Հայոց պատմություն 21-28

Համազգային պայքարը

1. Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:

Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր: Նիկոլայ II կայսրն ընթացք տվեց դրան ու 1903 թ. հունիսի 12–ին հաստատեց Հայոց եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքը: Հայ առաքելական եկեղեցու կալվածքները, գույքը, ավանդները ենթակա էին
պետականացման: Քանի որ  Հայոց եկեղեցու ունեցվածքից ստացվող եկամուտների հաշվին էին պահվում հայկական դպրոցները և մշակութային այլ հաստատություններ հայերի մոտ ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առաջացրեց գրեթե բոլոր խավերի մեջ: Մայր աթոռն ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը: Սկսվեց ազգային իրավունքների պատպանության համար շարժում: Բոլոր շրջանների հայերը ոտքի կանգնեցին և համախմբվեցին: Բողոքի առաջին ցույցը տեղի ունեցավ 1903 թ. հուլիսի 29–ին Ալեքսանդրապոլում: Հաջորդ ամիսներին հուժկու ելույթներ ու կառավարական ուժերի հետ բախումներ եղան Երևանում, Գանձակում, Թիֆլիսում, Բաքվում, Լոռիում և այլուր: Պայքարի ձևերից մեկն էլ դարձավ հայատյաց պաշտոնյաների ահաբեկումը, որն իրականացնում էին ազգային– հեղափոխական կուսակցությունները: 1903 թ. հոկտեմբերին հնչակյանները Գ. Գոլիցինի դեմ մահափորձ կազմակերպեցին, սակայն վերջինս ողջ մնաց: Հայության համազգային պայքարը շարունակվեց երկու տարի և ի վերջո պսակվեց հաջողությամբ: Հայատյաց կառավարչապետը հեռացվեց պաշտոնից, իսկ հակահայ
օրենքը 1905 թ. օգոստոսի 1–ին չեղյալ հայտարարվեց: Հայ առաքելական եկեղեցուն վերադարձվեցին բռնագրավված հողերը, գույքը, դրամը, իսկ հայկական տարրական
դպրոցները նորից հանձնվեցին նրա տնօրինությանը:

2. Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:

Ռուսաստանում սկսված հեղափոխությունը Նիկոլայ II-ին ստիպեց դիմել կտրուկ քայլերի: Հեղափոխությունը թուլացնելու համար ցարիզմը կրոնական և ազգային թշնամանք բորբոքեց կայսրությունում ապրող ազգերի և ժողովուրդների մեջ: Դրա հետևանքով Այսրկովկասում կռիվներ ծավալվեցին հայերի և թաթարների միջև: Հայ–թաթարական բախումը սկիզբ առավ 1905 թ. փետրվարի 6–ին: Բաքվի նահանգապետ
Մ. Նակաշիձեի անմիջական հրահրմամբ տեղում սկսված հայկական ջարդերը շարունակվեցին մի քանի օր: Անակնկալի եկած Բաքվի հայ բնակչությունը պատրաստ չէր դիմադրելու և զգալի կորուստներ ունեցավ: Սակայնհայերը շատ արագ
համախմբվեցին և հայդուկապետ Նիկոլ Դումանի գլխավորությամբ արժանի հակահարված տվեցին հակառակորդին: Ազգամիջյան կռիվները շուտով տարածվեցին
երկրամասի այլ նահանգներ: Ընդհարումներ եղան Երևանում, այնուհետև Բաքվում,
փոխարքայության կենտրոն Թիֆլիսում և Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում: Հայ–թաթարական ընդհարումները երկրամասում շարունակվեցին
մինչև 1906 թ. սեպտեմբերը: Այդ ժամանակ արդեն առաջին հեղափոխությունն
անկում էր ապրում, ուստի ռուսական իշխանությունը որոշեց դադարեցնել ազգամիջյան բախումը:

3. Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող անձանց մասին:

Ինքնապաշտպանության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց ՀՅԴ կուսակցությունը: Նիկոլ Դումանը Բաքվից հետո ղեկավարեց Երևանի նահանգի, Վարդանը՝ Ղարաբաղի,
Արմեն Գարոն՝ Թիֆլիսի ինքնապաշտպանությունը: Կռիվներում աչքի ընկան Քեռին,
Սևքարեցի Սաքոն, Դրոն, Համազասպը, Մուրադը և շատ ուրիշներ: Առավել հայատյաց
գործիչների նկատմամբ դաշնակցությունը մահապատժի վճիռ կայացրեց: Դրոն Բաքվում սպանեց Մ. Նակաշիձեին: Նման պատժի արժանացան նաև Նախիջևանի հայերի կոտորածի կազմակերպիչ գեներալ Դ. Ալիխանով–Ավարսկին և շատ ուրիշ
հայատյաց պաշտոնյաներ: Ազգային իրավունքների համար զինված պայքարում
զգալի ներդրում ունեցավ նաև Հնչակյան կուսակցությունը: Վերջինիս մարտական խմբերը մասնակցեցին Նախիջևանի, Էջմիածնի և այլ գավառների հայության ինքնապաշտպանությանը: Զանգեզուրում էր մարտնչում հնչակյան հայտնի գործիչ
Փարամազի (Մատթեոս Սարգսյան) խումբը: Այդ ծանր ժամանակաշրջանում իր ժողովրդի կողքին էր և նրան աջակցում էր Հայոց եկեղեցին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ: Հայության երկու հատվածների
ազատամարտիկներին մեկտեղել էր ազգային միասնության և սեփական իրավունքների պաշտպանության վեհ գաղափարը:

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին[4]:

Հայ-թաթարական ընդհարումներ:

Հայ-թաթարական ընդհարումներ, 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ժամանակ տեղի ունեցած ռազմական բախումներ։ Դրանք հայտնի էին նաև հայ-թաթարական պատերազմ անվանումով։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին «կովկասցի թաթարներ» էին կոչվում ժամանակակից ադրբեջանցիները։ Զինված բախումները տեղի են ունեցել գերազանցապես Ելիզավետպոլի նահանգում, մասամբ նաև՝ Երևանի նահանգում, Թիֆլիս և Բաքու քաղաքներում։

Ընդհարումները և ջարդերը սկսեցին ռուսական հեղափոխության ժամանակ՝ խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Առավել արյունալի էին 1905 թվականի փետրվարյան բախումները Բաքվում, մայիսյան ընդհարումները Նախիջևանում, օգոստոսին Շուշիում և նոյեմբերին Ելիզավետպոլում։ Ընդհարումների հիմնական պատճառը՝ Անդրկովկասի թաթար-մահմեդականների շրջանում պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարների տարածումն էր, որի ազդակները գալիս էր Ստամբուլից[8]։ Թուրքիան շահագրգռված էր Ռուսական կայսրության տարածքում կենտրոնախույս և հավատակից ուժե­­րի աշխուժացման ու հեղափոխականացման հարցում։ Այդ հակառուսական տրամադրությունները կարող էին ներսից խարխլել ռուսական իշխանության հիմքերն Այսրկովկասում, տարածաշրջան, որը, ինչպես հայտնի է, ըստ պանթուրքական ծրագրի, «Մեծ Թուրանի» անբաժան մասն էր։ Քաղաքներում տեղի ունեցան ավերածություններ, Բաքվում այրվեցին նավթահորեր։ Նոյեմբերի 20-ին Բաքվում սկսվեց և այնտեղից Վրաստան և Հայաստան տարածվեց ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Անկարգությունները տեղ գտան նաև Կովկասի փոխարքայության մայրաքաղաք Թբիլիսիում։ Եթե Բաքվում ու Ելիզավետպոլում ջարդերը հրահրել էին մուսուլմանները, ապա Շուշիում և Թիֆլիսում՝ հայերը։ Ռազմական բախումներ են արձանագրվել բազմաթիվ բնակավայրերում, ավերվեցին կամ թալանվեցին 128 հայկական և 158 թաթարական գյուղեր։ Տարբեր տվյալներով զոհվեցին 3000-10000 մարդ, հիմնականում՝ թաթարներ։ Դրա պատճառն այն էր, Դաշնակցություն կուսակցությունն առավել լավ էր պատրաստվել և կազմակերպված էր։

Ռուսական իշխանությունները ջանքեր չեն գործադրել ընդհարումները կասեցնելու ուղղությամբ։ Միայն 1906 թվականի սեպտեմբերին, երբ Ռուսական կայսրության կենտրոնական նահանգներում հանդարտվել էին հեղափոխական շարժումները, իշխանությունները միջոցներ ձեռք առան կասեցնելու արյունահեղությունը[14

Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել[11]:

ՔՆՆԱՐԿՈՒՄ ‹‹ՓԱՐՎԱՆԱ››, ‹‹ԱՐԾԻՎՆ ՈՒ ԿԱՂՆԻՆ›› ԲԱԼԼԱԴՆԵՐԻ ՇՈՒՐՋ. 23.02.2021

‹‹ՓԱՐՎԱՆԱ››

Առանցքային հարցեր՝

1. Ի՞նչ է բալլադը: Թվարկի՛ր մի քանի բալլադներ:

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։
Ախթամար
Արծիվն ու կաղնին
Փարվանա
Մի կաթիլ մեղրը
Աղավնու վանքը
Թագավորն ու չարչին


2. Ի՞նչ է Փարվանան: Որտե՞ղ է այն գտնվում: Քո բլոգում տեղադրի՛ր փոքրիկ տեղեկություն դրա մասին:

Փարվանա լիճ Հայկական լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում։ Գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ՝ Ջավախքի և Աբուլ Սամսարի լեռնաշղթաների միջև, 2074 մ բարձրության վրա։ Վրաստանի ամենամեծ լիճն է։ADVERTISEMENTREPORT THIS AD

Այն ունի առավելապես ստորգետնյա սնում։ Առավելագույն մակարդակ ունենում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, նվազագույնը՝ մայիս-հունիս ամիսներին։ Տատանման չափը մոտ 0,7 մետր է։ Լճի մակերեսը 37,5 կմ², միջին խորությունը՝ 2,4 մ, առավելագույնը՝ 3,3 մ։ Սառցակալվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից մինչև ապրիլ ամիս, սառցածածկույթի հաստությունը կարող է հասնել մինչև 73 սմ: Ջուրը քաղցրահամ է, ջինջ, շրջապատված բազմերանգ ծաղիկներով զարդարված մերձալպյան մարգագետիններով։ Լճից սկիզբ է առնում Կուրի աջակողմյան վտակ Փարվանա (Թափարվան) ջրառատ գետը, որը Խերթվիս գյուղի մոտ միախառնվում է Քուռին։

Փարվանա լճին է նվիրված Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը։



3. Ի՞նչ հերոսների ես հանդիպում բալլադում:

Փարվանա արքան, Փարվանա արքայի աղջիկը, Կըտրիճները Կովկասի;



4. Բալլադից դո՛ւրս հանիր այն տողերը, որոնք ներկայացնում են Փարվանա ծեր արքային:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,

Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:



5. Բալլադից դո՛ւրս հանիր այն տողերը, որոնք ներկայացնում են Փարվանա դստերը:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:



6. Մեկնաբանի՛ր հետևյալ տողերը.
— Գուցե, հայրի՛կ, տըկարլավինՀաղթիմիվեստըմարդի,
ԲայցչիկարողլինելերբեքՆասիրելինիմսըրտի…

7. Ի՞նչ խորհուրդ/դեր/ ունի կարմիր խնձորը բալլադում:

8. Բալլադում ինչի՞ խորհրդանիշն է անշեջ հուրը:

անմար սեր

9. Ի՞նչ են խորհրդանշում թիթեռները:



10. Ըստ քեզ՝ թիթեռներն ինչո՞ւ չեն կարողանում մինչ օրս գտնել անշեջ հուրը:

‹‹ԱՐԾԻՎՆ ՈՒ ԿԱՂՆԻՆ››

Առանցքային հարցեր՝

1. Ինչի՞ համար են կռվում արծիվն ու կաղնին:

թե ով ավելի երկար կապրի

2. Բալլադից դո՛ւրսհանիր արծվի և կաղնու մասին շրջասույթները:

Հայոց արծիվ- Զորավար Անդրանիկ



3. Փորձի՛ր բացատրել բալլադի գաղափարը:

Օգտակար նյութեր՝

Փարվանա լիճը
Փարվանա լիճը

Փետրվարի 22-27

1.Հաշվե ́ք ածխաթթու գազի (CO2) – 44, ծծմբային գազի (SO2) – 64, ջրի (H2O) – 18 եւ ազոտի (II) օքսի­ դի(NO) – 30 հարաբերական մոլեկուլային զանգ­ վածները (Mr) – :

2.Ընտրե ́ք ճիշտ պատասխանը:

CH4­ի հարաբերական մոլեկուլային զանգ­ վածն է`

ա) 16 գ) 24 բ) 20 դ) 28

3.Որոշեք, թե երկաթի Fe2O3 – +2-2 եւ Fe3O4 միացու­ թյուններում երկաթի օքսիդացման աստիճանը:

4.Ո՞րն է երկտարր միացության քիմիական բանաձեւը, որում տարրերի զանգվածային բաժինները հավասար են.
1) CO,
2) CO2, 3) SO3, 4) SO2

5.

Քանի՞ աղ կա հետեւյալ շարքերում՝

ա) CaO, KCl, NaOH, P2O5, KNO3, Ca(OH)2, Na2SO4, MgSO4, Fe(NO3)3, CO2, HF.
բ) BaSO4, HNO3, Cu(OH)2, NaNO3, Al2(SO4)3, Ni(OH)2, AICI3, Fe2O3:

6Բերված օրինակներից ընտրե ́ք տեղակալ­ ման , փոխանակման ռեակցիաներին համապատասխան հավասարումները.

Մեխանիկական ալիքներ: Ալիքի երկարություն: Ալիքի տարածման արագություն:Սեյսմիկ ալիքներ:

Մեխանիկական ալիքներ

Տատանումների տարածումը  տարբեր միջավայրերում կոչվում է ալիք:

Երբ անշարժ ջրի մեջ քարեր ենք նետում, ջրի մակերևույթին առաջանում են իրար հաջորդող կատարների և գոգավորությունների տեսքով շրջաններ: Առաջանալով մի տեղում՝ (ուր նետվել էր քարը) անմիջապես սկսում են տարածվել բոլոր կողմերով: Դրանք ալիքներն են:Հեղուկի մակերևույթին ալիքները գոյություն ունեն հեղուկի մասնիկների վրա ծանրության ուժերի և միջմոլեկուլային փոխազդեցության ուժի ներգործության հետևանքով:

Քանի որ օդը ունի առաձգականության ուժ դուռը բացելուց օդի մեկ շերտը հպվում է մյուսին և այդ գործողությունը հաջորդաբար շարունակվում է, այդ ընդհացքում օդը շատ երկար հեռավորությանը է հասնում, դա կոչվում է օդի սեղմման դեֆորմացիայի ալիք։

Այդ երևույթը գործում է ոչ միայն օդի, այդ երևույթի կատարման շատ տարբեր օրինակներ կան։Օրինակ՝ եթե փայտին մուրճով հարվածենք այդ փայտի շերտերը կսկսեն առաձգականության ուժի հետևանքով իրար շարժման մեջ դնել, այդ երևույդը կոչվում է մենավոր ալիք։

Ալիքի առաջացման անհրաժեշտ պայմանը խոտորման պահին արգելակիչ ուժի, օրինակ` առաձգականության ուժն է։

Այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղության երկայնքով, կոչվում է երկայնական, իսկ այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղությանն ուղղահայաց` կոչվում է լայնական:

Այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղության երկայնքով, կոչվում է երկայնական, իսկ այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղությանն ուղղահայաց` կոչվում է լայնական:

Ալիքի երկարություն: Ալիքի տարածման արագություն

Ցանկացած ալիք տարածվում է որոշակի արագությամբ:

Ալիքի արագություն ասելով` հասկանում ենք խոտորման տարածման արագությունը:

Ալիքի արագությունը որոշվում է այն միջավայրի հատկություններով, որում տարածվում է: Մի միջավայրից մեկ այլ միջավայր անցնելու դեպքում ալիքի արագությունը փոխվում է:

Արագությունից բացի, ալիքի կարևոր բնութագրիչներից է ալիքի երկարությունը՝ λ (լամբդա):

Ալիքի երկարություն է կոչվում այն հեռավորությունը, որն անցնում է ալիքը տատանումների պարբերությանը հավասար ժամանակամիջոցում:

Քանի որ ալիքի արագությունը հաստատուն մեծություն է, ապա դրա անցած ճանապարհը հավասար է արագության և նրա տարածման ժամանակի արտադրյալին:

Այսպիսով, ալիքի երկարությունը գտնելու համար պետք է նրա արագությունը բազմապատկել տատանումների պարբերությամբ՝ 
λ=V⋅T

Այս բանաձևն արտահայտում է ալիքի երկարության կապը նրա արագության և տատանումների պարբերության հետ:Հաշվի առնելով, որ տատանումների պարբերությունը հակադարձ համեմատական է հաճախությանը, կարելի է ստանալ մի բանաձև, որը կարտահայտի ալիքի երկարության կապը նրա արագության և տատանումների հաճախության հետ. 

λ=V⋅T=V⋅1ν, որտեղից` V=λ⋅ν 

որտեղ V -ն ալիքի արագությունն է, T- ն` ալիքում տատանումների պարբերությունը:

Ալիքում տատանումների հաճախությունը համընկնում է աղբյուրի տատանումների հաճախությանը (քանի որ միջավայրի մասնիկների տատանումները հարկադրական են) և կախված չէ այն միջավայրի հատկություններից, որում ալիքը տարածվում է: Մի միջավայրից մեկ այլ միջավայր անցնելու դեպքում ալիքի հաճախությունը չի փոխվում, փոխվում են միայն ալիքի արագությունն ու երկարությունը: 

Սեյսմիկ ալիքներ

Սեյսմական ալիքներ են կոչվում այն ալիքները, որոնք տարածվում են Երկրի ներսում երկրաշարժերի կամ հզոր պայթյունների օջախներից: Քանի որ Երկիրը հիմնականում պինդ է, ուստի  նրանում միաժամանակ կարող են առաջանալ երկու տեսակի ալիքներ` երկայնական և լայնական: Այս ալիքների արագությունը նույնը չէ. երկայնական ալիքները լայնականներից արագ են տարածվում:

Սեյսմական ալիքներով պայմանավորված Երկրի մակերևույթի տատանումների արձանագրումն ու գրանցումն իրականացվում է սեյսմոգրաֆ կոչվող սարքի միջոցով:

Սեյսմոգրաֆի հիմնական մասը ճոճանակն է, որը սկսում է տատանվել սեյսմական ալիքների ի հայտ գալուց: Սարքավորման պարզագույն տեսակի դեպքում ճոճանակը միացնում են գրող սարքին, որը հատուկ ժապավենի վրա գծում է տատանումների գրաֆիկը: 

Տարածվելով երկրաշարժի օջախից` առաջինը սեյսմական կայանին են հասնում երկայնական ալիքները, իսկ որոշ ժամանակ անց` լայնականները: Իմանալով երկրակեղևում ալիքների տարածման արագությունը` կարելի է որոշել մինչև երկրաշարժի էպիկենտրոնն ընկած R հեռավորությունը:

Հարցեր առաջադրանքներ

1.Որ ալիքներն են կոչվումպարբերական

Պարբերական են կոչվում այն ալիքները, որոնց ամենաբարձր կետերի տատանումների բարձրությունների մինչև եղած հեռավորությունը համընկնում է:

2.Ինչպես է առաջանում և տարածվումսեղմման դեֆորմացիայի ալիքը

Այն առաջանում է, երբ մարմնի վրա մենք ազդում ենք, օրինակ՝ որ մուրճով հարվածենք փայտին, ապա նրա մասնիկները, ինչ-որ տեղամասում իրար կմոտենան, իսկ այդ տեղամասից հետո արդեն կպահպանեն հաստատուն հեռավորությունը միմյանցից:

3.Որ ալիքն են անվանում մենավոր:

Մենավոր են անվանում այն ալիքը, որը տատանվում է մեկ անգամ, և վերադառնում սկզբնական դիրքին:

4.Ինչպես կարելի է ցուցադրել երկարպարանի երկայնքով <<վազող>>մենավոր ալիքը

Պետք է մի ծայր կապել պատից, մյուսը ծայրը տատանել:

5.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլորմեխանիկական ալիքներին

Նրանց բնորոշ է այն հատկանիշը, որ նրանք մենք կարողանում ենք տեսնել:

6.Բացատրել թե ինչպես է գոյանումառաձգական ալիքը

Երբ, մենք օրինակ՝դուռը շեշտակի բացում ենք ,ապա այդ տեղամասում օդը սեղմվում է, և ինչ-որ ժամանակ հետո նոսրանում, դա է կոչվում առաձգական ալիք: Առաձգական ալիքներ առաջանում են միայն առաձգական միջավայրում:

7.Որ ալիքներն են կոչվումլայնական:Բերել լայնական ալիքներիօրինակներ

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այն ուղղություններով, որը ուղղահայաց է դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական: Այդպիսիք են, օրինակ՝օդում տարածվող ալիքները:

8.Որ ալիքներն են կոչվում երկայնական:Բերել օրինակներ:

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այն ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական: Դրանցից են, օրինակ՝պարանի երկայնքով վազող ալիքը:

9.Ինչպիսի տատանումներ ենկատարում միջավայրիմասնիկները,երբ այդ միջավայրովառաձգական ալիք է տարածվում:

10.Որ երևույթներն են հաստատում,որալիքը տարածվում է վերջավորարագությամբ:

11.Մաթեմատիկորեն ինչպես էսահմանվում ալիքի տարածմանարագությունը

Ալիքի տարածման արագությունը հավասար է նրա տատանման ամենաբարձր կետերի մինչև հեռավորությունը բաժանած այդ ալիքների մինչև ժամանակահատվածին:

12.Ինչ է պարբերական ալիքիերկարություն:

Պարբերական ալիքի երկարությունը հաստատուն է:

13.Ինչպես է ալիքի տարածմանարագությունը կապված ալիքիերկարության և տատանումներիպարբերության կամ հաճախությանհետ:

Ալիքի տարածման արագությունը հավասար է x2-x1/t2-t1: Ալիքի երկարությունից է կախված x2-x1-ը: Տատանումների պարբերությունը հավասար է T=t/N, որտեղ t-ժամանակահատվածն է, իսկ N-ը տատանումների քանակը այդ ժամանակահատվածում:Հաճախությունը հավասար T=1/v-ի, որտեղ v-ն ալիքի արագությունն է:

14.Ինչով է պայմանավորված ալիքիերկարությունը և տատանումներիհաճախությունը

Ալիքի երկարությունը կախված է նրա վրա ազդող ուժի, իսկ տատանումների հաճախություն այդ ալիքի երկարությունից:

15.Ինչ է երկրաշարժիուժգնությունը:Ինչ է մագնիտուտը:Որնէ դրանց տարբերությունը:

Երկրաշարժի ուժգնությունը դա այն է, թե այդ տեղամասում ինչպես է ցնցվել տարածքը: Մագնիտուդ ,պայմանական մեծություն, որըբնութագրումէ երկրաշարժերի կամ պայթյունների հետևանքով առաջ եկող առաձգականտատանումների ընդհանուր էներգիան։ Մեկը այդ տեղամասի ցնցնումն է, իսկ մյուսը այդ ցնցման մեծությամբ պայմանավորված մեծությունը:

Թուրքիայի 22-27

Տարածքը` 780.6 հազ. քառ. կմ Բնակչությունը` 74.2 միլիոն մարդ (2006) Մայրաքաղաքը` Անկարա Պետական լեզու` Թուրքերեն Կառավարում` Խորհրդարանական Հանրապետություն։

Թուրքիայի Հանրապետությունը տեղակայված Ասիայի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային Եվրոպայում։ Թուրքիան արևելքից սահմանակից է Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ, հարավից` Իրաքի և Սիրիայի հետ, արևմուտքից ՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ, Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ Սև, Միջերկրական, Էգեյան և Մարմարա։

Թուրքիան բազմազգ պետություն է: Այստեղ ապրում են ավելի քան 22 ժողովուրդներ: Թուրքերը կազմում են երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը: Բնակվում են նաև քրդեր, արաբներ, չերքեզներ, ասորիներ, հայեր, հույներ և այլք: Երկրի բնակչության 98 %-ը դավանում է մահմեդականություն: 2009 թ. վերջին հայտնի դարձավ, որ Թուրքիայի բնակչությունը կազմում է 72 մլն. 561 հազար 312 մարդ:

Թուրքիան լեռնային երկիր է:Ասիական մասի աերևմուտքում է Փոքրասիկան բարձրավանդակը, ներքին մասում`Անատոլիական Սարահարթը: Դեպի արևելք վերջինիս հարում է խիստ մասնատված Հայկական լեռենաշխարհը 1500-2000 մ միջին բարձրությամբ:Հայկական լեռնաշխարհը մասամբ և Փոքրասիական բարձրավանդակը հյուսիսից եզերված են Պոնտական,հարավից Տավրոսի լեռներով: Այստեղ վեր է խոյանում Մեծ Արարատ լեռը5165մ: Գլխավոր բնական հարստությունը քրոմիտն է,որի պաշարներով Թուրքիան գրեթե առաջինն է:Հայտնաբերված են նաև քարածխի ու գորշ ածխի հանքավայրեր,երկաթի,պղնձի ու մանգանի հանքաքարեր,բոքսիտ: Ներկայիս Թուրքիայի Հանրապետության 81 նահագները բաժանված են 957 շրջանների։ ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականի փետրվարից: Անձնակազմը կազմում է 1 մլն 41 հազար 900 մարդ: Թուրքիան աշխարհում 15րդն է իրական ՀՆԱ-ի ցուցանիշով և 17րդը անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով: Երկիրը OECD անդամ է և մտնում է G-20-ի մեջ: 1995 թվականի դեկտեմբերի 31-ն Թուրքիան դարձել է Եվրոխորհրդի անդամ: Թուրքիան այսօր համարվում է աշխարհի արագ տեմպերով զարգացող երկրներից մեկը: Թուրքիայի ավանդկան ճյուղերին` տեքստիլ և սննդի արդյունաբերություններին, գյուղատնտեսությանը, շինարարությանը, տուրիզմին զուգահեռ սկսեցին ակտիվորեն զարգանալ տնտեսության այնպիսի ճյուղեր , ինչպիսիք են` մեքենաշինությունը, դեղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, կոմունիկացիաները և ծառայությունների ոլորտը: Թուրքիայի հանրապետությունը իր տարածքով աշխարհում 37-րդն է : Անտառները կազմում են տարածքի 25%-ը կամ 20.2 մլն հա:  Արդյունաբերության հիմնական ճյուղերն են ` տեքստիլ, սննդի, մեքենաշինություն, էլեկտրոնիկա, հանքարդյունահանող, պողպատի, շինարարություն, թղթի արդյունաբերւթյուն, դեղագործությունը: 

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան լեռնային երկիր է:Ասիական մասի աերևմուտքում է Փոքրասիկան բարձրավանդակը, ներքին մասում`Անատոլիական Սարահարթը: Թուրքիան ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Եվրոպան Ասիայի և սևծովյան երկրները միջերկրածովյան երկրների հետ կապող կարևոր ճանապարհների հանգուցակետում: Մարմարա ծովը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային կարևոր ջրուղիներ են, որոնցով Սև ծովը կապվում է համաշխարհային օվկիանոսի հետ:

  1. Ինչո՞վ է բացատրվում Թուրքիայի բնակչության ազգային կազմի խայտաբղետությունը։ Ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնությունների վիճակը։
  2. Թուրքիայի բնառեսուրսային ներուժն ինչպիսի՞ դեր է խաղում նրա արդյունաբերության և գյուղատնտեսության մասնագիտացման վրա։

Թուրքիայի ավանդկան ճյուղերին` տեքստիլ և սննդի արդյունաբերություններին, գյուղատնտեսությանը, շինարարությանը, տուրիզմին զուգահեռ սկսեցին ակտիվորեն զարգանալ տնտեսության այնպիսի ճյուղեր , ինչպիսիք են` մեքենաշինությունը, դեղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, կոմունիկացիաները և ծառայությունների ոլորտը: Արդյունաբերության հիմնական ճյուղերն են ` տեքստիլ, սննդի, մեքենաշինություն, էլեկտրոնիկա, հանքարդյունահանող, պողպատի, շինարարություն, թղթի արդյունաբերւթյուն, դեղագործությունը: 

  1. Պատրաստեք տեսանյութ Թուրքիայի մասին։

Գործնական աշխատանք

Գործողություն ցույց տվող հետևյալ բառերից կազմել գոյականներ:
Օրինակ՝ լուծել-լուծում…

լուծել-լուծում
աշխատել-աշխատանք
հաղթել-հաղթանակ
կառուցել-կառույց
թարգմանել-թարգմանաց
գրել-գրվածք
նկարել-նկարված
պատկերել-պատկերված

  1. Հետևյալ հոլովված բառերը խմբավորել՝ ըստ հոլովների. օրվա, շարք, այգուց, դրվագում, մայրիկին, երգով, կյանքի, մարդուց, քաղաքում, ընկերոջ, ուրախությամբ, ծաղկեփունջ, փողոցում, սարին, գրքից, շղթա, նավով:

Ուղղական՝ շարք ծաղկեփունջ շղթա
Սեռական՝ օրվա կյանքի ընկերոջ
Տրական՝ մայրիկին սարին
Հայցական՝ մայրիկին շարք ծաղկեփունջ շղթա
Բացառական՝ մարդուց գրքից այգուց
Գործիական՝ երգով նավով
Ներգոյական՝ դրվագում քաղաքում փողոցում

  1. ա. Տրված նախադասություններից ընդգծել ածականները, որոշել տեսակը:
    բ. Բացատրել, թե ինչ ածանցներով են կազմվել:
    գ. Յուրաքանչյուր ածանցով կազմել նոր ածական:

Օրինակ՝

ա. դրախտային՝ հարաբերական ածական
բ. կազմվել է ային ածանցով
գ. օրինակներ՝ դաշտային, անտառային, տնային, հեքիաթային…

Հակինթե վարդերի և դրախտային ծաղիկների բույրը ծովացել էր այնտեղ և մարմարյա պարիսպներից դուրս:

Ճերմակ հագած աղջկա բոցեղեն աչքերը գրավել էին ասպետի սիրտը:

Մայիսյան մի խաղաղ ու թովիչ երեկո էր. քաղաքի հեռավոր տներից ժպտուն աչքերի պես փայլփլում էին ճրագները, մեղմ հովը բերում էր ուրախ ու հաճելի ձայներ, սիրո երգեր ու բարձր քրքիջ:

  1. Տրված բառակապակցությունների իմաստն արտահայտել հոմանիշ ածանցավոր ածականներով:
    Օրինակ՝ հմայք ունեցող- հմայիչ…

Հմայք ունեցող-
ճաշակ չունեցող-
գույնը կորցրած-
բախտ ունեցող-
տաղանդ ունեցող-
երկու գլուխ ունեցող-
ոսկուց պատրաստված-
պողպատից պատրաստված-
զորություն ունեցող-
պոչը կտրած-

  1. ա. Տառերով գրել 1, 3, 8, 19, 31, 95 թվականները:
    բ. Կազմել դրանց դասական ու բաշխական ձևերը:
    Օրինակ՝
    ա. 4- չորս,
    բ. դասական՝ չորրորդ, բաշխական՝ չորսական /կամ չորս-չորս/:
  2. Փակագծերում տրված դերանուններից ընդգծել ճիշտ տարբերակը:

Ամառները նա մեկ ամսով գնում է գյուղ՝ (իր, իրեն) պապերի ծննդավայրը:
(Ինչպե՜ս, ինչպիսի՜) բարի կին է նա:
(Ամեն ոք, ոչ ոք) մի հավաստի խոսք չէր ասում:
Չգիտեր՝ (ինչու, ինչու համար) հայտնվեց այդտեղ:

Փետրվար ամսվա ամփոփում

Ներկայացնել Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և Հայկական հարցը։

Սան Ստեֆանոյի պայմանագրում Հայակական հարցը ձևակերպվեց 16 հոդվածով։ Դրանով Սուլթանական կառավարությունը պարտավոր էր ռուսների գրաված գավառներում բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։

Ըստ պայմանագրի ռուսական զորքերը վեց ամիս պետք է մնային Հայաստանում, մինչև բարեփոխումների ավարտը և թուրքական իշխանությունները պարտավոր էին բռնություններ չգործադրել ռուսական պատերազմին աջակցած քրիստոնյաների նկատմամբ։

Ներկայացնել Հայկական հարցը Բեռլինի Վեհաժողովում:

Անգլիան Թուրքիայի հետ գաղտնի պայմանագրով ստացավ Կիպրոս կղզին և պարտավորվեց ամեն կերպ վեհաժողովում պաշտպանել նրա շահերը, Բեռլինի պայմանագրում ավելացավ նոր 61 հոդվածը և հայկական հարցը լուծվեց առանց հայերի մասնակցության։

61 հոդվածը՝ նույնպես թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայկական մարզերում բարեփոխումներ կատարել, ապահովելով հայերի անվտանգությունը, բայց բարեփոխումների հսկողությունը լինելու էր ոչ միայն Ռուսաստանի այլև վեհաժողովի բոլոր մասնակից պետությունների վրա։ Մեծ տերությունների ղեկավարները համոզված էին որ բարեփոխումները Սուլթանի կողմից չէին կատարվելու։

Ներկայացնել Խրիմյան Հայրիկի դերը Բեռլինի վեհաժողովում, հերքել, կամ հիմնավորել նրա խոսքերի արդիական լինելը:

Հայ պահանջները ներկայացնելու համար Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ հատուկ պատվիրակություն կազմվեց։

Պատմել «Մայիսյան բարենորոգումների ծրագրի» իրականացման մասին:

Բեռլինի դաշանագրի 61-րդ հոդվածի համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը): Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ։

Նախագիծը հիմանականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից:

Ըստ նախագծի, նահանգների վալիները պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Մեծ տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բ. դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով, որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը:

Ներկայացնել հայ ազգային կուսակցություններից մեկի գործունեությունը, գնահատել այն:

XIX դ․ 70-80-ական թթ․ Եվրոպայում սովորում էին զգալի թվով հայ ուսանողներ։ 1887թ․ օգոստոսին Ժնև քաղաքում ստեղծեցին նոր կուսակցություն (հիմնադիրներն էին՝ Ավետիս Նազաբեկյանը, Ռուբեն Խանազատը, Մարո Վարդանյանը և ուրիշներ)։ Սկսվեց հրատարակվել <<Հնչակ>> թերթը, որտեղից էլ ստեղծվեց Հնչակյան կուսակցությունը։

Հնչակյան կուսակցությունը առաջինն էր, որոնք Հայաստանի հարցը տեսնում էր հայրենիքի անջատված մասերի միավորման մեջ։ Սկսվեցին ցույցեր, զինված ելույթներ էին կազմակերպու Հայաստանում։ 1896թ․ Լոնդոնում հարվիրված համագումարում հնչակյան կուսակցությունը պառակտվեց, սոցիալիստական և ազգային թևերի։

Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական և այլ վերափոխումների ծրագիր: Բեռլինի դաշանագրի 61-րդ հոդվածի համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը): Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ։

Նախագիծը հիմանականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական   կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից:

Ըստ նախագծի, նահանգների վալիները (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Մեծ  տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բ. դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով (վերահսկող կայուն կոմիտե), որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև. եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և՝ ընդհակառակը: Բոլոր խորհուրդների (նախագահական ընդհանուր խորհուրդը, սանջակի, կոզայի և նահիեի), ինչպես և տարբեր հանձնախմբերի (այդ թվում՝ հատուկ դատաստանական) կեսը պետք է քրիստոնյա լիներ:

«Մայիսյան բարենորոգումներ»-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված էր հիմանակում գործող թուրքական  օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ,

Թուրքերը տեղեկանալով, որ Սասունը պատրաստվոմ է ապստամբոթյան 10000-նոց զորք են ուղարկում այնտեղ պայքարը գլխավորում է Անդրանիկը։Թուրքերը հարցակվում են միաժամանակ հարավային և հյուսիսային կողմերից։ Մարտերը շարնակվում են ապրիլի մեկից մինջև մայիսի կեսերը և ավարտվում են հայերի պարտությամբ, սակայն դրա շնորհիվ Սուլթանը հրաժարվեց Հայերի բնաջնջման ծրագրից։Դրանից հետո հայությանը չվտանգելու համար հայդուկային շարժումը ավարտվեց

Պատմել Մշո Ս.Առաքելոց վանքի կռվի մասին:

1890թ․ արևմտահայության մոտ ստեղծվել էր հուսահատական վիճակ, որի պայմաններում չէր կարելի հրաժարվել հայդուկային պայքարից։ Պայքարը շարունակեցին Անդրանիկը և Գևորգ Չավուշը վրեժխնդրական քայլերին դիմելով։

Այս իրադարձություններում մեծ ազդեցություն ունեցավ Աղբյուր Սերոբին սպանած քուրդ ցեղապետ Բշարե Խալիլին պատժելը, որը բարձաձրեց Անդրանիկի, Գևորգ Չավուշին և մյուսների հեղինակությունը։ Սակայն կարև իրադարձություններից էր նաև Ս․ Առաքելոց վանքի կռիվը։

1901թ․ նոյեմբերի 3-ին Անդրանիկը 37 հայդուկների և 20 զինված գյուղացիների հետ մտնում է Ս․ Առաքելոց վանքը և այն դարձնում ինքնապաշտպանական ամրոց, որը շրջապատում են թուրքերը։ Այնուհետև սկսվեց կռիվը, որտեղ հայ կռվողների թիվը հասնում էր 140-ի։

Բիթիլիսի նահանգապետը, բանակցություններ է սկսում։ Հայակական կողմը պահանջում է շնորհել քաղաքական բանտարկյալներին, զինաթափել ու պատժել քրդական զինված ավազակախմբերին, հայերին հետ տալ իրենց զավթաց հողերը և այլն։ Քանի որ կատարվեց միայն առաջին պահանջը, մարտերը նորից վերասկսվում են։

Նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները, ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանում են վանքից, զինամթերքի սպառումի պատճառով։

8. Ներկայացնել մեկ ֆիդայական շարժման ներկայացուցչի, կարևորել, կամ հերքել հայդուկային շարժման գործունեությունը:

Գևորգ Չաուշը նույն այս շրջանում, թողնելով Առաքելոց մենաստանը, սկսում է աշխատել զենք-զինամթերքի ձեռքբերման ուղղությամբ: Մի քանի շաբաթից վերադառնում է Սասուն և անդամագրվում Աղբյուր Սերոբի ջոկատին: Մասնակցում է 1891-1994թ.-ի Սասունի ինքնապաշտպանության մարտերին: 1900-1901թթ. Գևորգ Չաուշի խումբը հաջող մարտեր է վարում Բերդասարի, Նորաշենի մարտերում: 

Արյան բաղադրությունը

Էրիթրոցիտներ

Էրիթրոցիտները երկգոգավոր սկավառակաձև, 7,2-7,5 մկմ տրամագծով կարմիր մարմիկներն են։ Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի (O2,CO2) հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության գործակիցը։ Առաջանում են կարմիր ոսկրածուծում, որտեղ ունեն կորիզ։Եթե արյանն ավելացնենք որևէ համակարդիչ նյութ և որոշ ժամանակ թողնենք,ապա արյունը կբաժանվի առանձին շերտերի։Վերին շերտում կհայտնվի թափանցիկ դեղնավուն հեղուկը՝արյան պլազման։Անոթի հատակին կնստեն արյան ձևավոր տարրերը՝ Էրիթրոցիտները։Արյան պլազմայի և էրիթրոցիտների միջև բարակ շերտկառաջացնեն լեյկոցիտները։Հասուն էրիթրոցիտները ոսկրածուծից դուրս գալուց առաջ կորիզազրկվում են, ուստի նրանց անվանում են ոչ թե բջիջներ, այլ մարմիկներ։Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների  աշխատանքի ժամանակ։Արտաքուստ էրիթրոցիտները ծածկված են առաձգական նուրբ թաղանթով, որի շնորհիվ նեղ մազանոթով անցնելիս իրենց ձևը փոխում են, դառնում ձվաձև, հպվում մազանոթի պատերին և դանդաղ շարժվում։ Այդ ժամանակ է կատարվում գազերի փոխանակում էրիթրոցիտների ու  հյուսվածքային հեղուկի միջև։

Էրիթրոցիտները 3D-ով

Էրիթրոցիտների տարբեր տեսակները

Հեմոգլոբին սպիտակուցը

Լեյկոցիտներ

Լեյկոցիտներն արյան սպիտակ կորիզավոր բջիջներն են, ունեն 2-14 մկմ մեծություն։1 մմ3 արյան մեջ կա 6000-8000 լեյկոցիտ։ Լեյկոցիտները, բացի արյան հոսքով շարժվելուց, կարող են առաջացնել «կեղծ ոտիկներ» և ինքնուրույն տեղաշարժվել ամեոբայի նման։ Մազանոթներում, որտեղ արյան հոսքը դանդաղ է, մազանոթի բջիջների արանքով անցնում են հյուսվածքներ, շրջապատում մանրէներին, կլանում, մարսում են և պաշտպանում մեր օրգանիզմը։ Այս երևույթը հայտնաբերել է ռուս գիտնական Ի.Ի. Մեչնիկովը և անվանել է ֆագոցիտոզ, իսկ ֆագոզիտոզ կատարող բջիջներին՝ ֆագոցիտներ։ Ֆագոցիտը մեկ ժամվա ընթացքում կարող է կլանել և մարսել 20-ից մինչև 100 մանրէ։ Սակայն ավելին կլանելու դեպքում չի կարողանում մարսել, և լեյկոցիտը մահանում է։ Մահացած լեյկոցիտների և հյուսվածքային բջիջների կուտակը թարախն է։ Լեյկոցիտները քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային պրոցեսների ժամանակ։Լեյկոցիտները լավ զարգացած կորիզ ունեցող արյան բջիջներ են։Նրանց անվանում են արյան սպիտակ գնդիկներ,սակայն նրանք անգույն են։

Հեմի քիմիական կազմությունը

Ձախից՝ զարկերակային, իսկ աջից՝ երակային արյուն

Էրիթրոցիտները հիպերտոնիկ, իզոտոնիկ և հիպոտոնիկ լուծույթներում

Թրոմբոցիտներ

Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները 1,5-2 մկմ մեծություն ունեն։ Մասնակցում են արյան մակարդման գործընթացին։ Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են ոսկրածուծում, ապրում են 5-7 օր, քայքայվում փայծաղում, չունեն կորիզ։ 1 մմ3արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ։ Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն։ Քայքայված թրոմբոցիտները փոխարինվում են երիտասարդ թրոմբոցիտներով։Թրոմբոցիտները (արյան թիթեղիկները)մասնակցում են արյան մակարդմանը։Երբ որևէ վնասվածքի դեպքում վնասվում է արյունատար անոթի պատը,և արյունը դուրս է գալիս անոթից,թրոմբոցիտները սոսնձվում և քայքայվում։

Ֆագոցիտոզ

3D-ով լեյկոցիտների տարբեր տեսակներ

Էլեկտրոնային մանրադիտակի տակ արյան ձևավոր տարրերը։ Ձախից աջ` էրիթրոցիտ, թրոմբոցիտ, լեյկոցիտ

Գործնական աշխատանք

Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը (հպարտություն) հպարտությամբ  էր նայում որդուն (որդի): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով (ոտք) ու կարճ շալվարով (շալվար)  թռչկոտում էր պարտեզում (պարտեզ),  իսկ այսօր, իր բարեկազմ հասակով(հասակ), վերին շրթունքը զարդարող բեղերի (փունջ)փնջերով և (աչքեր) աչքերի  խելացի արտահայտությամբ (արտահայտություն) արդեն հասուն տղամարդու (տղամարդ)  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին (անտառ) անտառում ձգվող նեղ արահետով (արահետ), արևի շողերը ճյուղերի(ճյուղ) արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով(երանգ)  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, (գլուխ) գլխով  ցույց տվեց բարձունքի ճեղքից (ճեղք)  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչելով(կարկաչ)  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում (խոտ):


2. Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների
Ջլատել, վատաբանել, հանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել, մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:

ջլատել-պառակտել

վատաբանել-արատավորել

հանգցնել-մարել

վհատվել-հուսահատվել

փնովել-պախարակել

պղծել-ապականել


3.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, հանդարտություն, այգաբաց, միջօրե, խաղաղություն, դայլայլ, հավերժություն, կատար, արշալույս, գագաթ,փայփայանք, հավիտենություն

կեսօր-միջօրե

հանդարտություն-խաղաղություն

այգաբաց-արշալույս

դայլայլ-փայփայանք

հավերժություն-հավիտենություն

կատար-գագաթ


4.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
Քնքուշ, ազնիվ, փոթորկուն, դժոխային, նենգ, բիրտ, ողորկ, հանդարտ, խորդուբորդ, եդեմային:

քնքուշ-բիրտ

ազնիվ-նենգ

փոթորկուն-հանդարտ

դժոխային-եդեմային

ողորկ-խորդուբորդ


5.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հեռու, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ:

հեռանոց, ջերմոց, արգելոց, ավազուտ, ճահճուտ, գերեզմանոց, ամուրոց, կտակարան,դարբնոց, հյուրանոց, ծառաստան, աղոթարան, աշխատարան, ծիրանանոց, այգեստան, լվանարան, բուաստան, դպիրանոց, արվեստանոց


6. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:

ջուր-ջրահաղորդիչ, ջրհամբար

լույս-լուսաբաց, լուսանցք

հաց-հացահատիկ, Հացավան

որս-որսագող, ձկնորս,

երգ-երգահան, զուգերգ

արյուն-արյունակից,դառնարույն

արվես-արվեստագետ, բարձրարվեստ

աստղ-աստղագետ, լուսաստղ

օգուտ-օգտագործած, հանրօգուտ


7. Բառաշարքում նշեք թվականները:
Չորս հարյուր քսանութ, տասանոց, տասնօրյակ, միլիարդ, եռյակ, երեք հարյուր, երեքական, քսանմեկերորդ, հնգապատիկ, առաջին, հազարավոր, վեց-վեց, մեկ հինգերերդ, հարյուրանոց, եռօրյա, երկու միլիոն, քառակողմ, երեք հարյուրերորդական;