Թափոնների վերամշակման հիմնախնդիրներ/Պլաստիկե շշեր

Արդյունաբերական այս դարաշրջանում մարդիկ ամեն օր ավելի ու ավելի են <զարգանում> և ավելի ու ավելի անխնա են վատնում Երկիրը: Նրանք կառուցում են բազմաթիվ գործարաններ, քիմիական արդյունաբերություններ, որոնք աղտոտում են մեր Երկիր մոլորակը: Մարդիկ հակված են ավելի հեշտ և անփույթ ապրելու, և, հետևաբար, միանգամյա օգտագործման համար տոննաներով պլաստմասսա են արտադրում և դեն են նետում՝ հսկայական աղբավայրեր ստեղծելով: Այն, ինչ տեղի է ունենում հետո, այն է, որ անձրևաջուրը հոսում է պլաստիկ շշերի միջով և կլանում թափոնների թունավոր բաղադրիչները: Ի վերջո, այս խառնուրդը տեղափոխվում է ստորերկրյա ջրեր, հող և առուներ՝ թունավորելով էկոհամակարգերը և վնասելով կենդանական աշխարհին: 1000 տարի կպահանջվի որպեսզի պլաստիկ շիշը քայքայվի:

Հիմա տեսնենք, թե ե՞րբ է ստեղծվել պլաստիկը․

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Պլաստիկը ստեղծվել է 1855 թ-ին: Այն սինթետիկ նյութ է, որի «հայրը» անգլիացի Ալեքսանդր Փարքսն է: Պարկեսը նախատեսում էր սկսել պլաստիկի մասսայական արտադրություն և ստեղծեց իր սեփական ընկերությունը ՝ Պարկեզին ընկերությունը: Այնուամենայնիվ, ընկերությունն արագ սնանկացավ, քանի որ ապրանքների որակը այնքան էլ լավը չէր: Առևտրային նպատակներով պլաստմասը սկսեց օգտագործվել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Պլաստիկ շշերի զանգվածային արտադրությունը սկսվել է 1960-ականներին: Շատ արագ դրանք մեծ տարածում գտան ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների շրջանում: 

Պլաստիկի չափազանց էժանությունն ու օգտագործման դյուրինությունը մարդկության համար այլ նշանակալից խնդիրների են վերածվել: Պլաստիկ շշերի և այս նյութից պատրաստված այլ ապրանքների վնասը հսկայական է: Ավելին, ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդու մարմնի առողջության համար:

Գրեթե բոլոր պլաստիկ սննդի տարաները պարունակում են տարբեր վնասակար նյութեր և թունավոր նյութեր: Ամենից հաճախ դրանք ֆթալատ և բիսֆենոլ-Ա են: Սննդի և ըմպելիքի միջոցով դրանք մտնում են մարսողական համակարգ և արյան միջոցով տեղափոխվում են ամբողջ մարմինը: Պլաստմասե տարաների մեջ պարունակվող տոքսինները կարող են ազդել մեր մարմնի վրա հետևյալ ձևերով.

  • Քայքայել հորմոնալ հավասարակշռությունը:
  • Կուտակվել լյարդում ՝ աստիճանաբար ոչնչացնելով նրա բջիջները:
  • Նվազեցնել մարմնի իմունային համակարգի պաշտպանությունը:
  • Խաթարել սրտի և շրջանառու համակարգի աշխատանքը:
  • Հրահրել քաղցկեղի բջիջների զարգացումը:

Ներքևի նկարում կարող եք տեսնել, թե 2050 թվականին պլաստիկե թափոնները ինչ ահռելի ծանրություն ու բեռ կլինեն Երկիր մոլորակի վրա, եթե մարդկությունը կանգ չառնի։

Այսպիսով, եթե մենք շարունակենք ապրել այսպես, միկրոպլաստմասսի ամենափոքր կտորները կարող են լինել մեր խմած ջրի, մեր կերած ծովամթերքի, ծովի աղի և նույնիսկ օդի մեջ, որը մենք շնչում ենք: Յոթանասուն տարի առաջ պլաստիկը գրեթե չէր օգտագործվում բանակից դուրս: Այսօր մենք չենք կարող ապրել առանց դրա: Եվ հաջորդ 30 տարիների ընթացքում մենք կարող ենք չորս անգամ ավելի շատ պլաստիկ թափոններ արտադրել, քան երբևէ, ցույց է տալիս նոր ուսումնասիրությունը:

Ի՞նչ լուծումներ կարելի է գտնել։

Համաշխարհային բնապահպանական կազմակերպություններ պետք է կազմակերպեն միջոցառումներ, վեբինարներ և հանդիպումներ՝ էկոլոգիապես մաքուր նյութերով փոքր արտադրություններ հիմնելու մասին, հատկապես բիոպլաստիկայի, քանի որ վստահ ենք, որ պլաստիկին փոխարինելու համար պետք է այլընտրանքներ մտածել: Այսպիսով, պետք է ցույց տալ և պրոպագանդել այդ բիոպլաստիկը (եգիպտացորենի և կարտոֆիլի օսլայից , ծովաբողկից պատրաստված հատուկ նյութը կարող է փոխարինել պլաստիկին): Հուսալի դրական արդյունքներ ստանալուց հետո նախագծերըը ներկայացնել երկրների կառավարություններին և եվրոպական տարբեր էկոլոգիապես մաքուր կազմակերպություններին։ 

Բացի այդ, կարելի է փորձել վերամշակել պլաստիկը և ստանալ Fleece մանրաթելը, որից կարված հագութստը ցրտադիմացկուն է, հեշտ է չորանում, և շատ տաք է պահում ցուրտ եղանակին։ Աշխարհի շատ երկրներում սկսել են արտադրել այդ մանրաթելը։ Այն օգտագործվում է հագուստ պատրաստելու համար։ 

Եվ ամենակարևորն ու ամենահեշտ իրագործելին շրջապատը մաքուր պահելն է, հասարակությանը սովորեցնելն է, որ ամեն աղբ նետեն աղբամանը, ցանկալի է հատուկ առանձնացված աղբամաններ, կազմակերպել շաբաթօրյակներ ու զարգացնել համայնքային ու հասարակական մշակույթ՝ շրջակա միջավայրը մաքուր պահելու համար։

Եվ ընհանրապես, եկենք սիրենք մեր մոլորակը, այն դեռ շատ սերունդների տունն է լինելու։

ՀՀ-ի տրանսպորտի հիմնական խնդիրները

Ամենաառաջատարը խողովակաշարային տրանսպորտը, սակայն լեռնային մակերևույթի համար շատ կարևոր է նաև ավտոմոբիլայինը։

Երկաթուղային տրանսպորտ

Երկաթուղու միջոցով կատարվում է համաշխարհային բեռնատարության 11%-ը։Սակայն դեպի ծով ելք չունեցող երկրի համար այս տրանսպորտային տեսակը շատ կարևոր է։

Ավտոմոբիլային տրանսպորտ

Դրա բաժինը, թե բեռնաշրջանառության և թե ուղևորաշրջանառության ընդհանուր ծավալում ավելի բարձր է, քան աշխարհի երկրների մեծ մասում։

Օդային տրանսպորտ

Ձրավորվել է 1930-ականներին։ Ամենախոշոր օդանվակայանը <<Զվարթնոցն>> է։Օդայն տրանսպորտը առաջատար դեր է ատարում արտաքին բեռնափոխադրումներում։

Խողովակաշարային տրանսպորտ

Սկսել է գործել 1960ականներին։ Տրանսպորտային այդ տեսակով հանրապետություն գազ է ներմուծվում Ռուսաստանից և հարևան Իրանից։

Տրանսպորտի հիմնական տեսակներ

  1. Բնութագրե՛ք և գնահատե՛ք ՀՀ տրանսպորտային աշխարհագրական դիրքը:
    ՀՀ տրանսպորտային աշխարհագրական դիրքը հիմնականում բարենպաստ է տրանսպորտային տեսակներից օգտվելու համար։ Միակ բացառությունն է ծովային ուղին՝ որը մեր երկիրը աշխարհագրական դիրքից ելնելով չունի։ Մեր պետության տարածքը փոքր է, ուստի երկաթուղային կոմունիկացիաները ոչ միշտ են օգտակար, և նախընտրելի է ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը, որը կրկնակի էժան է և հասանելի։ Դե իհարկե, ունենք նաև օդային կոմունիկացիոն միջոցներ, օրինակ՝ “Զվարթնոց” օդանավակայանը, որը տարածաշրջանի լավագույն օդանավակայաններից է։
  2. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ երկաթուղային ավտոմոբիլային, խողովակաշարային, օդային և էլեկտրահաղորդման տրանսպորտի տեղաբաշխումը:
    Թվարկված տրանսպորտային միջոցների տեղաբաշխման գործոններից մեկն է աշխարհագրական դիրքը։ Կարևոր դեր ունի նաև հարևան երկրների հետ հարաբերությունները, քանի որ ոչ-բարեկամ երկրներին մոտ ճանապարհներ կառուցելը նախ անիմաստ է, և երկրորդը՝ անապահով, քանի որ որոշ տարաձայնությունների արդյունքում այդ ճանապարհները կարող են որոշակի տույժ կրել։
  3. Բնութագրե՛ք երկաթուղու նշանակությունը ﬔր երկրի ներքին և արտաքին տնտեսական կապերի զարգացման համար:
    Երկաթուղային ճանապարհերի ստեղծումը ներքին տնտեսության մեջ միանգամից մի քանի ճյուղ կուժեղացնի՝ գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին տնտեսական կապերի բարելավմանը, ապա այլ երկրների հետ երկաթուղային ճանապարհներ ունենալը կնպաստի այլ երկրներից (և փոխադարձ) ռեսուրսների ավելի մատչելի և արագ ներմուծմանը։
  4. Ի՞նչ հեռանկարներ կարող է բացել Հայաստանի համար Իրան–Հայաստան ﬕջազգային տարանցիկ երկաթգծի, գազամղի, նավթամուղի և ավտոմոբիլային ճանապարհային ﬕջանցքի կառուցումը:
    Իրականում ցանկացած պետության հետ նման նախագծերի իրականացումը շատ հեռանկարային է անկախ ամեն ինչից։ Երկրների միջև նման ճանապարհներ կառուցելը կարող է բարելավել երկու երկրների տնտեսական վիճակը։ Տրամաբանական է նաև երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կամ առկա հարաբերությունների լավացումը, ինչը հետագայում կհանգեցնի ավելի զգալի նորամուծությունների։

Էկոկոգիական աղետներ

Կենսաբանական ինվազիան  աշխարհի   բնապահպանական ամենամեծ խնդիրներից մեկն է, որը շատ սուր է դրված բիոտիկ գլոբալիզացիայի ակտիվ գործընթացների հետ։

Կան բազմաթիվ բնական և մարդածին գործոններ, որոնք նպաստում են օտար տեսակների ցրմանը: Տարբեր տարածաշրջանների էկոհամակարգեր նույն տեսակի ներթափանցման ուղիները կարող են տարբեր լինել։ Ինվազիայի  պատճառները կարող են լինել.

  • գրեթե բնական շարժումներ, որոնք կապված են առատության և կլիմայի փոփոխության հետ, ներառյալ արտասովոր կլիմայական կամ երկրաբանական իրադարձությունների հետևանքով առաջացած միգրացիան.
  • օրգանիզմների որոշ տեսակների բնական տեղակայման թռիչքաձև տեսակ
  • անտրոպոգեն փոփոխություններ շրջակա միջավայրի աբիոտիկ գործոններում, որոնք հանգեցրել են տիրույթի սահմանների համապատասխան փոփոխությունների
  • օրգանիզմների կանխամտածված տեղափոխում և վերականգնում
  • պատահական անցոում (ներմուծվող գյուղատնտեսական մթերքներով, բալաստ ջրով, «օգտակար» ներմուծողներով, ուղեբեռով և այլն):

Ինվազիվ տեսակները բացասական են ազդում և վտանգ  ներկայացնում բնական և մարդածին էկոհամակարգերի համար, ինչի հետևանքով դառնում վնասատուներ: Բացի այդ, բացասաբար են անդրադառնում անտառտնտեսության վիճակի, ագրոարդյունաբերական և ձկնաբուծական ձեռնարկությունների տնտեսական արդյունավետության վրա: 

Անընդհատ հայտնաբերվում  են նախկինում անհայտ կենդանիների նոր տեսակներ, որոնց պոտենցիալ վնասը պետք է գնահատել։

Անհրաժեշտ է.

  • մշակել էկոլոգիական, կենսաաշխարհագրական և գենետիկական հետազոտության մեթոդներ, համակարգային վերլուծության և խնդրային ուղության տվյալների բազաներ:
  • նոր էկոլոգիական մեթոդներ մշակել  կանխելու և որոշ ինվազիվ տեսակների քանակի սահմանափակման համար, որոնք էական վնաս են հասցնում բնական և արհեստական ​​էկոհամակարգերին, բնակչության առողջությանը և երկրի տնտեսությանը:
  • բացահայտել և վերլուծել օտար տեսակների  կազմությունը, ներխուժման միջանցքները,  աշխարհագրությունը և զարգացումը:
  • հետևել պոպուլյացիայի զարգացմանը ներթափանցումից մինչև բուծահարմարում:

Առօրյայում հանդիպող աղետները շատ են.

  • Երկրաշարժ
  • Հրաբխային ժայթքում
  • Սողանք
  • Ձնահոս
  • Ջրհեղեղ
  • Ցունամի
  • Անտառային հրդեհ
  • Ձնաբուք
  • Կարկուտ
  • Երաշտ

Ինձ համար երաշտն ու կարկուտն է կենսաբանական աղետ, որովհետև երկուսն էլ մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը: Կարկուտը ոչնչացնում է ցանքատարածություններն ու խաղողի այգիները, իսկ երաշտի հետևանքով կարող են չորանալ գետերը և լճերը:

Հայաստանի Հանրապետության բուսաբուծությունը

Դասի հղումը։

  1. Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։
  1. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։
  2. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։

Բուսաբուծությունը ՀՀ գյուղատնտեսության առաջատար ճյուղն է: Այժմ տալիս է տնտեսության այս ճյուղի համախառն արտադրանքի մոտ 60%-ը:

ՀՀ-ում առկա բնապահպանական հիմնախնդիրները- նախագիծ

Նախագծի նպատակը-սովորողներին ծանոթացնել ՀՀ բնապահպանական իրավիճակին, հանրապետությունում առկա էկոլոգիական խնդիրներին, վերհանում կոնկրետ օրինակներով, ուսումնահետազոտական աշխատանքների ներկայացում:

Նախագծի ընթացքը-սովորողները ծանոթանում են ՀՀ-ի բնակլիմայական պայմանների առանձնահատկություններին, տնտեսության կառուցվածքին, դիտում են թեմային վերաբերող ֆիլմեր 1 2

Նախագծի արդյունքը-Սովորողները ռեալ պատկերացում են կազմում ՀՀ բնապահպանական իրավիճակի մասին, կարողանում են ձևավորել սեփական կարծիքը առկա խնդիրների շուրջ: 

Օգնող հարցեր

  1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Հայսատանի Հանրապետությունը տիպիկ լեռնային երկիր է: Հանրապետության աշխարահագրական դիրքի առանձնահատկություններից է այն հանգամանքը, որ այն ծովերից բավականին հեռու է, որը բացասական ազդեցություն է թողնում ,կլիմայական պայմանների վրա: Կասպից ծովից Հայաստանի Հարապետության սահմանագիծը հեռու է 193, Սև ծովից 163, միջերկրական ծովից 750, իսկ Պարսից ծոցից շուրջ 1000 կմ: Հայաստանի Հանրապետության մակրևույթի լեռնային լինելը նպաստում է լեռնահովտային քամիների առաջացմանը, առանձին հատվախների քամիների արագությունը, գերազամացում է մեկ վարկյանում մինչև մի քանի տասնյակ մետրը:  Հայաստանի       հանրապետությույնունում կան  շատ քիչ    արդյունաբերական ապրանքներ   : Արձյունաբերության ոլորտում զարգացաց է պղնձամոլիբտենի և  ոսկու արդյունաբերությունը  :       Հայաստանը զուրկ է     վառելիքաէներգետիկ պաշարներից ,   զարգացաց է հէկերի և ջէկերից ստացվաց էներգիան   :   հիմնական զարգացած ճյուղը  գյուղատնտեսություն է   :  Բայց  եթե   կլիման    օգտակար  օգտագործեն կարան պետությունը զարգացնեն: Օրինակ այլնտրանքային   էներգիայի   ստացմաբ    հիմնականում քամու և   արևից   ստացման  էներգիան :

  1. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

ՀՀ բնօգտագործումը    շատ մեծ վնաս է հասցնում կլիմային և շրջակա միջավայրին    ավերելով ամեն ինչ  :օրինակ  ` հայտնաբերված պղնձի պաշարների 80-90%-ը գտնվում է Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում: Քաջարանի և Ագարակի հանքավայրերը բացի պղնձից պարունակում են նաև մոլիբդեն և կոչվում են պղնձամոլիբդենային:  ՀՀ պղնձամոլիբդենային հանքանյութի մեջ պարունակվում է շուրջ 15 մետաղ, որոնցից կորզվում է միայն պղնիձը, մյուսները դառնում են թափոն:      Հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրի մեծ վնաս է հասցնում արդյունաբերական թափոններով, որոնց գումարվելով նաև կենցաղային թափոնները, շրջակա միջավայրի որակը էապես վատացնում են: Հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրի մեծ վնաս է հասցնում արդյունաբերական թափոններով, որոնց գումարվելով նաև կենցաղային թափոնները, շրջակա միջավայրի որակը էապես վատացնում են: Հանքարդյունաբերության հասցված մյուս վնասը պոչամբարների կառուցումն է, որտեղ կուտակվում են տարբեր թունավոր քիմիական տարրեր: Ներկայումս ՀՀ տարածքում հաշվվում են թվով 19 պոչամբարներ, որոնցում կուտակված է շուրջ 220 մլն մ3 ապարներ:

Ընդերքօգտագործման հետևանքով աղտոտվում են նաև ջրային ռեսուրսները` հատկապես գետերը: Մասնավորապես գետերի աղտոման հիմնական պատճառ են դառնում պոչանքները, որոնք կուտակվելով պոչմաբարներում, ժամանակ ընթացքում թափվում են գետերի մեջ: ՀՀ-ում հետաքրքրին այն է, որ պոչամբարները շատ մոտ են կառուցված գետերին: Պոչամբարների հետևանքով աղտոտված գետեր է համարվում Ողջին, որի հովտում մոտավոր հաշվարկներով կան 150 մլն տ պոչանք, որոնք պարունակում են թելուր, սելեն, բիսմութ, ռենիում, գալիում, պղինձ, մոլիբդեն և այլն: Էկոլոգիական ճգնաժամային վիճակում է գտնվում նաև Դեգեդ գետը, որի աղտոտման պատճառ են դառնում Ալավերդու պղնձաձուլական և Ախթալային  լեռնահարստացուցիչ կոմբինատները:

  1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Պատահում են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
Հայաստանը հարուստ է նաև բնական հանքային ջրերով: Երկրում կան հարյուրավոր բնական ջրհորներ: 10 քաղցրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր և մի քանի աղբյուրներ: Սևանա լիճը աշխարհում ամենամեծ քաղցրահամ լիճն է 1400 քառ. կմ: Հայաստանը նաև լեռնային երկիր է՝ 90%-ը ծովի մակարդակից բարձր է  1.000 մետր։ Ամենաբարձր լեռը Արագածն է 4.090 մ:

  1. Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Ռեսուրսների օգտագործումը առաջնային  վնասում է  ՀՀ  կլիմայի բազմազանությանը ,    գետերին  և  ամբողջ շրջակա միջավայրին : ՀՀ-ում ընդերքօգտագործման համար տրամադրված տարածքները` 12109.1 հա,կազմում են ՀՀ ամբողջ մակերեսի ընդամենը     0.34 %-ը: ՀՀ շրջակա միջավայրին վնաս է հասցրել նաև շինանյութերի արդյունաբերությունը: Սրանք ազդում են շրջակա միջավայրի հատկապես հողաբուսական աշխարհի վրա: Ներկայումս շինանյութերի արդյունահաման հետևանքով գյուղատնտեսական շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. գյուղատնտեսական հողհանդակ: Այսինքն ընդերքօգտագործումն ազդում է շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների վրա: Ընդ որում ՀՀ-ում հիմնախնդիր է հանդիսանում մետաղական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը այն տեսանկյունից, որ արտանետված թափոնները, որպես երկրոդային կամ տեխնածին հանքավայրեր նույնպես օգտագործվեն: Միաժամանակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանքավայրերի մետաղների` պղնձի արդյունահանված հումքի միայն 65-66 % է կորզվում, մոլիբդենի 70%, բազմամետաղների 50%:  հսկայական տարացքներ են    վերածվում հողային զանգվածներ բուսական և կեդանական աշխարհն է  վնասվում :

  1. Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»

Իմ կարծիքով այս հարցին պետք է ավելի լուրջ նայել, քանի, որ այս հարցը շատ կարևոր և մարդկանց և բնության համար: Այստեղ պետք է, որպեսզի բյուջեն լինի, որը մեզ մոտ այդքան էլ լավ վիճակում չե, պետք են նոր տեխնոլոգիաներ:

Ամփոփում- տեսանյութի և ռադիոնյութերի միջոցով։

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունը

Դասի հղումը։

Այլ հղում՝ 1․2

  1.  Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները:

Մշակովի բույսերի շարում ամենամեծ
բաժինն են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը,
որոնք կազմում են ցանքատարածությանների շուրջ 55%-ը: Դրանց մշակթյան համար առավել բարենպաստ պայմաններ կան Շիրակի դաշտում և Տեղի (Գորիսի) սարավանդում:

Պտղաբուծության համախառն բերքի վրա մեծ ազդեցություն են
թողնում մեր հանրապետության փոփոխական եղանակային պայմանները,
հատկապես վաղ գարնանային և ուշ աշնանային ցրտահարությունները:

  1. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։

Հայաստանի պետական պաշարների հաշվեկշռում գրանցված են 465 հանքավայրեր, որոնցից 196-ը շահագործվում է, 15-ը նախապատրաստվում է շահագործման, 248-ը պահուստային է, 6 հանքավայր գտնվում է մանրակրկիտ հետախուզման փուլում։ Հայաստանում հայտնաբերված են 60-ից ավելի օգտակար հանածոներ, որոնցից ավելի քան քառասունն ունեն արդյունաբերական նշանակություն։ Հայաստանի հանքավայրերից 24-ը մետաղային օգտակար հանածոների (պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, երկաթ, ալյումին, ոսկի, արծաթ և այլն) հանքավայրեր են, որոնցից հինգը շահագործվում են։ 375-ը ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր են, որոնցից 145-ը շահագործվում են, այդ թվում՝ 198-ը երեսպատման շինարարական քարերի (գրանիտ, բազալտ, մարմար, կրաքար, տարբեր երանգի տուֆեր և այլն), 129-ը շինարարական նյութերի արտադրության հումքի (կրաքար, դոլոմիտ, ավազներ, կավեր և այլն), 11-ը բնագույն քարերի (փիրուզ, ագաթ, օբսիդիան, մարմարային օնիքս և այլն) և 37-ը բազմանպատակային օգտագործման հումքի (քվարցիտ, բենտոնիտային կավեր, աղեր, տրասներ, դոլոմիտ, կրաքարեր և այլն)։ 4-ը պինդ վառելանյութերի (ածուխ, տորֆ) հանքավայրեր են, երկուսը շահագործվում են։ Պինդ օգտակար հանածոների հանքավայրերը 403-ն են, որոնցից ներկայումս 152-ը շահագործվում են։ Հատուկ տեղ են գրավում ստորերկրյա քաղցրահամ, թերմալ և հանքային ջրերը, որոնցից են՝ Ջերմուկը, Արզնին, Բջնին և Հանքավանը։ Ստորերկրյա ջրերի հանքավայրերի թիվը 62-ն է, որոնցից 44-ը շահագործվում է։

  1. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։

Շատ մեծ դեր ունի, քանի որ այսչափ հանքավայրեր և ռեսուրսներ ունենալը շատ մեծ առավելություն է:

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը։

Եթե այս ճյուղը զարգանա և գնա ավելի հեռու, ապա շատ լավ կլինի, բայց սա կախված է բյուջեից:

  1. Ներկայումս ինչպիսի միջոցառումների համակարգ է մշակվում գյուղատնտեսության ճյուղի զարգացման համար։

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նորագույն ճյուղերը

Դասի հղումը։

Այլ հղում՝ դասագրքի 152-154 էջ

  1. Բնութագրե՛ք արդյունաբերության նորագույն ճյուղերը, գնահատե՛ք դրանց դերը և տեղը համաշխարհային տնտեսության ﬔջ:

Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային արդյունաբերության կառուցվածքում արագորեն մեծանում է նորագույն ճյուղերի բաժինը: Դրանք այն ճյուղերն են, որոնց զարգացումը հենվում է նախ և առաջ գիտատեխնիկական առաջընթացի և կրթություն –գիտություն-արտադրություն կապերի հաստատման ու զարգացման, դրանց սերտաճման վրա: Դրանց շնորհիվ աշխարհի առաջավոր երկրներում ստեղծվել են տեխնոպարկեր և գիտաարտադրական կենտրոններ, որոնք մասնագիտանում են տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային տեխնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի, լազերային տեխնիկայի և կենսատեխնոլոգիաների գիտական մշակման, դրանց արդյունքներն արտադրության մեջ և կենցաղում ներդնել գծով:

  1. Որո՞նք են նորագույն ճյուղերի զարգացման նախադրյալները ՀՀ-ում:

Հայաստանի Հանրապետությունում առկա են բոլոր նախադրյալները նշված ոչ նյութատար և ոչ էներգատար, բայց գիտատար և որակյալ աշխատանք պահանջող ճյուղերի զարգացման համար: Երևանում, Գյումրիում, Վանաձորում և մի շարք այլ քաղաքներում բուհերի, գիտական կենտրոնների և որակյալ կադրերի առկայությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում նշված ճյուղերի զարգացման համար:

  1. Ինչո՞ւ են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաները համարվում գերակա
    ուղղություն, որո՞նք են նրա գործունեության հիﬓական ուղղությունները:

Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների
(ՏՀՏ) ընկերթյնների հիմնական ուղղություններն են` ներկառուցված
ծրագրային ապահովման մշակումը և կիսահաղորդիչների նախագծումը,
ծրագրային ապահովման պատվերների և արտապատվերների
իրականացումը, ֆինանսական ծրագրերի մշակումը, մուլտիմեդիա
նախագծումը, ինտերնետային ծրագրավորումը, վեբ ծրագրավորումը,
տեղեկատվական համակարգերի մշակումները և այլն:

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք բնական շինանյութերի խոշոր հանքավայրերը և արտադրության կենտրոնները:
  2. Ներկայացնել արդյունաբերության նորագույն ճյուղերի զարգացման հեռանկարները ՀՀ-ում։

Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերությունը

Դասագրքի հղում՝ էջ 145-147

Նախագիծ

  • Ի՞նչ դեր ունի Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Քիմիական արդյունաբերությունը համարվում է ժամանակակից արդյունաբերության առաջատար եւ արագ զարգացող ճյուղերից մեկը: Նրա հումքային բազան շատ լայն է. բացի հանքային հումքից (աղեր, ծծումբ, ֆոսֆորիտներ եւ այլն) եւ օրգանական ծագման վառելանյութերից (նավթ, գազ, ածուխ եւ այլն), օգտագործվում են նաեւ մետաղաձուլության, անտառարդյունաբերության եւ այլ ճյուղերի արտադրությունների թափոնները:

  • Նշել Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։

Քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները, որպես կանոն, տեղաբաշխվում են հումքի աղբյուրների, վառելիքաէներգետիկ եւ ջրային ռեսուրսների շրջանում: Վերջին տարիներին քիմիական գործարաններ են կառուցվում նաեւ գիտական կենտրոնների մոտ` ավելի արագ ներդնելու համար գիտության նվաճումները, կամ էլ այն ձեռնարկություններին կից, որոնց արտադրական թափոններն օգտագործվում են որպես հումք: Երբեմն գործա-րանները դուրս են հանվում խոշոր քաղաքների տարածքներից, եթե դրանք աղտոտում են շրջակա միջավայրը: Հատկանշական է այն, որ Ճյուղի ձեռնարկությունները տեղաբաշխված են սահմանափակ թվով երկրներում եւ տարածաշրջաններում:Խոշոր քիմիական համալիրներ ստեղծվել են Տեքսասում (ԱՄՆ), Ռուրում (Գերմանիա), Մերձվոլգյան շրջանում (Ռուսաստան), Դոնբասում (Ուկրաինա) եւ այլն:Քիմիականարդյունաբերությունը, ինչպես եւ մեքենաշինությունը, առավելապես ներկայաց-ված է զարգացած երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա եւ այլն): Այստեղ զարգանում են հատկապես քիմիական արդյունաբերության գիտատար եւ նորագույն ճյուղերը (պոլիմերների, մանրաթելի, վիտամինների արտադրություն, դեղագործություն)։ Ներկայումս զարգացած երկրներին բաժին է ընկնում աշխարհում թողարկվող քիմիական արտադրանքի ավելի քան 80%-ը:

  • Թվային քարտեզի վրա նշել Հայաստանի Հանրապետության քիմիական գործարանները և դրանցում թողարկվող արտադրատեսակները։
  • Ներկայացնել քիմաիական արդյունաբերության գործարանների կողմից առաջացող էկոլոգիական հիմնախնդիրները։

ՀՀ-ի արդյունաբերությունը

Արդյունաբերությունն էր որոշում երկրի արտադրական դիմագիծը և տեղը աշխատանքի միջազգային բաժանման համակարգում։

Մինջև 1988թ․ Սպիտակի երկարաշարժն այն 600 անգամ արտադրանք էր թողարկում, քան 1920թ․ վերջին։ Խորհրդային Միության հանրապետութուններից Հայաստանն արդյունաբերության զարգացման տեմպերով I տեղն էր։

1913թ․ արդյունաբերության ձեռնարկություններ կայն՝ Երևանը, Ալավերդին, Մեղրին, Գյումրին, Արտաշատը, Կապանը, Գավառը և Դիլիջանը։

Քիչ չէին ԽՍՀՄ-ի գործարանները, կոմբինատները։ Արդյունաբերության մեջ զբաղված էր 1.500.000մլն մարդ։

  • Երևան-<<Նաիրիտ գիտաարտադրական միավորումը, էլեկտրամեքենաշինական և էլեկտրատեխնիկական գործարանները
  • Վանաձոր-քիմիական գործարան
  • Ալավերդի-լեռնամետաղալուրգիական կոմբինատ

Արդյունաբերության սկզբնական շրջանում տեղական բնական ռեսուրսների յուրացումն էր։ Դրանք էին գունավոր մետաղները, կրաքարը, բնական շինարարական քարերը և գետերի ջրաէներգետիկ պաշարները։

Արդյունաբերության հիմնական ցուցանիշների՝ համախառն արտադրանքի ծավալի և աշխատողների թվի կայուն աճի շնորհիվ Հայաստաննի արդյունաբերության ճուղային կառուցվածքում առաջադիր դիրք գրավեց մեքենաշինությունը, թեթև սննդի և քիմիական արդյունաբերության ճյուղերը։

ՀՀ անկախության առաջին տարիներին սկսված տնտեսական խոր ճգնաժամը վնաս հասցրեց արդյունաբերությանը։ Արդյունաբերական գործարանները մեծ մասը փակվեց, մասնատվեց, իսկ փոքր մասը մինչև հիմա աշխատում է։

Հարցեր

1. Հայաստանում արդյունաբերությունը ե՞րբ է սկսել ձևավորվել որպես առանձին ճյուղ և ինչպիսի՞ զարգացում է ունեցել խորհրդային տարիներին:

Մինչև անկախացումը Հայաստանի արդյունաբերությունը ավելին էր, քան բոլոր ճյուղերը միասին վերցրած: Արդյունաբերությունը խորհրդային տարիներին ձևավորվեց, որպես Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղ: Մինջև 1988թ․ Սպիտակի երկարաշարժն այն 600 անգամ արտադրանք էր թողարկում, քան 1920թ․ վերջին։ Խորհրդային Միության հանրապետութուններից Հայաստանն արդյունաբերության զարգացման տեմպերով I տեղն էր։

2. Թվարկե՛ք և գնահատե՛ք այն գործոնները, որոնց ազդեցությամբ արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղ:

Մինջև 1988թ․ Սպիտակի երկարաշարժն այն 600 անգամ արտադրանք էր թողարկում, քան 1920թ․ վերջին։ Խորհրդային Միության հանրապետութուններից Հայաստանն արդյունաբերության զարգացման տեմպերով I տեղն էր։

1913թ․ արդյունաբերության ձեռնարկություններ կայն՝ Երևանը, Ալավերդին, Մեղրին, Գյումրին, Արտաշատը, Կապանը, Գավառը և Դիլիջանը։

3. Որո՞նք են արդյունաբերությունը բնութագրող հիﬓական վիճակագրական
ցուցանիշները: Թվարկե՛ք այդ ցուցանիշներով արդյունաբերության
առաջատար ճյուղերը:

Արդյունաբերության հիմնական ցուցանիշների՝ համախառն արտադրանքի ծավալի և աշխատողների թվի կայուն աճի շնորհիվ Հայաստաննի արդյունաբերության ճուղային կառուցվածքում առաջադիր դիրք գրավեց մեքենաշինությունը, թեթև սննդի և քիմիական արդյունաբերության ճյուղերը։

4. Ինչպիսի՞ փոխազդեցություններ, քանակական-որակական կորուստներ ունեցավ արդյունաբերությունն անկախության առաջին տարիներին և ի՞նչ
պատճառով:

ՀՀ անկախության առաջին տարիներին սկսված տնտեսական խոր ճգնաժամը վնաս հասցրեց արդյունաբերությանը։ Արդյունաբերական գործարանները մեծ մասը փակվեց, մասնատվեց, իսկ փոքր մասը մինչև հիմա աշխատում է։

5. Բնութագրե՛ք ՀՀ արդյունաբերության արդի կառուցվածքն ըստ տնտեսական արտադրական գործունեության 3 խմբերի:

Հայկական Լեռնաշխարհ 6-րդ դասարան

Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները

Աշխարհագրական այն տարածքը, որը կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմության հետ կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Հայերը իրենց հայրենիքը կոչում են Հայք, Հայաստան, իսկ մյուսները Արմենիա, վրացիները՝ Սոմխեթի։ Հայկական լեռնաշխարհը ունի 400․000կմ2 տարածք։ Հ․լ-ի մակերևույթը լեռնային է։ Հ․լ-ի միջին մասը հայտնի է Միջնաշխարհ անունով։ Հ․լ-ն գտնվում է Փոքրասիական բարձրավանդակում և Իրանական սարահարթի միջև։ Ծովի մակարդակից 1500-1800մ բարձրության վրա։ Հյուսիս-արևմուտքում՝ Պոնտական լեռներ, Հյուսիս-արևելքում Փոքր Կովկաս, հարավ՝ Տավրոսի լեռներ։ Հայկական պարը սկիզբ առնելով Մասիսից ձգվելով հարավ-արևմուտք, երկիրը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի։ Բարձր լեռնագագաթներն են՝ Մեծ Արարատ-5165մ, Սիփան-4058մ, Արագած-4096մ, Փոքր Արարատ-3925, Կապուտջուղ-3905մ։

Գետերն ու լճերը

Հյուսիսում Կուր գետն է, արևելքում ՝Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում ՝Փոքրասիական սարահարթը: Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով: Կան երեք խոշոր լճեր ՝Սևանը, Վանը ու Ուրմիան։ Վանա լիճը (հնում՝ Նաիրի երկրի, Բզնունյանց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս․ Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։ Լիճը ունեցել է 7 կղզի, սակայն ջրի բարձրացման պատճառով մնացել են 4 Լիմ՝ Աղթամար, Արտեր, Կտոց։ Մեր լեռնաշխարհի ամենամեծ լիճն Ուրմիան է, սակայն աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։ Սևանա լիճ․ Գտնվում է ՀՀ տարածքում, ունի բարձր դիրք և քաղցրահամ ջուր։ Լիճ թափվում է 29 գետեր, սկիզբ է առնում Հրազդան գետը։

Վարչական բաժանումը

Ք․ա 4-րդ դար։ Բաժանվեց 2 քաղաքական միավորի՝ Մեծ Հայք և Փոքր Հայք։ Ք․ա 3-րդ դարի կեսերին Մեծ Հայքից առանձնացավ Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը, որը հետագայում բաժանվեց Ծոփքի և Կոմմագենեի։ Ըստ աշխարհացույցի, Մեծ Հայքը բաժանվել էր 15 աշխարհների՝ Այրարատ, Գուգարք, Ուտիք, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք, Մոկք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Վասպուրական, Բարձր Հայք, Տայք։ Յուրաքանչյուրը բաժանվում էր գավառների, որոնց թիվը շուրջ 200 էր։ Մեծ Հայքի թագավորության տարածքը 300․000կմ2, Փոքր Հայք՝ 80․000 կմ2, ՀՀ․ 29․800 կմ2, ԼՂՀ 12․500կմ2։ ՀՀ-ն կազմված է Մեծ Հայքի, Այրարատի, Սյունիքի, Գուգարքի, Ուտիքի մի մասից։ ԼՂՀ-ն գրեթե ամբողջությամբ Սյունիքի և Ուտիքի որոշ հատվածներից։

ՀՀ-ի բնակչության կազմը

Տարբերում են բնակչությանազգային, սեռային, տարիքային, սոցիալիստական և կրոնական կազմ, ըստ կրթական մկարդակի, բնակավայրերի տեսակների կազմ և այլն։

Բնակչության ազգային կազմը։

Հիմնական ազգը՝հայերը, որոնք կազմում են ընդհանուր թվի 98,1%-ը։

ՀՀ-ում թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են։

Երրորդ թվում ռուսներն են, որոնց թիվը 2011թ․ մարդահամարի տվյալներով 11,9հազ է։

ՀՀ-ում մյուս ազգերից համեմատաբար մեծաքանակ են ասորիները,րդերը,ուկրաինացիները,վրացիները,հույները, որոնցից յւուրաքանչյուրի թիվ 3000ից պակաս է։

Երկրի գործուղ սահմանադրության համաձայն՝ ՀՀ-ի բոլոր քաղաքացիներն, անկախ ազգային պատկանելությունից ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ։

Բնակչության սեռային կազմը։

Տղամարդիկ կազմում են 48%,իսկ կանայք 52%

Բնակչության տարիքային կազմը։

Բնակչության կառուցվածքը որոշելու համար ընդունված է առանձնացնել տարիքային խմբեր՝ մինչաշխատաունակ, աշխատաունակ և հետաշխատաունակ։

Բնակչության սեռատարիքային կազմի առանձնահատկությւոններն ընդունված է արտահայտել հատուկ գրաֆիկների՝սեռատարիքային բուրգերի միջոցով։

Բնակչության կազմն ըստ բնակավայրերի տեսակների։

Բնակչության կազմի բնութագրության ժամանակ կարևոր է իմանալ ինչպես է բնակչությունը բաշխված քաղաքի և գյուղի միջև։

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ ցուցանիշներով է բնութագրվում բնակչության կազմը:

Տարբերում են բնակչությանազգային, սեռային, տարիքային, սոցիալիստական և կրոնական կազմ, ըստ կրթական մկարդակի, բնակավայրերի տեսակների կազմ և այլն։

  • Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության ազգային կազմը: Ո՞րն է նրա գլխավոր առանձնահատկությունը:

Հիմնական ազգը՝հայերը, որոնք կազմում են ընդհանուր թվի 98,1%-ը։

ՀՀ-ում թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են։

Երրորդ թվում ռուսներն են, որոնց թիվը 2011թ․ մարդահամարի տվյալներով 11,9հազ է։

ՀՀ-ում մյուս ազգերից համեմատաբար մեծաքանակ են ասորիները,րդերը,ուկրաինացիները,վրացիները,հույները, որոնցից յւուրաքանչյուրի թիվ 3000ից պակաս է։

Երկրի գործուղ սահմանադրության համաձայն՝ ՀՀ-ի բոլոր քաղաքացիներն, անկախ ազգային պատկանելությունից ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ։

  • Որո՞նք են ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունները, ինչպե՞ս են տեղաբաշխված ՀՀ տարածքում, ի՞նչ իրավունքներից են նրանք օգտվում:

Հիմնական ազգը՝հայերը, որոնք կազմում են ընդհանուր թվի 98,1%-ը։

ՀՀ-ում թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են։

Երրորդ թվում ռուսներն են, որոնց թիվը 2011թ․ մարդահամարի տվյալներով 11,9հազ է։

ՀՀ-ում մյուս ազգերից համեմատաբար մեծաքանակ են ասորիները,րդերը,ուկրաինացիները,վրացիները,հույները, որոնցից յւուրաքանչյուրի թիվ 3000ից պակաս է։

Երկրի գործուղ սահմանադրության համաձայն՝ ՀՀ-ի բոլոր քաղաքացիներն, անկախ ազգային պատկանելությունից ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ։

  • Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը: Ինչո՞ւ և ինչպե՞ս է այն փոփոխվում ըստ տարիքի:

Տղամարդիկ կազմում են 48%,իսկ կանայք 52%