու մեջ։
  • Եթե ստիպված եք աշխատել թունավոր նյութերի հետ, ապա արեք դա լավ օդափոխվող վայրերում, առանց երեխաների ներկայության և ըստ օգտագործման հանձնարարականի (հրահանգի)։
  • Թունավոր քիմիական նյութեր կիրառելիս ընտրեք համեմատաբար անվտանգ նյութեր, աշխատեք ոչ քամոտ եղանակին։
  • Թունավոր նյութերի հետ աշխատելիս օգտագործեք ձեռնոցներ, դեմքը և աչքերը պաշտպանող դիմակ և ակնոց։ Համոզվեք, որ ճշգրիտ հետևում եք վտանգավոր նյութի օգտագործման կանոններին։

ԿԼՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Կլվող թույները լինում են քայքայիչ և ոչ քայքայիչ։ Ոչ քայքայիչ նյու­թերով թունավորումների խմբում առանձնացնում են նաև սննդային թունավորումները։

ՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐ

Քայքայիչ թույներ են ուժեղ թթուներն ու հիմքերը, որոնք վնասում և քայքայում են հյուսվածքները։ Նման դեպքերում տուժածի շրթունքների շրջանում և բերանի խոռոչում կարող եք նկատել այրվածքներ։ Քայքա­յիչ թույնով թունավորման դեպքում կարելի է նոսրացնել քայքայիչ նյութը՝ տուժածին ջուր խմեցնելով։ Քայքայիչ թույնի նոսրացումը նվա­զեցնում է հյուսվածքների քայքայման հնարավորությունը։ Փսխումը տվյալ դեպքում ցանկալի չէ, որովհետև քայքայիչ թույնը փսխման ժամանակ կրկին վնասում է կերակրափողի, ըմպանի և բերանի խոռոչի հյուսվածքները։ Այդ պատճառով արգելվում է արհեստական փսխում առաջացնել։ Հիշե՛ք, քայքայիչ թույները վնասում են հյուսվածքները ինչպես կլման, այնպես էլ փսխման ժամանակ։

ՈՉ ՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐ

Այս տեսակի թունավորումներից ավելի հաճախ հանդիպում են սննդա­մթերքով, ալկոհոլով և դեղամիջոցներով թունավորումներ։ Ոչ քայքայիչ թույնի կլման դեպքում առաջին օգնության ամենաարդյունավետ քայլը տուժածի մոտ արհեստական փսխում առաջացնելն է։

Արհեստական փսխում.

Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։


Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։


Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ

  • տուժածն անգիտակից վիճակում է,
  • թույնը նավթային հիմք ունի (կերոսին, բենզին),
  • թույնը քայքայիչ նյութ է (թթու կամ հիմք),
  • տուժածը հղի կին է,
  • տուժածը սրտային հիվանդ է,
  • տուժածի մոտ լինում են ցնցումներ։

Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս զգուշացեք դրան ձեռքերով անմիջական դիպչելուց, հնարավորության դեպքում աշխատեք ձեռնոցներով։ Տուժածին հիվանդանոց տեղափո­խելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ՝ պահածոն, փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։

ՆԵՐՇՆՉՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը կարող են լինել ինչպես հոտով, այնպես էլ անհոտ։ Ներշնչվող թույներ են մեթանը (օգտագործվում է կենցաղում, կարող է կուտակվել հանքաքարերում), քլորի գոլորշիները (օգտագործվում է լողավազանների ջուրը ախտահանելու նպատակով), որոշ թմրադեղերի գոլորշիները (օրինակ՝ կոկաին) և այլն։

Առավել վտանգավոր ներշնչվող թույն է շմոլ գազը, որն առաջանում է վառելիքի թերայրումից (շարժիչների, վառարանների անսարքության հետևանքով և այլն)։

ՆԵՐԾԾՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներծծվող թույները մարդու մարմին ներթափանցում են մաշկի միջոցով։ Այդ թունավոր նյութերը կարող են լինել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում։ Ներծծվող թույներ են, օրինակ՝ որոշ բույսերում պարունակվող թույները, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյու­թերը և թունավոր քիմիական նյութերը։ Առավել վտանգավոր է, եթե վնասվածքը տեղակայված է դեմքի, պարանոցի կամ սեռական օրգանների շրջանում։

ՆՇԱՆՆԵՐԸ

Թույնի հետ շփման հետևանքով կարող է նկատվել մաշկի գույնի փոփոխություն, ցանավորում, այտուց։ Տուժածը կարող է զգալ ցավ, քոր և այրոց այդ հատվածում։ Որոշ ժամանակ անց կարող են ի հայտ գալ թունավորման ընդհանուր նշանները։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Օգնություն ցուցաբերելիս օգտագործեք ռետինե ձեռնոցներ կամ այլ պաշտպանիչ միջոցներ, օրինակ՝ պլաստիկ տոպրակ։ Խուսա­փեք թունավոր նյութի հետ անմիջական շփումից:
  • Վնասված հատվածից զգուշորեն հեռացրեք հագուստը՝ առանց դիպչելու աղտոտված հագուստին և տարածելու նյութը։ Հնարավորության դեպքում կտրեք այն մկրատով։ Այդ հագուստը դրեք ապահով տեղ և աշխատեք չդիպչել դրան մինչև լվանալը։
  • Եթե թույնը փոշու կամ բյուրեղների տեսքով է, ապա հեռացրեք այն մաշկի վրայից խոզանակի կամ չոր գործվածքի օգնությամբ։
  • Անմիջապես լվացեք թունավոր նյութի հետ շփված մաշկի հատվա­ծը հոսող ջրի տակ, առնվազն 20 րոպեի ընթացքում (թունավոր նյութը մաշկից հեռացնելու, ցավը և այրոցը նվազեցնելու նպատակով)։ Վնասված հատվածը լվանալիս ջրի շիթը չպետք է լինի շատ ուժեղ, որպեսզի թունավոր նյութր չցայտի կամ չտարածվի մաշկի վրա։ Շարունակեք պահել վնասված հատվածը ջրի տակ՝ մինչև բժշկական օգնության ժամանումը։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

Մի՛ մշակեք վնասված մասը քսուքներով և այլ դեղամիջոցներով։ Մի՛ վիրակապեք վնասված հատվածը։

ՆԵՐԱՐԿՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներարկվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթա­փանցում են արյան կամ հյուսվածքների մեջ անմիջական ներարկման միջոցով։ Դա կարող է տեղի ունենալ օձերի կծելու, կարիճների կամ միջատների խայթելու (մեղու, իշամեղու և այլն) կամ դեղամիջոցների սխալ ներարկման հետևանքով։

Ավելի հաճախ հանդիպում են օձերի կծածների և կարիճների, միջատ­ների խայթոցների դեպքեր։

ԱՄՓՈՓՈՒՄ

Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման և ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի։ Շատ կարևոր է ժամանակին ճանաչել թունավորումները և ցուցաբերել համապատասխան օգնություն։ Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնության ցուցաբերման հետևյալ հիմնական քայլերին.

  • Զննեք շրջապատը և համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ է։
  • Անհրաժեշտության դեպքում տուժածին տեղափոխեք թունավոր միջավայրից կամ հնարավորինս նվազեցրեք թույնի ազդեցու­թյունը։
  • Կատարեք տուժածի զննում։
  • Ահազանգեք շտապ օզնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Տարբեր ենթախմբերի պատկանող թույներով թունավորումների ժամա­նակ առաջին օգնության ցուցաբերման այս հիմնական քայլերին ավելանում են մի շարք այլ գործողություններ։ Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Հետևելով մի շարք պարզ կանոնների՝ դուք կարող եք կանխել թունավորումների հետ կապված դժբախտ պատահարները։

Упражнения /26 апреля — 30 апреля/

Упражнения /26 апреля — 30 апреля/

  1. Найдите в предложениях подлежащее и подчеркните его.
    По преданию, в день Святой Троицы Пётр I, осматривая Заячий остров, срезал две полосы дёрна, положил их крестообразно и сказал: «Здесь быть городу». В это время в небе появился орёл и стал парить над императором, что сочли добрым знаком. И город был основан. Он стал символом величия и мощи Государства Российского.
    Минуло почти три века. А Северная Пальмира продолжает по корять нас своей сдержанной загадочной красотой. Любить этот город – значит постоянно постигать его тайну.

2. Прочитайте, определите границы предложений. Подчеркните в предложениях сказуемое. Озаглавьте текст и перескажите его.
Этого нахального воробья я заприметил давно я даже придумал ему имя и фамилию – Афонька Вредный этот Афонька никогда не ел в общей компании он таскал чужие куски воробей хватал у кого-нибудь из- под носа самый большой кусок и летел с ним на край крыши иногда в клюв Афоньке попадался огромный тяжёлый кусок добыча оттягивала его голову книзу тогда он летелперевернувшись в воздухе хвостом Афонька со страшной
силой махал крыльями этот шум доносился ко мне в комнату сквозь стекло.

3. Подчеркните главные члены предложения.

  1. Воробей лежал на моей ладони. 2. На пригорке играли лисята. 3. За рекой поднялась большая тёмная туча. 4. Ветер гнул макушки деревьев. 5. На землю упали тяжёлые капли дождя. 6. Вскоре хлынул тёплый
    летний дождь. 7. Небо прояснилось. 8. Снова вернулось ласковое лето. 9.Мы с нетерпением ждали весны. 10. Листья падают с клёнов.

Главные члены предложения – это подлежащее и сказуемое.
Подлежащее отвечает на вопросы именительного падежа: кто? или
что?

Сказуемое – это главный член предложения, который отвечает на вопросы что делает предмет? что с ним происходит? что он такое? кто он такой? и др. Сказуемое чаще всего выражается глаголом. Облака (что?) потухли (что сделали?). Воробей (кто?) пощипывал (что делал?) кусочек хлеба

Հանրահաշիվ

1)

√9=3

√16=4

√25=5

√49=7

√81=9

√121=11

√225=15

√289=17

√361=19

√576=24

√676=26

√484=22

√729=27

√961=31

√1/4=1/2

√4/9=2/3

√16/25=4/5

√1/36=1/6

√16/9=4/3

√9/4=3/2

√49/25=7/5

√121/16=11/4

√121/49=11/7

√121/36=11/6

√841/81=29/9

√1024/121=32/11

√0,01=0,1

√0,09=0,3

√0,16=0,4

√0,36=0,6

√1,44=1,2

√0,0289=0,17

√380.25=19.5

√2,56=1.6

√10.24=3.2

√0.0081=0.09

√7.29=2.7

Գործնական քերականություն

1.Զույգ նախադասությունները միացրո՛ւմեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը:
Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

2. Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

 3. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

4. Կետադրի՛ր նախադասությունները և  որոշի՛ր՝ համադասակա՞ն են, թե՞ ստորադասական:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին  որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ  իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով որ անձամբ հազար առյուծ խփեց: 
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը  բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Հայոց լեզու

Ախոյան
աղ
մուկ
հար
կատու
ս
ուլոց
դեղ
ձի
v
բառերի մեջ ի՞նչ կենդանիներ եք տեսնում: Ինքդ գտիր նման բառեր

Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.

 ա․ Մութ գիշերվա խորհրդավոր լռությունը խախտել էր միայն եղեգների խշշոցը:
բ․ Աննայի անհանգիստ սիրտը թպրտաց անորոշ հուզմունքից ու երջանկությունից:
գ․ Հանկարծ անծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին:
դ․ Գյուղի աղբյուրի մոտ թխկի տակ միայնակ կանգնած էր Մարանը:
 ե․ Մասիսի գագաթը փայլփլել էր ոսկեվառ շողից որոնք աչք եին շլացնում:

Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:

Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:

Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք: