Մարդու աչքը համարյա գնդաձև է։ Պաշտպանված է սպիտապատյան կոչվող խիտ թաղանթով։ Սպիտապատյանի առջևի մասը՝ եղջերաթաղանթը, թափանցիկ է։ Եղջերաթաղանթի հետևում գտնվում է ծիածանաթաղանթը, որը տարբեր մարդկանց մոտ տարբեր գույն ունի։ Ծիածանաթաղանթի և եղջերաթաղանթի միջև գտնվում է ջրանման հեղուկը։ Ծիածանաթաղանթի մեջտեղում կա անցք, որը կոչվում է բիբ։ Բիբի տրամագիծը լուսավորությունից կախված փոխվում է՝ 2-8մմ։ Բիբի հետևում գտնվում է ապակենման մարմին, որը շատ նման է հավաքող ոսպնյակի։ Խոսքը վերաբերվում է ակնաբյուրեղին, որը շրջափակված է ակնամկաններով։ Սպիտապատյանի ետևի մասը՝ աչքի հատակը, ամբողջությամբ պատված է ցանցանման թաղանթով։ Աչքի մեջ ընկնող լույսը բեկվում է աչքի առջևի մասում, եղջերաթաղանթի վրա, այնուհետև ակնաբյուրեղում, ակապենման մարմնում, որի շնորհիվ ցանցաթաղանթի վրա առաջանում է դիտվող առարկայի իրական փոքրացված շրջված պատկերը։
Կարճատեսություն և հեռատեսություն
Կարճատեսություն կոչվում է այն աչքը, որի կիզակետը ակնամկանի հանգիստ վիճակում գտնվում է աչքի ներսում։ Կարճատեսության ժամանակ օգտագործում կամ կիրառում են գոգավոր, ցրող ոսպնյակներով ակնոցներ։
Հեռատես կոչվում է այն աչքը, որի կիզակետը ակնամկանի հանգիստ վիճակում աչքի ետևում։ Հեռատեսությունը շտկելու համար կիրառում կամ օգտագործում են ուռուցիկ, հավաքող ոսպնյակներով ակնոցներ։