Հայոց լեզու է կամ ե|օ կամ ո

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե.

ա/ այժմէական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմէշ, դողերոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, էլեկտրաեռակցել, ինչևիցէ, մանրէ, հնեաբան, մանրէ, նախերե, չեն,չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

բ/ աներևույթ, էական, էլեկտրաեներգիա, Էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, միջերե, ներեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցէ, չէի, պատնէշ, ջեկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ:

գ/ աներևակայելի, անէական, աշտէ (նիզակ), առերես, առօրեական, բազմէրանգ, գրեթե, երբևիցէ, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, Վարդգես, վերէլք, վերերկրյա, ցերեկ:

Բաց թողած տեղերում լրացնել Օ կամ Ո.

ա/ ականջօղ, ամենօրյա, այդօրինակ, այսօր, անդորրություն, անոթ, անողնաշար, անողոք, ան-րակ, ան-գտակար, ապ-րինի, բարձր-րակ, բար-րություն, գիշերուզ-ր, դեղնազ-ծ, երկար-րյա, եղբոր-րդի, հն-րյա, քնքշ-րեն, -թոց, օրըստ-րե, օր-ցք:

բ/ աման-ր, ամենա-րակյալ, ան-դ, ան-րսալի, ան-թևան, առ-րեական, արագ-տն, արծաթազ-ծ, արջա-րս, բն-րրան, գանգ-սկր, գիշեր-թիկ, երկ-րյակ, ընդ-րինակել, թիկն-թոց, թռչն-րս, լացուկ-ծ, յուր-րինակ, վատ-րակ:

գ/ ան-րինակ, արևազ-ծ, բար-րակ, եռ-րյա, հնա-ճ, հնգ-րյակ, հ-տնկայս, հրան-թ, ճռվողյուն, մեղմ-րեն, մեղմ-րոր, միջ-րե, նման-րինակ, նորա-ճ, շոր-րալ, -ղորկ, ոսկեզ-ծ, -վ, -րբանոց, չ-գնել, պնդ-ղակ, սև-րակ:

դ/ աման-րյա, ան-գուտ, խաղաղ-վկիանոսյան, կես-ր, հակա-դային, հատ-րյակ, հ-գուտ, հողմակ-ծ, հ-դս ցնդել, նախ-րոք, ոսկե-ղ, -տանավոր, չար-րակ, չ-գտվել, պարզ-րոշ, վաղ-րդայն, քեռ-րդի, -դապարիկ, -թյակ:

ե/ ան-րեն, առ-րյա, բաց-թյա, զ-րուգիշեր, կիրակն-րյա, կրկն-րինակ, հանապազ-րյա, հանր-գուտ, հ-գս, միջ-րեական, մի-րինակ, նախ-րե, չ-գտագործել, ջր-րհնեք, սառն-րակ, վառ-դ, տար-րոշել, տն-րեն, փղ-սկր, -դանավ, -րրան:

զ/ արփիազ-ծ, հակա-րինական, հայ-րդի, նոր-րյա, նրբ-րեն, շաբաթ-րյակ, -վքեր, չ-գևորել, վաղ-րդայն, վաղ-րոք, տ-թ, տար-րինակ, տափ-ղակ, ցածր-րակ, փ-ղ, փորձան-թ, փոխ-գնություն, -թևան, -վկիանոս, օրեց-որ, օր-րոց:

Երկրաչափություն տանը և դասարանական

540=180(n-2)

n-2=540/180

n-2=3

n=5

ուռուցիկ բազմանկյունը ունի 5 կողմ։

Ուռուցիկ քառանկյան անկյունները նշ. ենք a,b,c,d,

a+b+c+d=360°

a=b=c=x

d=x-40°

3x+x-40=360°

4x=400°

x=100° a=b=c=100° d=100-40=60°

a+b+c+d=360°

a=x b=x-10 c=x-20 d=x-30

x+x-10+x-20+x-30=360

4x-60=360

4x=420

x= 105

a=x=105

b=105-10=95

c=105-20=85

d=105-30=75

a+b+c+d=360°

a=x

b=2x

c=4x

d=5x

x+2x+4x+5x=360°

12x=360

x=30

a=30

b=30*2=60

c=30*4=120

d=30*5=150

Լրացուցիչ առաջադրանքներ

a+b+c+d+e=540°

a=2x

b=3x

c=4x

d=6x

e=12x

2x+3x+4x+6x+12x=540

27x=540

x=20

a=2*20=40

b=3*20=60

c=4*20=80

d=6*20=120

e=12*20=240

P=8սմ=a+b+c+d

a=x

b=x+3մմ

c=x+4մմ

d=x+5մմ

x+x+3+x+4+x+5=80

4x+12=80

4x=68

x=17մմ

a=17մմ

b=17+3=20մմ

c=17+4=21մմ

d=17+5=22մմ

Հայոց գրականություն

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացիմի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավդեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:


-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը:

Թե ինչն է ամենակրեւորը կյանքում


Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:

Իմ համար նաեւ ժամանակն է շատ կարեւոր:


Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը:

Պատասխանդ հիմնավորիր:

Այո քանի որ առանց լուսի մութ կլինի մենք ոչինչ չենք կարող տեսնել:


Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:

արդարամիտ – շիտակ

խելացի – իմաստուն

կամեցավ – ցանկանալ

դժվարին – բարդ

վեհ – մեծ

ահագին – շատ

շինել – կառուցել

փափագս – համբավ

բախտավոր – հաջողակ

ուղի – ճանապարհ

Միանում և քննարկում հանրաքվեում

Բարև ձեզ ես Դավիթ Սողոմոնյան եմ արդեն 7-տարի է ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ինձ համար այս Կրթահամալիրը դարձել է շատ հարազատ կարծես իմ երկրորդ տունը լինիa:Սեբաստացի Կրթահամալիրը միշտ էլ ղեկավարում է մեր սիրելի Աշոտ Բլեյանը։Այս տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքի շնորհիվ կրթահամալիրը Հայաստանում միակն է իր տեսակով,դա հենց Աշոտ Բլեյանի ջանքի արդյունքն է։Կրթահամալիրի առավելություններից մեկը այն է, որ մենք վոչ միայն հանրակրթական առարկաներ ենք սովորում այլ նաև բազում այլ ճյուղերով կրթություն ենք ստանում և զարգացնում մեր գիտելիքները էլ ավելի շատ։ Եվ այդ ամենի շնորհիվ մեր սիրելի ղեկավար Աշոտ Բլեյանի շնորհիվ։Եթե պատմեմ դպրոցի առավելությունների մասին ապա մեկ օրը բավական չի լինի։ Ես վստահ կարող եմ նշել,որ Աշոտ Բլեյանը անփոխարինելի է և ոչ ոք չի կարող լինել այնպիսին ինչպիսին Աշոտ Բլեյանը է։Ես միանում եմ կրթահամալիրյան նախաձեռնությանը։

Ճամփորդություն դեպի Թռչկան

Սեպտեմբերի քսանին, որոշել էինք գնալ Թռչկանի ջրվեժ: Առավոտյան ժամը 9-ին նստեցինք ավտոբուս ու ճանապարհ ընկանք: Ճամփին կանգ առանք Ապարանում, մի քիչ հանգստացանք ու շարունակեցինք ճանապարհը: Հասանք Շիրակամուտ գյուղ և սկսվեց ամենահետաքրքիրը: Բարձրացանք բեռնատար մեքենա ու գոռալով, միմյանց վրա ընկնելով, խոսալով, ծիծաղելով ու բարձր տրամադրությամբ հասանք ջրվեժ: Ավելի գեղեցիկ էր այն, երբ մոտենում էինք, ջուրը սառն էր, բայց դա մեզ չէր խանգարում, որ մի լավ թրջվեինք։Ջրի ձայնն այնքան բարձր էր, որ իրար մեծ դժվարությամբ էինք լսում: Ջրի մեջ խաղում էինք, թրջվում, ընկնում, ոմանք լողում էին, ու
նկարվում էինք ու նկարվում: Ինձ համար այս ճամփորդությունը իսկապես շատ հետաքրքիր էր, քանի: Գիտեի, որ շատ գեղեցիկ վայր է, բայց այդ ամենը պետք է տեսնել սեփական աչքերով: Ճամփորդությունն ինձ շատ դուր եկավ ու եթե էլի հնարավորություն լինի, անպայման նորից կգնամ այնտեղ շնորհակալ եմ ընկեր Վարդուհուց և ընկեր Գոհարից և ընկեր Անիից։

Տեղեկատվություն Թռչնակի ջրվջ

Թվեռչկանի ջրվեժ

Երկար դադարից հետո մենք սկսեցինք ճամփորդել դեպի Թրչկանի ջրվեջ։

Թռչկանի ջրվեժը, գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 կմ² է։ Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք։ Սնումը հալոցքային (42%) և ստորերկրյա (35%) է, վարարումը՝ մարտ-հունիս ամիսներին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։ Վերին հոսքում ափերը ցածրադիր են և գետն ունի հարթավայրային բնույթ. հոսում է ընդարձակ գետահովտով։ Միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչխանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ։ Տեղի բնակիչները ջրվեժին Չռան են անվանում։ Գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, այստեղ է եղել 1988 թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը։ Հայաստանիգահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։
նկար

Տնային առաջադրանք Հայոց լեզվից

17.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, Արփի, փրփրել, փափուկ, սրբազան, ճամփորդ, համբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, Պարթև, նյարթ, թարթել,երդվել, փարթամ:

18.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարցուփորձ, հարձակում, մրցույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օձանման, ատաղծագործ:

19.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խրոխտ, ողկույզ, տաղտակ, նախկին:
Բ. Ճեղքել, կմախք, աղքատ, կողպեք, վխտալ, եղբայր, սանդուխք:

21.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակ.նկալ, ան.մբռնելի, օրըստօրե, ակ.նթարթ, անընդմեջ, լուսն.կա,մթ.նկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի,ակ.նհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

Ֆիզիկա 8

1. Շարժում: Ինչ է մեխանիկական շարժումը: (Անցյալ տարվա դասընթացի կրկնություն):

Ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.Ինչ է ուսումնասիրում կինեմատիկան:

Մեխանիկայի բաժին, որը ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները:

3. Շարժման հարաբերականությունը:

4.Ինչ է իրենից ներկայացնում հաշվարկման համակարգը: Հաշվարկման մարմին:

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին:

5.Ինչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները ):

Մի տեղից մյուսը տեղափոխվելով մասնիկը (կամ նյութական կեսը) շարժվում է մի որոշ գծով, որն անվանում են հետագիծ:

6.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Ճանապարհի միավորը:

Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ:

7.Ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Հետագիծը դա գիծ է որով շարժվում է մարմինը, անցած ճանապարհը հետագծի երկարությունն է:

8.Որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ: (Բերել ձեր շուրջը առօրյայում, կենցաղում հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ):

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

9.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին:

10. Արագություն, արագության միավորը: Բացի թվային արժեքից էլ ինչով է բնութագրվում մարմնի արագությունը: Վեկտորական և սկալյար մեծություններ;

Միավորների ՄՀ-ում արագության միավորը 1 մ/վ է:

Վեկտոր- պարզագույն դեպքում մաթեմատիկական օբյեկտ, որը բնութագրվում է մեծությամբմև ուղղությամբ:

10.Որ շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

Օրինակ` դրսում քայլող մարդը:

11.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է փոփոխական շարժման միջին արագություն այդ տեղամասում:

12.Գրել միջին արագության բանաձևը:

Vմիջ=St

13.Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը:

Անհավասարաչափ շարժման միջին արագությունը հետագծի տվյալ տեղամասում հավասար է այն հավասարաչափ շարժման արագությանը, որի դեպքում մարմինը հետագծի այդ տեղամասն անցնում է նույն ժամանակում, ինչ անհավասարաչափ շարժման դեպքում:

14.Ինչ է ակնթարթային արագությունը:

Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն

Կորոնավիրուս


Նոր տեսակի կորոնավիրուսը տարածվում է ողջ աշխարհում։ Children’s Hospital Los Angeles-ը ջանադրաբար աշխատում է մեր հիվանդներին, ընտանիքներին և անձնակազմի անդամներին պաշտպանելու ուղղությամբ:

Մենք մեր մասնագետներին խնդրել ենք որոշ փաստեր ներկայացնել, որոնք կօգնեն պատասխանելու այն հիմնական հարցերին, որ ծնողները կարող են ունենալ: Ստորև բերված են տեղեկություններ այս վիրուսի մասին, ինչ է արվում դրա հետագա տարածումը կանխելու համար, և ինչպես կարող եք պաշտպանվել վարակի սպառնալիքից:

Ի՞նչ են կորոնավիրուսները 

Կորոնավիրուսները վիրուսների մի մեծ խումբ են, որոնք կարող են վարակել թե՛ կենդանիներին և թե՛ մարդկանց՝ առաջացնելով շնչառական հիվանդություններ՝ սկսած այնպիսի մեղմ դրսևորումներից, ինչպիսին է սովորական մրսածությունը, մինչև ծանր ձևեր, օրինակ՝ թոքաբորբ: Հազվադեպ է պատահում, որ կենդանիների կորոնավիրուսները վարակեն մարդկանց, և այնուհետև տարածվեն նրանց շրջանում: Միգուցե հիշում եք 2002-2003 թվականների SARS (սուր ծանր շնչառական համախտանիշ) հիվանդությունը, որը նույնպես կորոնավիրուս էր, որը կենդանիներից անցել էր մարդկանց: Կորոնավիրուսի մեկ այլ հանրահայտ, վերջերս ի հայտ եկած շտամներից էր MERS-ը (Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ), որն առաջացավ 2012թ.-ին Մերձավոր Արևելքում և, ըստ գիտնականների, նախապես մարդուն էր անցել ուղտից։

Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը

Մարդկանց միջև վիրուսը սովորաբար տարածվում է վարակված մարդու հետ սերտ շփման միջոցով։ Այն կարող է տարածվել նաև վարակված մակերեսին դիպչելուց, ապա բերանին, քթին կամ աչքերին ձեռք տալու միջոցով, թեպետ վերջինս վիրուսի փոխանցման հիմնական ձևը չի համարվում։

Ինչպե՞ս կարող են մարդիկ օգնել հիվանդության տարածումը կանխելուն 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) խորհուրդ է տալիս հետևել հիգիենայի ճիշտ կանոններին, այդ թվում՝ հաճախ լվանալ ձեռքերը, լինել հիդրատացված, հազալ արմունկի անկյունում կամ անձեռոցիկի մեջ և մնալ տանը, եթե վատ եք զգում։ Բացի այդ, նույնիսկ եթե հիվանդ չեք, խորհուրդ ենք տալիս տանը մնալ, եթե խիստ անհրաժեշտ չէ դուրս գալը, պահպանել ֆիզիկական հեռավորություն (այլ անձանցից առնվազն վեց ոտնաչափ հեռավորություն), կրել դիմակ, որը ծածկում է ձեր քիթը և բերանը։

Որո՞նք են նոր կորոնավիրուս հիվանդության (COVID-19) ախտանշանները 

Նոր կորոնավիրուսի ախտանշաններից են՝

  • Ջերմություն կամ դող
  • Գլխացավ
  • Հազ, կոկորդի ցավ, խցանվածություն կամ քթից արտադրություն
  • Համի կամ հոտի զգացողության կորուստ
  • Շնչարգելություն կամ դժվարացած շնչառություն
  • Սրտխառնոց, փսխում կամ լուծ
  • ոգնածություն կամ մկանների ու մարմնի ցավեր

Առաջադրանքներ հայոց լեզվի

Հնչյուն և տառ

  1. Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի է տառով ա) բառասկզբում,Էկրան բ) բառամիջում,Լայն էկրան գ) բառավերջում: Որև է

Էջմիածն

  1. 2.Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի ե տառով
    ա) բառասկզբում,
  2. Էկրան
  3. բ) բառամիջում
  4. Լայն Էկրան
    գ) բառավերջում:

Որև է

3.Գրի՛ր հինգական բառ, որոնց մեջ ե տառն արտահայտի յէ; հնչյունակապակցությունը ա) բառասկզբում, բ) բառամիջում:

Ա. Յելակ,յերիկամ,յերիտասարդ,յերիցուկ,

բ. յերամ

4.Գրի՛ր հինգական բառ, որոնց մեջ о հնչյունն սարտահայտվի օ տառով
ա) բառասկզբում

Օգտակար
բ) բառամիջում:Ոսկեզոծ


5.Գրի՛ր բառեր, որոնց մեջ о հնչյունն արտահայտվի ո տառով`
ա) բառասկզբում,
բ) բառամիջում,

Կինո

17,18,19,21