Հարի Բրաունի նամակը դստերը

30․ Հարի  Բրաունի  նամակը  դստերը

Շուտով  Ծննդյան  տոներն  են,  և  ես  նորից  չգիտեմ`  ինչ  նվիրել  քեզ:  Ես  գիտեմ,  որ  դու  սիրում  ես  գրքեր,  խաղեր  ու  շորեր:  Բայց  ես  ուզում  եմ  քեզ  նվիրել  մի  բան,  որը  քեզ  հետ  կլինի  ընդմիշտ:  Այնպիսի  մի  բան,  որը  քեզ  ամեն  Ծննդյան  տոներին  կհիշեցնի  իմ  մասին:  Եվ  ես,  կարծես,  գիտեմ,  թե  ինչ  կարող  եմ  քեզ  տալ:  Մի  պարզ  ճշմարտություն,  որի  մասին  ես  միանգամից  չեմ  իմացել:  Եթե  դա  դու  հիմա  հասկանաս,  այն  քո  կյանքն  ավելի  լավը  կդարձնի:  Դու  ավելի  պաշտպանված  կլինես  խնդիրներից:  Ես  քեզ  նվիրում  եմ  մի  պարզ  ճշմարտություն:

Ոչոքպարտավորչէինչորբանանելքեզհամար:

Ինչ է դա նշանակո՞ւմ: Ինչպե՞ս կարող է այդ պարզ ճշմարտությունն այդքան կարևոր լինել: Հնարավոր է, հիմա այս ամենը քեզ կարևոր չի թվում, բայց այս սկզբունքը կփրկի քո կյանքը: Ոչ ոք չի ապրում քեզ համար, իմ սիրելի բալիկ, որովհետև, դու դու ես, և ուրիշ ոչ ոք: Ամեն մեկն ապրում է իր համար, իր երջանկության համար: Եվ ինչքան շուտ դա հասկանաս, այնքան արագ կազատվես սպասումից, որ ինչ-որ մեկը քեզ կարող է երջանիկ դարձնել: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել:

Եթեինչորմեկըքեզսիրումէ,  ուրեմն`  դույուրահատուկես,  դունրանդարձնումեսերջանիկ:

Փորձիր  հասկանալ,  թե  այդ  ո՞ր  յուրահատկության  համար  են  քեզ  սիրում  և  ջանքեր  գործադրիր,  որ  սիրեն  ավելի  շատ:  Եվ  եթե  մարդիկ  քեզ  համար  ինչ-որ  բան  են  անում`  միայն  այն  պատճառով,  որ  ուզում  են:  Ուրեմն,  դու  ինչ-որ  մի  պատճառով  թանկ  ես  նրանց  համար:  Բայց  ոչ  այն  պատճառով,  որ  ինչ-որ  մեկը  պարտավոր  է  քեզ  ինչ-որ  բան:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  հարգել  քեզ:  Որոշ  մարդիկ  բարի  էլ  չեն  լինի:  Բայց  հենց  դու  հասկանաս,  որ  մարդիկ  պարտավոր  չեն  լինել  բարի,  կսովորես  խուսափել  մարդկանցից,  որոնք  քեզ  ցավ  են  պատճառում:  Այո,  դու  էլ  քո  հերթին  ոչ  ոքի  համար  ոչինչ  անել  պարտավոր  չես:  Եվ  նորից.  Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Դուավելիլավըպետքէդառնասմիայնքեզհամար:

Այդ  դեպքում  ուրիշներն  էլ  կձգվեն  դեպի  քեզ,  կցանկանան  աջակցել  քեզ,  կիսվել  քեզ  հետ:  Եթե  ինչ-որ  մեկը  չի  ցանկանա  քեզ  հետ  լինել,  խնդիրը  դու  չես  լինի:  Եթե  դա  տեղի  ունենա,  ուրեմն  փնտրիր  ուրիշ  հարաբերություններ,  որոնք  դու  ես  ուզում:  Թող  ուրիշի  խնդիրը  քո  խնդիրը  չդառնա:  Երբ  դու  հասկանաս,  որ  շրջապատի  սիրուն  ու  հարգանքին  պետք  է  արժանանալ,  երբեք  անհնարինը  չես  սպասի  ու  չես  հիասթափվի:  Ուրիշները  չպետք  է  կիսվեն  քեզ  հետ  իրենց  զգացմունքներով,  մտքերով:  Բայց  եթե  դա  անում  են,  ուրեմն  դու  արժանի  ես  դրան:  Դու  կարող  ես  հպարտանալ  քո  ունեցած  սիրով,  ընկերների  հարգանքով,  բայց  մի  մտածիր,  որ  այդպես  էլ  պետք  է  լինի,  այդպես  կարող  ես  շատ  հեշտ  կորցնել  ձեռք  բերածդ:  Նրանք  քեզ  օրենքով  չեն  պատկանում,  այդ  ամենին  պետք  է  արժանանալ:

Իմ  ուսերից  կարծես  քար  ընկավ,  երբ  հասկացա,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  համար  ինչ-որ  բան  անել:  Մինչև  այն  պահը,  երբ  չգիտեի  դա,  ես  չափազանց  շատ  ջանքեր  էի  գործադրում,  երբ  չէի  հասնում  իմ  ուզածին:

Ոչոքպարտավորչէինձհենցայնպեսհարգել,  ընկերությունանելինձհետ,  սիրել,  ապահովելիմզարգացումը:

Արդյունքում,  իմ  հարաբերությունները  միայն  շահեցին,  ես  սովորեցի  լինել  մարդկանց  հետ,  որոնց  հետ  ուզում  եմ  լինել,  և  անել  այն  ամենը,  ինչ  ուզում  եմ:  Այդ  ընկալումն  ինձ  տվեց  ընկերներ,  գործընկերներ,  սիրելիներ,  պոտենցիալ  հաճախորդներ:  Այն  ինձ  միշտ  հիշեցնում  է,  որ  իմ  ուզածը  ստանալ  կարող  եմ,  եթե  հաջողվի  ուրիշ  մարդու  համար  լսելի  դառնալ:  Ես  պետք  է  հասկանամ,  թե  ինչ  է  նա  զգում,  ինչն  է  նրա  համար  կարևոր,  ինչ  է  նա  ուզում:  Միայն  այդ  դեպքում  ես  կհասկանամ`  ուզո՞ւմ  եմ  այդ  մարդու  հետ  կապ  ունենալ,  թե՞  ոչ:  Դժվար  է  երկու  բառով  բացատրել,  թե  ինչ  եմ  սովորել  այս  տարիների  ընթացքում:  Բայց  գուցե  ամեն  Տոնին  դու  կարդաս  այս  նամակը  ու  ամեն  անգամ  ավելի  ու  ավելի  շատ  բան  հասկանաս:  Հուսով  եմ,  այդպես  էլ  կլինի,  որովհետև  պետք  է,  որքան  հնարավոր  է,  շուտ  հասկանալ.  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Առաջադրանքներ


Ա) Բացատրե՛ք մտքերից յուրաքանչյուրն ըստ ստեղծագործության․ համաձա՞յն եք դրանց հետ, թե՞ ոչ։ Հիմնավորե՛ք։

  • Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Եթե հույստ դնես ուրիշի վրա և սպասես, որ ուրիշը պետք է քեզ համար ինչ, որ բան անել, ապա այդպես սպասելով էլ կմնաս:

  • Եթե  ինչ-որ  մեկը  քեզ  սիրում  է,  ուրեմն`  դու  յուրահատուկ  ես,  դու  նրան  դարձնում  ես  երջանիկ:

Ամեն սիրող մարդ իր սիրելի մարդուն համարում է յուրահատուկ, և նրան սիրելով դու երջանկացնում ես նրան և ինքդ քեզ:

  • Դու  ավելի  լավը  պետք  է  դառնաս  միայն  քեզ  համար:

Երբեկ մի փոխվիր ուրիշի համար, դու ծնվել ես քեզ համար, դու ծնվել ես, որպեսզի հաղթահարես ինքդ քո դժվարությունները և դու ապրում ես միայն քեզ համար մի փորձիր քո մեջ ինչ, որ բնավորության գիծ փոխել հանուն ինչ, որ մեկի ով այսօր կա, բայց վաղը կարող է չլինել:

  • Ոչ  ոք  պարտավոր  չէ քեզ  հենց  այնպես  հարգել,  ընկերություն  անել  քեզ հետ,  սիրել,  ապահովել  քո  զարգացումը:

Այս կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում մարդուն, ամեն ինչի պետք է ձգտել, պետք է հասնել, որպեսզի ստանալ, և հարգանքը և սերը և այլ ուրիշ զգացմունքներ:

Բ) Բնութագրե՛ք նամակի հեղինակին ՝ ըստ իր ներկայացրած մտքերի։

Հեղինակը շատ խելացի և կյանք տեսած մարդ է նա գիտի, թե ինչ է կյանքը, նա կարող է իր խորհուրդներով օգնել կողքինին, օգնել պայքարել, օգնել հասկանալ այս կյանքի իմաստը: Եվ նա յուրահատուկ մարդ է, նա միակն էր ով ինչ, որ թանկարժեք զգեստի փոխարեն իր դստերը նվիրեց ընդհամենը մեկ բացիկ, բայց այդ բացիկի մեջ ավելի օգտակար բան կար դստեր համար քան թանկարժեք իրերը:

Խոհանոցի ժամացույցը: Վոլֆգանգ Բորխերտ

17․ Խոհանոցի  ժամացույցը:  Վոլֆգանգ  Բորխերտ

Նրանք դեռ  հեռվից  նշմարեցին  մոտեցող  կերպարանքը,  քանի  որ  վերջինս  աչքի  էր  ընկնում:  Նա  ծեր  էր  թվում,  բայց  երբ  մոտեցավ,  նկատեցին,  որ  հազիվ    քսան  տարեկան  կլիներ:  Ծերունու  դեմքով  այդ  երիտասարդը  նստեց  նրանց  մոտ՝  նստարանին,  ապա  կողքիններին  ցույց  տվեց  այն,  ինչ  իր  ձեռքում  էր:

-Սա  մեր  խոհանոցի  ժամացույցն  էր,-ասաց  նա,  և  բոլորը,  որ  նստարանին՝  արևի  տակ,  նստած  էին,  հայացքով  հերթով  զննեցին  այն,- գտել  եմ:  Սա  է  միայն  մնացել:

Երիտասարդը,  որ  ծերունու  նման  էր,  ձեռքին  պահել  էր  խոհանոցի  ժամացույցի  սպիտակ  շրջանակը  և  մատներով  շոշափում  էր  կապույտ  ներկված  թվերը:

— Այն այլևս ոչ մի արժեք չունի,- շարունակեց նա հանդարտորեն,- ես դա գիտեմ: Այն նաև առանձնապես գեղեցիկ չէ: Հիմա սովորական ափսեի նման է՝ պարզապես սպիտակ լաքով պատված: Բայց ես կարծում եմ, որ կապույտ թվերը բավական գեղեցիկ տեսք ունեն: Սլաքները, իհարկե, զուտ թիթեղյա են, սակայն այլևս չեն շարժվում: Ներսում ջարդված է, դա անկասկած է: Բայց տեսքը առաջվա նման է, նույնիսկ եթե հիմա այլևս չի աշխատում:

Նա  մատների  ծայրով  մի  զգույշ  շրջան  արեց  ժամացույցի  շրջանակի  երկայնքով:  Ապա  կրկին  ասաց  կամացուկ.

— Միայն  սա  է  մնացել:

Նրանք,  որ  նստարանին՝  արևի  տակ  էին  նստած,  հայացքները  չբարձրացրին:  Նրանցից  մեկը՝  մի  տղամարդ,  աչքը  գցեց  իր  կոշիկներին,  ապա՝  կողքի  մանկասայլակով  կնոջը:  Քիչ  անց  մեկ  ուրիշն  ասաց.

— Դուք  հավանաբար  ամեն  բան  կորցրել  եք:

— Հա՛,  հա՛,- պատասխանեց  երիտասարդը  այնպես,  կարծես  հենց  այդ  հարցին  էր  սպասում,- պատկերացրե՛ք,  ամեն  ինչ:  Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել,- և  կրկին  ձեռքն  առավ  ժամացույցը,  քանի  դեռ  մյուսներին  այն    ծանոթ  չէր  թվացել:

— Բայց  այն  այլևս  չի  աշխատում,- ասաց  կինը:

-Չէ՛,  չէ՛,  դա  ճիշտ  չէ:  Այն  պարզապես  կոտրված  է:  Ես  դա  հաստատ  գիտեմ,  բայց  այն  ամբողջովին  առաջվա  նման  է՝  սպիտակ  ու  կապույտ,- և  նա  նորից  հայացքով  ցույց  տվեց  ժամացույցը:- Իսկ  գիտեք՝  ի՞նչն  է  ամենահետաքրքիրը,-շարունակեց  նա  ոգևորությամբ,- ես  այդ  մասին  ձեզ  դեռ  ոչինչ  չեմ  պատմել: Ամենահետաքրքիրը  դեռևս  առջևում  է.  պատկերացնո՞ւմ  եք,  երկուսն  անց  կեսի  վրա  է  այն  կանգ  առել:  Ուղիղ  երկուսն  անց  կեսի  վրա,  պատկերացնո՞ւմ  եք:

— Հետևաբար  ձեր  տունը,  անկասկած,  երկուսն  անց  կեսին  է  փլվել,-ասաց  տղամարդը  և  մի  ինքնագոհ  շարժումով  ստորին  շրթունքը  առաջ  քաշեց:-Ես  շատ  եմ  լսել,  որ  երբ  ռումբ  է  ընկնում,  ժամացույցները  կանգ  են  առնում:  Դա  ճնշման  հետևանք  է:

Երիտասարդը  հայացքը  հառեց  ժամացույցին  և  մտածկոտ  շարժեց  գլուխը.

-Ո՛չ,  սիրելի՛  պարոն,  ո՛չ:  Դուք  սխալվում  եք:  Դա  ռումբի  հետ  որևէ  կապ  չունի:  Դուք  չպետք  է  ամենը  ռումբի  հետ  կապեք:  Ո՜չ:  Երկուսն  անց  կեսին  մի  բոլորովին  այլ  բան  էլ  է  եղել,  որի  մասին  դուք  դեռ  չգիտեք:  Դա  պարզապես  հետաքրքիր  զուգադիպություն  է,  որ  այն  ուղիղ  երկուսն  անց  կեսին  է  կանգ  առել,  ոչ  թե  ասենք  չորսին  կամ  յոթին  մեկ  քառորդ  պակաս:  Ես  միշտ  տուն  էի  վերադառնում  երկուսն  անց  կեսին:  Գիշերները:  Համարյա  միշտ  երկուսն  անց  կեսին:  Դա  պարզապես  զուգադիպություն  է,-նա  նայեց  մյուսներին,  բայց  թվում  էր՝  իր  աչքերը  այլևս  իրեն  չեն  պատկանում,-ես,  իհարկե,  քաղցած  էի  լինում:  Տուն  հասնելուն  պես  անմիջապես  խոհանոց  էի  մտնում:  Դա  սովորաբար  տեղի  էր  ունենում  երկուսն  անց  կեսին  մոտ:  Իսկ  քիչ  անց  մայրս  էր  գալիս:  Ես  ինչքան  էլ  փորձում  էի  դուռը  կամաց  բացել,  նա  միշտ  լսում  էր:  Եվ  մինչդեռ  ես  մութ  խոհանոցում  ուտելու  բան  էի  փնտրում,  նա  վառում  էր  լույսը:  Նա  սովորաբար  իր  բրդյա  ժակետով  և  կարմիր  շալով  էր  լինում:  Եվ  բոբիկ:  Միշտ  բոբիկ  (այդ  ժամանակ  մեր  խոհանոցը  սալիկապատ  էր):  Նա  աչքերը  կկոցում  էր,  որովհետև  լույսը  նրա  աչքերին  ուժեղ  էր  թվում:  Չէ՞  որ  գիշերվա  այդ  ժամին  նա  պետք  է  արդեն  քնած  լիներ:  «Կրկին  այսքա՜ն  ուշ»,-միշտ  ասում  էր  նա:  Այլևս  ոչինչ  չէր  ասում:  Միայն՝  «կրկին  այսքա՜ն  ուշ»:  Ապա  նա  ինձ  համար  տաք  ընթրիք  էր  պատրաստում  և  նայում,  թե  ինչպես  եմ  ուտում:  Այդ  ժամանակ  նա  անդադար  ոտքերը  իրար  էր  շփում,  քանի  որ  սալիկները  շատ  սառն  էին:  Գիշերվա  ժամերին  հողաթափեր  չէր  հագնում:  Երկար  մնում  էր  ինձ  մոտ  նստած,  այնքան  երկար,  մինչև  վերջացնում  էի  ուտելը:  Ապա  ես  լսում  էի՝  ինչպես  է  նա  ափսեները  իրար  վրա  դարսում,  երբ  իմ  սենյակում  արդեն  լույսը  անջատած  էի  լինում:  Ամեն  գիշեր  հենց  այդպես  էր  լինում:  Եվ  հիմնականում`  երկուսն  անց  կեսին:  Ես  կարծում  եմ՝  ամբողջովին  հասկանալի  է,  որ  նա  գիշերը՝  երկուսն  անց  կեսին,  խոհանոցում  ինձ  համար  ուտելու  բան  էր  պատրաստում:  Ինձ  համար  դա  սովորական  էր:  Նա  միշտ  այդպես  էր  անում:  Եվ  ոչինչ  չէր  ասում:  Միայն՝  «կրկին  այսքա՜ն  ուշ»:  Նա  ամեն  անգամ  այդպես  էր  ասում:  Ես  չեմ  կարող  դա  այլևս  չլսել:  Այն  ինձ  համար  այնքան  սովորական  է  դարձել:  Ամբողջը  միշտ  հենց  այդպես  էլ  եղել  է:

Նստարանին  նստածները  լուռ  հոգոց  հանեցին:  Ապա  տղամարդը  ցածրաձայն  հարցրեց.

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Նստարանին  նստածները  լուռ  էին:  Ապա  կինը  հարցրեց.

-Իսկ  ձեր  ընտանի՞քը:

Նա  ծիծաղեց  շփոթված.

-Ա՜խ,  Դուք  նկատի  ունեք  ծնողների՞ս:  Հա՜:  Նրանք  էլ  են  կորած:  Ամեն  ինչ  կորած  է:  Պատկերացնո՞ւմ  եք՝  ամեն  ինչ:  Ամեեեն  իիինչ  կորաաած  է:

Նա  շփոթված  ծիծաղեց՝  նայելով  մյուսներին:  Բայց  նրանք  իրեն  չէին  նայում:  Ժամացույցը  կրկին  ձեռքն  առավ  և  դարձյալ  ծիծաղեց:  Ծիծաղեց.

-Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել:  Եվ  ամենահետաքրքիրն  այն  է,  որ  այն  ճիշտ  երկուսն  անց  կեսին  է  կանգ  առել:  Ճիշտ  երկո՛ւսն  ա՛նց  կեսի՜ն:

Այլևս  նա  ոչինչ  չասաց:  Բայց  հիմա  ավելի  էր  նմանվել  ծերունու:  Իսկ  կողքին  նստած  տղամարդը  հայացքը  գցեց  իր  կոշիկներին,  բայց  չնկատեց  դրանք.  շարունակ  դրախտ  բառի  մասին  էր  մտածում:

Առաջադրանքներ

Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

-Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել:  Եվ  ամենահետաքրքիրն  այն  է,  որ  այն  ճիշտ  երկուսն  անց  կեսին  է  կանգ  առել:  Ճիշտ  երկո՛ւսն  ա՛նց  կեսի՜ն:

Ես ընտրել եմ այս տողերը, որովհետև այս տողերի ետևում թաքնված է հերոոսի ամբողջ կյանքը:

Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Դրախտում միշտ լավն է լինում և հերոսի կյանքի այդ պահերը կարծես դրախտ լինեին և նրա ժամացույցը կանգնել էր հենց այդ ժամանակի վրա, քանի որ նրա կյանքի լավագույն ժամանակը եղել է և կլինի հենց այդ ժամանակը:

Գրականության դերը մարդու կյանքում

Գրականության մեջ մտնում են պատմվածքները,իսկ պատմվածքը դա հեքիաթ է, հեքիաթը հորինված մտքեր հեղինակի կողմից: Գրականության շնորհիվ մարդիկ ուրիշ ձև են սկսում նայել կյանքին, երբեմն մարդիկ պատմվածքը կարդալուց հետո սկսում են մտածել կյանքի մասին, սկսում են խորանալ տողերի մեջ և սկսում են հասկանալ կյանքի իմաստը: Որոշ մարդիկ կարդալուց հետո մտածում են, թե ինչպես ուղղեն իրենց սխալը, նրանք սկսում են մտածել իրենց կյանքի սխալների մասին և ցանկանում են ուղղել դրանք: Երբեմն լինում են պահեր, երբ կյանքն էլ է քեզ մի օր հեքիաթ թվում, և քեզ թվում է, թե ինչպես հեքիաթներում այնպես էլ քո կյանքում պետք է ուրախ ավարտ լինի, բայց այդպես չէ քանի, որ մարդու կյանքը դա հեքիաթ չէ, թվում է, թե հեքիաթ է, բայց դա ընդհամենը քո ցանկությունն է, դու ցանկանում ես, որպեսզի քո կյանքը հեքիաթ լինի, որպեսզի ունենա լավ սկիզբ և ավարտ: Գրականությունը մարդու կյանքի մաս է, որի պատճառով մարդիկ իրականությունից մտնում են ոչ ռեալ կյանք: Ես սիրում եմ գրականությունը քանի, որ պատմվածքների մեջ կան իմաստալից խոսքեր, մտքեր և կյանքի լավ խորհուրդները, որոնք մարդկանց օգնում են կյանքի դժվար պահերին:

Կետադրություն

Ապրիլի 25

Կետադրել տեքստը՝ բացատրություններով։

Կետադրել տեքստը՝ բացատրություններով։

Հայոց հինավուրց, սրբազնագույն գետը, Եփրատը կամ Արածանին սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բարձունքներից, սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է, փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում Տիգրիսի հետ: Եփրատը Պարսից ծոց չի հասնում: Սնվելով Ծաղկանց սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից, Արածանի-Եփրատը շառաչյունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով, մի վայրկյան հանգստանում, ապա շունչ առնում Մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է Կնճան լեռների կիրճերում: Ասում են, հեթանոս հայերի պաշտելի դիցուհի Աստղիկը, ով սիրո աստվածուհին էր, լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը: Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անգամ անտարբեր չէր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից ասես ապշած նայում էր լուսնյակը, իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը։

Գրականություն. Ապրիլի 21

Ապրիլի 21

Կարդա բանաստեղծությունը:

«Ավելի վատ» Ժակ Պրևեր

Ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր շուն չեն սիրում

ոչ էլ ցեխ

Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր չեն սիրում ցեխ

ովքեր չեն հասկանում

ովքեր չգիտեն շանը

ովքեր չգիտեն ցեխը

շանը թողեք ներս…

որ թափահարում է ցեխը վրայից

ցեխը կարող ես լվանալ

շանը կարող ես լվանալ

և ջուրն էլ կարող ես լվանալ

բայց չես կարող լվանալ նրանց

ովքեր ասում են թե սիրում են շանը

պայմանով միայն…

ցեխոտ շունը մաքուր է

ցեխը մաքուր է

երբեմն ջուրն էլ մաքուր է

նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…

նրանք մաքուր չեն

բացարձակապես:

  • Այս բանաստեղծությունը վանկակա՞ն, թե՞ սպիտակ բանաստեղծություն է:  (Օգտվիր գրականագիտական բառարանից): Պատասխանդ հիմնավորիր:
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

ցեխը կարող ես լվանալ

շանը կարող ես լվանալ

և ջուրն էլ կարող ես լվանալ

բայց չես կարող լվանալ նրանց

ովքեր ասում են թե սիրում են շանը

պայմանով միայն…

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Իմ կարծիքով այս բանաստեղծության փոխաբերական իմաստն այն է, որ երբեմն կենդանիները մարդկանցից լավն են լինում:

Տնային առաջադրանք

1․ Ընդգծի՛ր նախադասությունների ենթակաները, գրիր, թե ինչ խոսքի մասով են արտահայտված։

2․ Ընդգծի՛ր ստորոգյալները, գրիր՝ պարզ են, թե՞ բաղադրյալ և կետադրի՛ր տեքստը։

3․ Ձևաբանորեն վերլուծիր ընգգծված բառերը։

Ամառային(որոշիչ) սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր/ստորոգյալ/ դեպի/նպատակի պարագա/ իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր/ստորոգյալ/ մեղմ հովիկը և, զբոսնելը հաճելի էր/ստորոգյալ/ դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն/ստորոգյալ/ անհանգիստ էին/ստորոգյալ/, և հայացքներն ուղղել էին/ստորոգյալ/ ծովում ինչ-որ/անորոշ դերանուն/ կետի: Ոչ ոք/ստորոգյալ/ չէր ուզում բան ասել/ստորագյալ/, և չէր էլ ուզում լսել/ստորագյալ/ ինչ- որ բան: Միայն/չգիտեմ/ բարձրախոսն/ստորոգյալ/ էր անտարբեր ընդհանուր հուզմունքին, և բարեխղճորեն/որոշիչ/ իր գործն էր անում/ստորոգյալ/. զբաղեցնում էր/ստորոգյալ/ հանգստացող /որոշիչ/հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում/ստորոգյալ/ և/շաղկապ/ այդ ձայնը մատնում էր/ստորոգյալ /ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ/ժամանակի պարագա/ զնգում էր/ստորոգյալ/ հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում/ստորոգյալ/, որ խոսեր/ստորոգյալ/ կամ գոնե/վերաբերական/ անջատեր այն/ցուցական դերանուն/:

Ձևաբանություն և շարահյուսություն

Ձևաբանորեն վերլուծություն

Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները։

Բերդի-գոյական, սեռական հոլով, հասարակ, եզակի

գլխին-տեղի մակբայ

նստած-հարակատար դերբայ

ամպը-գոյական, հայցական հոլով, հասարակ, եզակի

վարագույրի-գոյական, սեռական հոլով, հասարակ, եզակի

մեկ-քանակական թվական

ետ-տեղի մակբայ

քաշվում էր-բայ, սահմանական եղանակ անցյալ կատարյալ, եզակի

երևում էին-բայ, սահմանական եղանակ անցյալ կատարյալ, հոգնակի

պարիսպները-գոյական, հայցական հոլով, հասարակ, հոգնակի

ծածկում էր-բայ, սահմանական եղանակ անցյալ կատարյալ, եզակի

կատարը-գոյական, հայցական հոլով, հասարակ, եզակի

Առաջին-դասական թվական

ձիավորը-գոյական, հայցական հոլով, հասարակ, եզակի

աչքը-գոյական, հայցական հոլով, հասարակ, եզակի

պարիսպներից-գոյական, բացառական հոլով, հասարակ, հոգնակի

չէր հեռացնում-բայ, սահմանական եղանակ անցյալ կատարյալ, ժխտական, եզակի

նրա-անձնական դերանուն

գլխում-գոյական, ներգոյական հոլով, հասարակ, եզակի

մագաղաթյա-ածական

մատյաններում-գոյական, տրական հոլով, հասարակ, հոգնակի

գրած-հարակատար դերբայ

խոսքերը-գոյական, հայցական հոլով, հասարակ, եզակի

իշխանական-ածական

օրերի-գոյական, սեռական հոլով, հասարակ, հոգնակի

մասին-հետադաս կապ

զրահապատ-ածական

ձիերի-գոյական, սեռական հոլով, հասարակ, հոգնակի

սմբակները-գոյական, հայցական հոլով, հասարակ, հոգնակի

դոփում էին-բայ, սահմանական եղանակ անցյալ կատարյալ, հոգնակի

երկաթյա-ածական

մուտքի-գոյական, սեռական հոլով, հասարակ, եզակի

և-համադասական շաղկապ

ավերից-գոյական, բացառական հոլով, հասարակ, հոգնակի

դարձող-ենթակայական դերբայ

համհարզները-գոյական, հայցական հոլով, հասարակ, հոգնակի

ճոճում էին-բայ, սահմանական եղանակ անցյալ կատարյալ, հոգնակի

նիզակները-գոյական, հայցական հոլով, հասարակ, հոգնակի

Հայոց լեզու. Ապրիլի 11

Ապրիլի 11

1․ Ընդգծի՛ր նախադասությունների ենթակաները, գրիր, թե ինչ խոսքի մասով են արտահայտված։

Արեգակն, հովիկը, բոլորն, ոչ ոք, բարձրախոսն, հաղորդավարը, ձայնը, հեռախոսը, ոչ մեկը։

2․ Ընդգծի՛ր ստորոգյալները, գրիր՝ պարզ են, թե՞ բաղադրյալ և կետադրի՛ր տեքստը։

Պարզ ստորոգյալ- Թեքվում էր, խառնվել էր, դարձել էր, ուղղել էին, չէր ուզում, անում էր, կարդում էր, զբաղեցնում էր, զնգում էր, չէր մոտենում:

3․ Ձևաբանորեն վերլուծիր ընգգծված բառերը։

Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Ամառային-ածական

դեպի-կապ

խառնվել էր-բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ

Բոլորն-որոշյալ դերանուն

ինչ-որ-անորոշ դերանուն

ոչ ոք-ժխտական դերանուն

միայն-սահմանափակման վերաբերական

բարեխղճորեն-մակբայ

հանգստացող-ածական

և-համադասական շաղկապ

մատնում էր-սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ

անվերջ-մակբայ

խոսեր-ըղձական եղանակ, անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ

գոնե-վերաբերական, սահմանափակման

այն-ցուցական դերանուն

Հայոց լեզու 07.04.2022

Ա. ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՂԱԹ ԾՈՒԾԻԻ ԲԵՐԴԸ ՀԻԱՆԱԴ ՐԵԼ ԵՆ ՔԱՋԱԿՈՐՈՎ ԱՎԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՊԵՏԸ և ՎԱՐԱՆԴԱՅԻ ՄԵԼԻՔ ՃԱՀ ՆԱԶԱՐԸ 17—18-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ:

Լեռնային Արցախի գլխավոր քաղաք Ծուծիի բերդը հիմնադրվել են քաջակորով ավան հարյուրապետ և Վարանդայի Մելիք ճահ նազարը 17-18-րդ դարերում։

Բ. ԱՅՑԵԼԵԼՈՎ ԵՂԵԳՆԱՁՈՐ՝ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԱՎ ՑԱՂԱՑ ՔԱՐԻ ՎԱՆՔՈՒՄ, ՍՄԲԱՏԱԲԵՐ ԴՈՒՄ, ՏԵՍԱՎ ԳԼԱՁՈՐԻ ՎԱՆՔՆ ՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ: 

Այցելելով Եղեգնաձոր՝ Արժույքի Միջազգային հիմնադրամի պատվիրակությունը եղավ Ցաղաց քարի վանքում, Սմբատաբերդում, տեսավ Գլաձորի վանքն ու համալսարանը։

 Գ. ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼՈՎ. ՄՀԵՐԻՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ ԿՌԱՀԵՑ, ՈՐ ՆԱ Է ԻՐԵՆ ՍՊԱՍՈ ՂԸ. ԵՎ ՄՈՏԵՆԱԼՈՎ ԴԻՄԵՑ ՆՐԱՆ, «ԲԱՐԵՎ ՁԵԶ ԵՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԵՄ, ԻՆՉ Է ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ»:

ՀՀ Առողջապահության նախարարության ընդունարանում հանդիպելով․ Մհերին Արշալույը կռահեց, որ նա է իրեն սպասողը․ և մոտենալով դիմեց նրան, «Բարև ձեզ ես փոխնախարար Հովհաննիսյանն եմ, ինչ է ձեր ազգանունը»։

Դ․  ՆՇԱՆԱՎՈՐ ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ՎԱՆՔԻՑ ՄԵՆՔ ՈՒՂԵՎՈՐՎԵՑԻՆՔ ԴԵՊԻ ՎԱ ՅՈՑ ՁՈՐ, ՈՒՐ ԱՅՑԵԼԵՑԻՆՔ ՆՈՐԱՎԱՆՔ, ՍՄԲԱՏԱԲԵՐԴ ԵՎ ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ։

Նշանաոր Խոր Վիրապի վանքից մենք ուղևորվեցինք դեպի Վայոց Ձոր, ուր այցելեցինք Նորավանք, Սմբատաբերդ և Արատեսի վանք։

Ե. ԳԱՌԶՈՒԻ ՎՐՁՆԻՆ ԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԵՐԿՐԱՅԻՆ ԴՐԱԽՏ» ՆԿԱՐԱ ՇԱՐԸ, ԺԱՆ ՖԻԼԻՊ ՌԱՄՈՅԻ «ԲԱՐԵԿԻՐԹ: ՀՆԴԻԿՆԵՐ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԲԵՄԱՆԿԱՐՆԵՐԸ, ԷՌՆՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅԻ «ՀՐԱԺԵՇՏ ՀԵՆՔԻՆ» ԳՐՔԻ ՆԿԱ ՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ:

Գառզուի վրձնին են պատկանում «Երկրային դրախտ» նկարաշարը, Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ։ Հնդիկներ» ներկայացման բեմանկարները, Էռնստ Հեմինգուեյի «Հրաժեշտ Հենքին» գրքի նկարազարդումը։

Զ-1970 ՄԵՏՐ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ` ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՍ ՊՈՒՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԾԱՂԿԱՆՑ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍԻ ԼԵՌՆԵՐԻ ՄԻՁԵՎ Է ՊԱՐՓԱԿՎԱԾ ՎԱՆԱ ԼԻՃԸ:

1970 մետր բարձրության վրա՝ Արևմտյան Հայասանի Վասպուրական աշխահի ծաղկանց և Հայկական Տավրոսի լեռների միջև է փարփակված Վանա լիճը։

Է, ՏԱՎՐՈՍԻ ԼԵՌՆԱՇՂԹԱՅԻ ՄԻ ԲԱՐՁՈՒՆՔԻ ՎՐԱ Է ՀՆԱԳՈՒՅՆ ՀԱՅ ԿԱԿԱՆ ԿՈՄԱԳԵՆԵ ԵՐԿՐԻ ԱՆՏԻՈՔՈՍ ԱՌԱՋԻՆ ԵՐՎԱՆԴՈՒՆԻ ԹԱԳԱՎՈՐ ՐԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՍՐԲԱՎԱՅՐԸ` ՀԵԹԱՆՈՍ ԱՍՏՎԱԾՆԵՐ ԱՐԱՄԱԶԴԻ, ԱՐԵԳԻ, ԱՐՏԱԳՆԵՍԻ ՀՍԿԱ ՔԱՆԴԱԿՆԵՐՈՎ: 

Տավրոսի լեռնաշղթայի մի բարձունքի վրա է հնագույն հայկական Կոմագենե երկրի Անտիոքոս Առաջին Երվանդունի թագավորի կառուցած սրբավայրը՝ Հեթանոս Աստվածներ Արամազդի, Արեգի, Արտագնեսի հսկա քանդակներով։

ը. ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԳԱՐԴՄԱՆԱ ԻՇԽԱՆԸ` ՍԱՀԱԿ ՍԵՎԱԴԱՆ, ԵՎ ՈՒՏԻՔԻ ՏԵՐԸ` ՑԼԻԿ ԱՄՐԱՄԸ, ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԴՐՈՇ ԷԻՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՅԻ ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԴԵՄ:

Այդ ժամանակ Գարդմանա իշխանը՝ Սահակ Սևադան, և Ուտիքի տերը՝ Ցլիկ Ամրամը, ապստամբության դրոշ էին բարձրացրել Հայոց արքայի՝ Աշոտ Երկաթի դեմ։

Թ. ՍԵՂԱՆԻ ԳԼԽԻՆ ՓԱՌԱՎՈՐ ԲԱԶՄՈՑԻ ՄԵՋ ՆՍՏԵԼ ԷՐ ՏԱՃԱՏՈՒ» ՀԻՆ ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ԿԻՆԸ, ՆՐԱ ԿՈՂՔԻՆ, ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎԸ` ՆԵՐՍԵՍ ՄԵԾԻ ՈՐԴԻՆ, ԴԻՄԱՑԸ ՎՌԱՄԿԱՊՈՒՀ ԱՐՔԱՆ։ 

Սեղանի գլխին փառավոր բազմոցի մեջ նստել էր Տաճատուհին՝ Վահան Մամիկոնյանի կինը, նրա կողքին, Սահակ Պարթևը՝ Ներսես Մեծի որդին, դիմացը Վռամշապուհ արքան։

Ժ.1939 ԹՎԱԿԱՆԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՆՉԵՑԻՆ ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ «ԱՆՈՒՇԸ». ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ «ԱԼՄԱՍՏԸ: ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿ ԿԱՆ ԵՐԳԻ ԳՈՀԱՐՆԵՐ” ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ։

1939 թվականին Մոսկվայում առաջին անգամ հնչեցին Արմեն Տիգրանյանի <<Անուշը>>․ Սպենդարյանի <<Ալմաստը>>։ Եվ ժողովրդական երգի գոհարներ Հայաստանի ժողովրդական երգի-պարի պետական համույթի կատարմամբ։

«ՍԻՐԵԼ ԲԱՑ ԱՉՔԵՐՈՎ» Խորխե Բուկայ

Ապրիլի 6

«ՍԻՐԵԼ ԲԱՑ ԱՉՔԵՐՈՎ» Խորխե Բուկայ

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:

Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա  ջրավաճառ  է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:

Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ,  գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:

Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:

Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:

Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:

—  Է՛յ…է՜յ:

—  Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:

—  Ես  եմ:

Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:

—  Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:

—  Ինձ  թվոմ  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ  կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:

—  Ի՞նչ  ես  ուզում:

-Ես  ուզում  եմ  քեզնից  ներողություն  խնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես  գիտեմ,  որ  դու  կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն  հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:

—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:

Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:

-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրի՛ր մտքերից մեկը և ընտրությունդ հիմնավորի՛ր.

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

Ես ընտրեցի հենց այս տարբերակը, որովհետև այս տարբերակը շատ լավ նկարագրում է այս պատմվածքը ընդհամենը մի քանի բառով: Միշտ չէ, որ նյութականը առաջին տեղում է, դրանից ավելի թանկ բաներ էլ կան:

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը քեզ նվիրում:

Պատմող հերոսը այս հեքիաթը նվիրում է մեզ, որովհետև նա ցանկանում է, որպեսզի բոլորը ապագայում և մենք նույնպես կարողանանք գնահատել կյանքը և հասկանանք, որ ամեն ինչ նյութականի մեջ չէ:

Հայոց լեզու 05.04.2022

Վերջապես Վասիլը գնում է մի զույգ չուստ, սակայն Տիգրանուհու անունով գնած չուստերը դառնում են Վարսենիկի սեփականությունը, իբրև թե նրա ոտքին մեծ լինելու պատճառով։ Այդ առթիվ շատ մակերեսային դատողություն է արել Վասիլը, մոտավորապես այն ձևով, թե աշխարհը փուչ է, լավությունն էլ է կորչում, վատությունն էլ։

Շարահյուսություն

Վերջապես-չափի և ձևի պարագա

Վասիլը-ենթակա

գնում է-ստորոգյալ

զույգ-որոշիչ

չուստ-ուղիղ խնդիր

Տիգրանուհու-հատկացուցիչ

անունով-միջոցի անուղղակի խնդիր

չուստերը-ենթակա

դառնում են-ստորոգյալ

Վարսենիկի-հատկացուցիչ

սեփականությունը-ուղիղ խնդիր

նրա-հատկացուցիչ

ոտքին մեծ չլինելու պատճառով-պատճառի պարագա

այդ առթիվ-պատճառի պարագա

շատ մակերեսային-որոշիչ

դատողություն-ուղիղ խնդիր

մոտավորապես-ձևի, չափի պարագա

ձևով-միջոցի անուղղակի խնդիր

աշխարհը-ենթակա

փուչ է-ստորոգյալ

լավությունն, վատությունն-ենթակա

կորչում է-ստորոգյալ

Ձևաբանություն

Վերջապես-մակբայ, ձևի պարագա, չափի պարագա

Վասիլը-գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ

գնում է-բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք

չուստ-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, անորոշ

սակայն-համադասական շաղկապ

Տիգրանուհու-գոյական, եզակի թիվ, սեռական հոլով

անունով-գոյական, եզակի թիվ, գործիական հոլով

գնած-հարակատար դերբայ

չուստերը-գոյական, հոգնակի թիվ, ուղղական հոլով, որոշյալ

դառնում են-բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի թիվ

Վարսենիկի-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ

սեփականությունը-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով

նրա-անձնական դերանուն

ոտքին-գոյական, եզակի թիվ, տրական հոլով

լինելու-ապակատար դերբայ

պատճառով-գոյական, եզակի թիվ, գործիական հոլով

այդ-ցուցական դերանուն

առթիվ-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով

մակերեսային-ածական

դատողություն-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով

Վասիլը-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով

ձևով-գոյական, եզակի թիվ, գործիական հոլով

թե-կապ

աշխարհը-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով

փուչ-ածական

լավությունն-գոյական, եզակի թիվ, հայցական հոլով

կորչում է-բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ

«Երկնքի դարպասների մոտ» Խորխե Բուկա

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը: «Շեֆի» հանձնարարականով, բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքնչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում:

Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն:
Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:

Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:
Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց.

Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց կամաց բոլորը սկսեցին տեղշարժվել կենտրոն:

Կանգնեք: Անօրինականություն է: Դավաճանություն է: — Ճչոց լսվեց:
Սրբի ձայնն էր:

Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…

Առաջադրանքներ․

Ա․ Ընտրե՛ք ճիշտ պատասխանը։ Ըստ ստեղծագործության՝ Սուրբ մարդը ողջ կյանում հետևել էր պատվիրաններին, որովհետև․

ինքը դա էր ճիշտ համարում

այլ կերպ չէր կարող ապրել, որովհետև ազնիվ էր

այդպիսի կյանը նրան հաճույք էր պատճառում չէր ուզի պատվիրաններով ապրել, բայց ուզում էր դրախտ ընկնել

Բ․Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը, հեղինակի ասլիքը։

Ստեղծագործության մեջ այն լավ մարդը, ով մտնում էր <<սուրբ>> մարդկանց բաժնում, իր ամբողջ կյանքում չէր գործել մեղքեր, որպեսզի մահից հետ դրախտ ընկներ։ Սակայն մնացած բոլորին ովքեր իրենց ամբողջ կյանքում քիչ մեղքեր են գործել նրանց թողեցին դրախտ գնալ։ Այսինքն այդ մարդը ամբողջ կյանքում ստիպված է իրեն լավ պահել միայն վերջում դրախտ գնալու համար։ Ամեն դեպքում նա հասավ իր նպատակին, սակայն ցավոտ էր նայել, թե ինչպես են ուրիշները հասնում իրենց նպատակին առանց իրենց վրա աշխատելով։